«Դիմադրություն» շարժման երթը Երևանի կենտրոնով և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

Մայիսի 10-ի երեկոյան մեկնարկել է «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթլյանն անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ ընդգծելով՝ դատապարտում են ցանկացած բռնություն։
Իշխան Սաղաթելյանը միևնույն ժամանակ հորդորեց չտրվել սադրանքների։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը․ «Ասվում է, թե Տավուշի, Վայոց ձորի մարզերում կան հողեր, և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն՝ այդ հողերն իրենց «վերադարձնելու» շուրջ։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։
Սա միայն Արցախի հարց չէ, սա գոյաբանական հարց է՝ հայ ժողովրդի անվտանգության հարց։ Հետևաբար, Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը
Այնուհետեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի՝ այս անգամ Սարյան փողոցից։
Երթից հետո քաղաքացիները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ և շարունակել հանրահավաքը:









