Yerevan Tech Forum-ի ընթացքում ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը կքննարկեն ստարտափերի ապագան, ոլորտում ներդրումների ներգրավումը և Երևանը տեխնոլոգիական նոր կենտրոն դարձնելը․ Skill.am–ի հիմնադիր
Tert.am-ը Skill.am–ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ խոսել է մայիսի 21–ին կայանալիք Yerevan Tech Forum 2022–ի գաղափարի, միջոցառման ու այլ հարցերի մասին։
-Պարոն Ուսնունց, Skill.am-ն այս ամիս իրականացնելու է բավական մասշտաբային մի միջոցառում՝ Yerevan Tech Forum 2022-ը: Խնդրում եմ պատմել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն և ովքե՞ր են լինելու առանցքային բանախոսները:
- Մայիսի 21-ին տեղի կունենա առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող։ Հայաստանում գրասենյակներ բացեցին այնպիսի ընկերություններ, ինչպիսին են՝ Miro, Yandex, Semrush, NVIDIA, ManyChat և այլն:
Մարտի սկզբում Հայաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնց մեծ մասը ուներ հստակ ուղղվածություն, իսկ ավելի կոնկրետ՝ լուծում էին հաղորդակցության, բիզնես սկսելու, բիզնեսի գրանցման, բանկային հաշիվների բացման և կենցաղային խնդիրներ, քանի որ մարդկանց մեծ մասին անհրաժեշտ էր շատ շտապ և կարճ ժամկետներում գտնել բնակության վայր, գրասենյակային տարածքներ, տեղավորել երեխաներին մանկապարտեզներում, դպրոցներում։
Մենք, մասնակցելով այդ միջոցառումներին, հասկանում էինք, որ այդ մարդկանց հաջորդ քայլը տեղական բիզնես միջավայրում ինտեգրացիան է։ Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։
-Որոնք են լինելու հիմնական գաղափարները, որոնք քննարկվելու են ֆորումի ընթացքում:
-Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան միջոցառման օրակարգի ձևավորման համար, որն ահա այս տեսքն ունի․
Yerevan Tech Forum -ի շրջանակներում լինելու են ելույթներ և պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․
․տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում․ մարտահրավերներ և հնարավորություններ
․ բիզնես գործընթացների փոխակերպումը անցումային ժամանակաշրջանում
․Երևանը, որպես տեխնոլոգիական նոր կլաստերի մայրաքաղաք
․մատակարարման շղթաների թվային փոխակերպումը
․կորպորատիվ կառավարում անընդհատ փոփոխվող միջավայրում
․տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկան երկու համայնքի գոյության պայմաններում․ Local / Relocated
․մարքեթինգը գլոբալ փոփոխությունների պայմաններում
․անվտանգությունը ցանցային աշխարհում
․ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում:
Խոսնակների թվում են ներկայացուցիչներ Renderforest, Service Titan Armenia, DISQO, Helix, Hexact, Miro, Viva MTS, Synopsys Armenia, Հայփոստ և մի շարք այլ ընկերություններից, որոնց արժեքը շուկայում միլիարդավոր դոլարներ են։
Խոսնակները տվյալ կազմակերպությունների առաջին դեմքերն են, այդ թվում՝ Ռալֆ Յիրիկյան, Նարեկ Սաֆարյան, Աշոտ Տոնոյան, Հովիկ Մուսայելյան, Բագրատ Ենգիբարյան, Հարություն Բաղդասարյան, Արամ Մխիթարյան, Արմեն Օրուջյան, Գրիգոր Հովհաննիսյան, Մանուկ Հերգնյան և մի շարք այլ անձինք։
Վստահ եմ, որ միջոցառումը կդառնա հարթակ ելույթների, երկխոսությունների և քննարկումների համար, ինչպես նաև հարմարավետ networking հարթակ հազարավոր մասնագետների և հետաքրքրված անձանց համար։
-Իսկ ինչպե՞ս մասնակցել Yerevan Tech Forum 2022-ին:
-Միջոցառման մուտքն ազատ է, մասնակցության համար հարկավոր է միայն գրանցման հայտ թողնել այս հղումով՝ https://yerevantechforum.am/ և ստանալ հրավեր։ Խորհուրդ եմ տալիս շտապել, քանի որ մասնակցության տեղերը սահմանափակ են։ Առաջին օրերից միջոցառման հանդեպ առաջացավ մեծ հետաքրքրություն, և մի շարք ընկերություններ ցանկություն հայտնեցին դառնալ գործընկեր ու այդ կերպ նպաստել որակյալ միջոցառման անցկացմանը։ Մի շարք ԶԼՄ-ներ ևս ցանկություն հայտնեցին լուսաբանել միջոցառումը, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց, այդ թվում՝ ձեր թիմին՝Tert.am -ին։
Skill - Event Marketing ընկերության ողջ թիմը աշխատում է գրեթե շուրջօրյա գրաֆիկով որակյալ միջոցառման անցկացման համար։
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված IT միջոցառումների քանակի աճը մեր երկրում և ինչո՞ւ են IT ոլորտի շատ ընկերություններ սկսել ներդրումներ անել կոնֆերանսների կազմակերպման մեջ:
-Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Իսկապես, Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպման հանդեպ և տվյալ միջոցառումների քանակը վերջին 2 տարիների ընթացքում կտրուկ աճ է գրանցել։ Մենք կանխատեսում ենք նման միջոցառումների քանակի ավելի մեծ աճ։ Կլինեն ներդրումային, տարբեր ծրագրավորման լեզուների, NFT, բլոկչեյն, մարքեթինգային ուղղվածությամբ միջոցառումներ, կոնֆերանսներ՝ ղեկավարների, հիմնադիրների համար և այլ ձևաչափերի միջոցառումներ։
Հարցն այն է, որ այս միտումը չի սահմանափակվում միայն Հայաստանով, այլ համաշխարհային բնույթ է կրում։ Միջազգային խոշոր ՏՏ կորպորացիաները մշտապես մասնակցում են տարատեսակ ձևաչափերի տեխնոլոգիական միջոցառումներում, ակտիվորեն աջակցում են դրանց, նաև կազմակերպում են իրենց սեփականները։ Ինչու՞ է այդպես․ իրականում այդ տեսակի միջոցառումները հնարավորություն են ընձեռում ներգրավել երիտասարդ տաղանդներին, նրանց հետ մշտական կապի մեջ լինել, պատմել հաճախորդներին իրենց ապրանքների և ծառայությունների մասին։
Միջոցառումները թույլ են տալիս կիսվել փորձով, գիտելիքներով, ներկայացնել սեփական բրենդը։ Վերոնշյալով էլ պայմանավորված՝ հայկական ՏՏ ընկերությունները հետ չեն մնում իրենց գործընկերներից, և այսօր, երբ ռեսուրսների համար ներքին շուկայում ստեղծվելու է մրցակցություն, այդ թվում ռելոկացված ընկերությունների կողմից, ՏՏ ընկերությունները զգալիորեն մեծացնելու են ներդրումները իրենց որպես գործատու բրենդի մեջ, իսկ միջոցառումներում մասնակցությունը և սեփական միջոցառումների կազմակերպումը լինելու է առավելությունների, խելացի գրասենյակների, իրենց աշխատակիցների կրթության մեջ ներդրումների հետ մեկտեղ հիմնական տարրերից մեկը։
Իսկ քանի որ կոնֆերանսների թիվը գնալով աճելու է, դա նշանակում է, որ մրցակցություն է առաջանալու նաև կոնֆերանսների միջև։ Կազմակերպման որակը, networking-ը, ակտիվությունները, խոսնակները, բովանդակությունը մեծ նշանակություն են ունենալու։
Skill - ը հայկական մի շարք ՏՏ միջոցառումների կազմակերպչական գործընկերն է, ինչպիսին են՝ Reinvent by Renderforest, Silicon Mountains, Learning Tech Conference, AI Conference և այլն։ Մեր գործընկերներին տալիս ենք հնարավորություն զբաղվել իրենց գործով, քանի որ կադրերի՝ իրենց հիմնական աշխատանքից կտրվելու արժեքը ՏՏ ոլորտում շատ բարձր է։ Մեր թիմը իր վրա է վերցնում ՏՏ ոլորտի կազմակերպությունների սեփական միջոցառումներ կազմակերպելու, այլ միջոցառումներում որպես հովանավոր ներկայանալու պահանջմունքը։ Մենք կազմակերպում ենք բրենդ ակտիվացիաներ, մասնակցություն էքսպոներում և այլն։
Շնորհակալություն հարցազրույցի և Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում համագործակցության համար։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23 Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23 Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23 Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23 Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23 Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23 Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23 Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
-
Իրադարձային 12:15 • 24/09 Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախությա՞ն, թե՞ ծայրագավառ դառնալու կողմնակից է. Փաշինյան Եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում Փաշինյան
-
Իրադարձային 14:15 • 24/09 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի (տեսանյութ) ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվհետախուզական միջոցառումների ու վարութային գոր
-
Իրադարձային 13:46 • 24/09 Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել. վարչապետի խոսնակն արձագանքել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել «Երկրի» հարցին ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահ, ՀՅԴ Բ
-
Իրադարձային 15:40 • 24/09 Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով. խաղաղապահները տեսանյութ են հրապարակել Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով այս մասին ասվում է ռուս խաղաղապահների զորակազմի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ Դրան կից հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ «Ադ
-
Իրադարձային 22:25 • 23/09 Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարար Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների,
-
Քաղաքականություն 16:37 • 24/09 ՔՊ` 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»`14 մանդատ, «Մայր Հայաստան»` 12 մանդատ, «Հանրապետություն»` 8 մանդատ, «Հանրային ձայն»` 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
-
Իրադարձային 13:25 • 24/09 Որոշվել է անօթևան մնացած արցախցիների մի մասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տեղափոխել. Շտաբ Արցախի կառավարությունը տեղեկացրել է, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկց
-
Իրադարձային 12:32 • 23/09 Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնшպետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France24-ին Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։
-
Իրադարձային 09:48 • 23/09 «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
-
Իրադարձային 22:25 • 23/09 Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարար Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների,
-
Իրադարձային 14:47 • 23/09 Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:
-
Իրադարձային 11:30 • 23/09 Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան «մեծարգո» ասել։
-
Իրադարձային 23:30 • 17/09 Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ։
-
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
17:30 • 24.09.23 Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է
-
17:17 • 24.09.23 Ինտերը հյուրընկալվելիս հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը մասնակցեց խաղին
-
21:57 • 23.09.23 Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մամուլի տեսություն
-
10:47 • 23.09.23 Ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Կարեն Ֆարխոյանը․ «Ժողովուրդ»
-
10:10 • 23.09.23 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
20:45 • 24.09.23 Արցախի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների մոտ
-
19:38 • 24.09.23 ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր