Այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու հայկական շահը և պետք է հեռանան․ Արթուր Վանեցյան

19:11 • 03.06.22

«Այն ինչի մասին խոսում է ընդդիմությունը, միայն ընդդիմության խոսույթը չէ։ Մենք խոսում ենք  հայկական շահի առաջխաղացման, պահպանության ու պաշտպանության մասին»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով չկայացած ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու էր ընդդիմության  ներկայացված  յոթ կետերը, Վանեցյանը նշեց․ «Այդ կետերը վերցված են ՀՀ անկախության հռչակագրից, մեր Սահմանադրությունից և օրենքներից։ Որևէ այլ  արտառոց կետ չի եղել։ Այս իշխանությունները, չպաշտպանելով այս օրակարգը, յոթ  կետերը, ուզում են ասել, որ դեմ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, անկախության հռչակագրին, դեմ են հային ու առհասարակ հայկականին»։