Ոստիկանություն-ցուցարարներ բախումներ կառավարական առանձնատան մոտ և «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

16:23 • 03.06.22

21:30 -  «Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին Կառավարական առանձնատան մոտից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այնտեղ տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները:«Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ընթացքում կան բերման ենթարկվածներ և տուժածներ»,-ասաց նա:

16։20– ԱԺ-ում ընդդիմության հրավիրած նիստի տապալումից հետո այս պահին ընդդիմադիրները հանրահավաք են անցկացնում Ֆրանսիայի հրապարակում, այնուհետև շարժվեցին դեպի Կառավարություն և տևական ժամանակ շրջափակեցին շենքի բոլոր վեց մուտքերը։ Այնուհետև երթը շարժվեց դեպի Կառավարական ամառանոցներ, որեղ, ըստ ընդդիմադիրների, այս պահին գտնվում է Նիկոլ Փաշինյանը։

«Դիմադրության» շարժման անդամների ու Ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, բերման են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ ու քաղաքական գործիչներ։ Այս պահին ցույցի մասնակիցները շարունակում են ակցիան Կառավարական առանձնատների մոտ։