Դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը

15:45 • 15.07.22

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում մահացել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացավ։ Դատական նիստի ընթացքում՝ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ Գրիգորյանն ուշաթափվեց։

Tert.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: 

Դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը