Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, պաշտոնավարումը կասեցվել է․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում 44–օրյա պատերազմում նրա գործունեության մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
Այսպես.
N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։
Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։
Բացի այդ, ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Այսպես.
2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:
Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները և սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում և շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։
Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:
2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ գեներալ–լեյտենանտ Ջ․Հ․–ն, Ջալալ Հարությունյանն է(խմբ․):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան

Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր

Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր

Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր

Եռաբլուրն` այսօր

Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան

Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան

Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք

Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր

Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան

4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար

Տան եղած մրգերն ու բանջարեղենը երեխային են բաժին հասնում․ երիտասարդ ընտանիքը՝ բլոկադայի օրերին

Ամեն ինչ շատ պարզ է, ականատեսները ցուցմունք են տվել․ Քյարամյանը՝ զորամասի հրդեհի մասին

Թող պարեկներին տրվող փողով զորամաս սարքեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն․ զոհվածի ծնող

Մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել ճանապարհի նորոգման համար, բայց քանդվել է․ Փաշինյան

Բաքվի պլանը հետևյալն է․բացել Լաչինի միջանցքը, կրկին փակել` մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան

Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի․ Երվանդ Թարվերդյան

Ստեփանակերտում բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են, կաթը քիչ է, մսամթերք չի ներկրվում

Կիսված ընտանիքները միավորվում են,Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Չգիտենք երեխաներին ինչպես բացատրենք՝ ինչու է մանկապարտեզը փակ․Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր

«Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը. Արամ Աբրահամյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ոստիկանության կարմիր գիծն օրենքն է, այս պայքարում մեր հակառակորդը քրեական մտածելակերպն է․ Փաշինյան

Մայրուղով երթևեկողները հին ասֆալտից նոր ասֆալտ անցնելիս պարտադիր պետք է ծուլ լինեն․ Փաշինյան

Տունը կորցրած արցախցի բազմաբազավակ ընտանիքի խնդիրները շրջափակման հետևանքով բազմապատկվել են

Մեծացել է Արցախի բնակչության շրջանում հիվանդացության դեպքերի աճի հավանականությունը

Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր սիրասունները. Փաշինյան

Մոտ ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, բայց այնտեղ կլինի ադրբեջանական ներկայություն․ Սուրեն Սուրենյանց

Իմ հայրենիքը չեմ լքի, երբեք․ Շուշիից տեղահանված ընտանիքի առօրյան Ստեփանակերտում՝ շրջափակման օրերին

Ռեսուրսները խնայողաբար օգտագործեք․ «Արցախէներգո»–ի ներկայացուցիչը՝ հովհարային անջատումների մասին

Դպրոցներում դասապրոցեսը կասեցնելու որոշումը դժվար ենք կայացրել․ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակար

5 լիտրանոց տարայով փորձ է արվել ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է սպային, ով ինքնապաշտպանական բնազդով՝ բենզինը շպրտել է կացարանի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Քննչական կոմիտեի նախագահը հայտնում է զորամասում հրդեհի նախնական վարկածը

Oգտագործվել է ավտոբենզին, ինչի պատճառով զորամասում հրդեհը հնարավոր չի եղել մարել․ Սուրեն Պապիկյան

Սյունիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցված ճնշում են Հայաստանին. Հայկ Դեմոյան

ՀՀ ցանկացած քաղաքացու սեր և ատելություն մերն է․ Նիկոլ Փաշինյան

Ալիևի հայտարարությունները պրովակացիոն բնույթ ունեն․ Նիկոլ Փաշինյան

Կալանավորվել են Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն, վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք
-
16:36 • 28.01.23 Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան
-
16:08 • 28.01.23 Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր
-
16:02 • 28.01.23 Եռաբլուրն` այսօր
-
15:57 • 28.01.23 Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան
-
15:56 • 28.01.23 Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան
-
15:55 • 28.01.23 Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
-
13:10 • 28.01.23 Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
-
11:18 • 28.01.23 Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր
-
20:50 • 27.01.23 Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան
-
14:41 • 27.01.23 4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար
-
14:15 • 27.01.23 Տան եղած մրգերն ու բանջարեղենը երեխային են բաժին հասնում․ երիտասարդ ընտանիքը՝ բլոկադայի օրերին
-
12:49 • 26.01.23 Ամեն ինչ շատ պարզ է, ականատեսները ցուցմունք են տվել․ Քյարամյանը՝ զորամասի հրդեհի մասին
-
12:31 • 26.01.23 Թող պարեկներին տրվող փողով զորամաս սարքեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն․ զոհվածի ծնող
-
12:27 • 26.01.23 Մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել ճանապարհի նորոգման համար, բայց քանդվել է․ Փաշինյան
-
11:34 • 26.01.23 Բաքվի պլանը հետևյալն է․բացել Լաչինի միջանցքը, կրկին փակել` մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան
-
21:07 • 25.01.23 Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի․ Երվանդ Թարվերդյան
-
14:34 • 25.01.23 Ստեփանակերտում բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են, կաթը քիչ է, մսամթերք չի ներկրվում
-
14:30 • 25.01.23 Կիսված ընտանիքները միավորվում են,Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան
-
14:30 • 25.01.23 Չգիտենք երեխաներին ինչպես բացատրենք՝ ինչու է մանկապարտեզը փակ․Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն
-
10:49 • 25.01.23 ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր
-
20:53 • 23.01.23 «Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը. Արամ Աբրահամյան
-
20:32 • 23.01.23 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
-
16:56 • 21.01.23 Ոստիկանության կարմիր գիծն օրենքն է, այս պայքարում մեր հակառակորդը քրեական մտածելակերպն է․ Փաշինյան
-
16:37 • 21.01.23 Մայրուղով երթևեկողները հին ասֆալտից նոր ասֆալտ անցնելիս պարտադիր պետք է ծուլ լինեն․ Փաշինյան
-
13:43 • 21.01.23 Տունը կորցրած արցախցի բազմաբազավակ ընտանիքի խնդիրները շրջափակման հետևանքով բազմապատկվել են
-
13:42 • 21.01.23 Մեծացել է Արցախի բնակչության շրջանում հիվանդացության դեպքերի աճի հավանականությունը
-
13:42 • 21.01.23 Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր սիրասունները. Փաշինյան
-
20:49 • 20.01.23 Մոտ ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, բայց այնտեղ կլինի ադրբեջանական ներկայություն․ Սուրեն Սուրենյանց
-
12:04 • 20.01.23 Իմ հայրենիքը չեմ լքի, երբեք․ Շուշիից տեղահանված ընտանիքի առօրյան Ստեփանակերտում՝ շրջափակման օրերին
-
12:04 • 20.01.23 Ռեսուրսները խնայողաբար օգտագործեք․ «Արցախէներգո»–ի ներկայացուցիչը՝ հովհարային անջատումների մասին
-
12:03 • 20.01.23 Դպրոցներում դասապրոցեսը կասեցնելու որոշումը դժվար ենք կայացրել․ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակար
-
12:11 • 19.01.23 5 լիտրանոց տարայով փորձ է արվել ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է սպային, ով ինքնապաշտպանական բնազդով՝ բենզինը շպրտել է կացարանի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
-
11:49 • 19.01.23 Քննչական կոմիտեի նախագահը հայտնում է զորամասում հրդեհի նախնական վարկածը
-
11:44 • 19.01.23 Oգտագործվել է ավտոբենզին, ինչի պատճառով զորամասում հրդեհը հնարավոր չի եղել մարել․ Սուրեն Պապիկյան
-
20:50 • 18.01.23 Սյունիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցված ճնշում են Հայաստանին. Հայկ Դեմոյան
-
17:14 • 18.01.23 ՀՀ ցանկացած քաղաքացու սեր և ատելություն մերն է․ Նիկոլ Փաշինյան
-
17:10 • 18.01.23 Ալիևի հայտարարությունները պրովակացիոն բնույթ ունեն․ Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 18.01.23 Կալանավորվել են Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն, վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:45 • 29/01 Իրանի ՊՆ-ն տեղեկացրել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սպահանում պաշտպանական համալիրի ուղղությամբ անօդաչու սարքերի միջոցով իրականացված հարձակումները հետ է մղել։ Իրանական Press TVն տեղեկացնում է, որ երեկ ուշ եր
-
Իրադարձային 14:33 • 28/01 Նիկոլը թերություններ շատ ունի, բայց 30 տարի քանդել եք բանակը, հիմա եկել, բարդում եք այս մարդու վրա, թողեք ոտքի հանի. զոհված զինծառայողի հայր Տղաս զոհվել է Հադրութում, ընկել է շրջափակման մեջ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է զոհված զինծառայողներից մեկի հայրը:
-
Իրադարձային 16:19 • 28/01 Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն հարաբերությունները կարգավորելու համար։ «Հայադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այս հա
-
Իրադարձային 14:57 • 28/01 Ինչի՞ ես եկել, մեկ է` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը՝ Հովիկ Աղազարյանին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր ՊՆ N զորամասի զինվորական կացարանում բռկված հրդեհի և 15 զոհերի մասին հարցը Աղազարյանը թողեց
-
Իրադարձային 20:56 • 28/01 ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ. վերազինումն առաջնահերթություն է. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ, և որ վերազինումը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է։ Այս մասին նա ասել է պորտուգալական RTP-ին տված հարցազրույցում։
-
Մշակույթ 22:00 • 28/01 Հռոմում կոյուղու խողովակների վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Հերկուլեսի հին հռոմեական արձանը (լուսանկարներ) Արձանը, որը, ըստ երևույթին, թվագրվում է հռոմեական կայսերական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 27-ից մինչև մ.թ. 476 թ.), հայտնաբերվել է հայտնի պատմական ճանապարհ՝ հնագույն Ապպիական ճանապարհի տարածքում:
-
Իրադարձային 14:11 • 28/01 Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալմայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վրդովվել է լրագրողների այն հարցից, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում ՀՀ ՊՆ N զորամասին ինժեներ
-
Իրադարձային 16:46 • 28/01 Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում&
-
Իրադարձային 15:50 • 28/01 Մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետբյուջեն. Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաքխորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ Խորհրդակ
-
Ժամանց 19:46 • 28/01 Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Բեյոնսեի մոմե արձանը (լուսանկարներ, տեսանյութ) Գրեմմիի 28-ակի դափնեկիր Բեյոնսեն ունի նաև մոմե արձաններ Մադամ Տյուսոյի՝ աշխարհի այլ անկյուններում գտնվող թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնում, Հոլիվուդում, Դելիում և Նյու Յորքում: Մադամ Տյուսոյի թանգարանն առաջին անգամ բացվել է 1835 թվականին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից քանդակագործ...
-
Իրադարձային 15:44 • 28/01 Մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ. Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաքխորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ Խորհրդակցության
-
Իրադարձային 20:35 • 28/01 Ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել. Ս. Պապիկյանը՝ ՊՆ-ում կայացած խորհրդակցությանը Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքին և այս տարվա անելիքներին: Ելույթի սկզբում նախարարը ցավակցել է հունվարի 19-ին...
-
Իրադարձային 20:24 • 28/01 Ներկա իրավիճակը ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների՝ Լեռնային Ղարաբաղին ազատ հասանելիության կարևորությունը. Միյատովիչ Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության կարևորությունը բոլոր շրջաններ և ժողովրդին, ներառյալ Լեռնային Ղարաբաղին և տեղի բնակչությանը», - գրել է Միյատովիչը:
-
Քաղաքականություն 18:18 • 28/01 Էրդողանը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իրավական տեսակետից իրավունք ունի նոր ժամկետով առաջադրվել որպես պետության ղեկավար, հայտնում է TRT-ն։
-
Իրադարձային 14:33 • 28/01 Նիկոլը թերություններ շատ ունի, բայց 30 տարի քանդել եք բանակը, հիմա եկել, բարդում եք այս մարդու վրա, թողեք ոտքի հանի. զոհված զինծառայողի հայր Տղաս զոհվել է Հադրութում, ընկել է շրջափակման մեջ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է զոհված զինծառայողներից մեկի հայրը:
-
Իրադարձային 16:19 • 28/01 Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն հարաբերությունները կարգավորելու համար։ «Հայադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այս հա
-
Իրադարձային 14:57 • 28/01 Ինչի՞ ես եկել, մեկ է` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը՝ Հովիկ Աղազարյանին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր ՊՆ N զորամասի զինվորական կացարանում բռկված հրդեհի և 15 զոհերի մասին հարցը Աղազարյանը թողեց
-
Իրադարձային 20:56 • 28/01 ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ. վերազինումն առաջնահերթություն է. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ, և որ վերազինումը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է։ Այս մասին նա ասել է պորտուգալական RTP-ին տված հարցազրույցում։
-
Մշակույթ 22:00 • 28/01 Հռոմում կոյուղու խողովակների վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Հերկուլեսի հին հռոմեական արձանը (լուսանկարներ) Արձանը, որը, ըստ երևույթին, թվագրվում է հռոմեական կայսերական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 27-ից մինչև մ.թ. 476 թ.), հայտնաբերվել է հայտնի պատմական ճանապարհ՝ հնագույն Ապպիական ճանապարհի տարածքում:
-
Իրադարձային 14:11 • 28/01 Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալմայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վրդովվել է լրագրողների այն հարցից, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում ՀՀ ՊՆ N զորամասին ինժեներ
-
Իրադարձային 16:46 • 28/01 Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում&
-
Իրադարձային 11:44 • 28/01 Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտ
-
Իրադարձային 12:38 • 28/01 Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը մանրամասներ է հայտնել հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ «Արմենպրես»ի հետ զրույցում Աղան
-
Մամուլի տեսություն 09:40 • 28/01 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել 15 զինվորի ողբերգական մահվան գործով: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ խոսակցություններ են ունեցել զինվորները իրենց սպայի հետ, եւ դեպքից առաջ ինչ է կատարվել կացարանում:
-
Իրադարձային 15:50 • 28/01 Մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետբյուջեն. Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաքխորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ Խորհրդակ
-
Իրադարձային 10:43 • 28/01 Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել է «Եռաբլուր» պանթեոն (տեսանյութ, լուսանկարներ) Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգ
-
Իրադարձային 11:52 • 28/01 Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական
-
Ժամանց 18:38 • 22/01 Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը (լուսանկարներ, տեսանյութ) Բացման արարողությանը Բեյոնսեի համերգն առաջինն է 2018 թվականից ի վեր։ Երգչուհին բեմում 70 րոպեում փոխել է երեք զգեստ՝ ուկրաինական Frolov ապրանքանիշի վարդագույնը, լիբանանցի դիզայներ Նիկոլաս Ջեբրանի կարմիրը և Դուբայի Atelier Zuhra բրենդի դեղինը։
-
Իրադարձային 12:17 • 25/01 Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Այսօր առավոտյան ժամը 730ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխ
-
Իրադարձային 22:05 • 22/01 Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյուն. ՌԴ ՊՆ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։
-
Քաղաքականություն 13:57 • 24/01 Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Ռուսաստանը, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածություններին, շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկխոսություններում:
-
Սպորտ 16:30 • 23/01 Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մրցավարը հանդիպման ընթացքում սպիտակ քարտ է ցույց տվել (տեսանյութ) Խախտումների համար կիրառվող կարմիր և դեղին քարտերը տասնամյակներ շարունակ եղել են ֆուտբոլի անբաժանելի մասը, սակայն Պորտուգալիան ներմուծել է սպիտակը որպես երկրում մի շարք նոր ֆուտբոլային նախաձեռնությունների մաս:
-
Իրադարձային 17:25 • 27/01 Կրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը մեկնաբանել է ներկայում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինծառայող, սակայն նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Հայկ Գասպարյանին պարգևատրելը, գրում է gazeta.ru-ն:
-
Իրադարձային 09:49 • 27/01 Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։
-
Քաղաքականություն 14:50 • 23/01 Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք, ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում․ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ին Գիտեք, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և կհասկանաք, թե որքան կարևոր է, երբ շրջապատված եք 10 միլիոնանոց պետությունով, որն ունի մեծ փողեր, շատ զենք, և մենք ունենք ընդամենը 120 000 մարդ՝ 30000 երեխաներով
-
Ժամանց 15:42 • 25/01 2023-ի առաջին թագավորական հարսանիքը. Բրունեյի արքայադուստրն ամուսնացել է զարմիկի հետ (լուսանկարներ, տեսանյութ) 38-ամյա հարսնացուն և նրա ամուսինը՝ արքայազն Բահար իբն Ջեֆրի Բոլկիան, որն ի դեպ նրա զարմիկն է, տարբեր տոնական արարողություններ են անցկացրել հարսնացուի հոր՝ Բրունեյի սուլթանի պաշտոնական նստավայրում՝ Իստանա Նուրուլ Իմանում:
-
Մամուլի տեսություն 09:30 • 24/01 Մեքենան կանգնեցրել եմ, սարեր-ձորերով մի կերպ հասել եմ Ստեփանակերտ․ նախկին նախարարին հաջողվել է Ամանորին հասնել Արցախ․ «Հրապարակ» Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, որ պաշտոնին հրաժեշտ տվեց Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո, մինչեւ անցյալ տարվա վերջը Երեւանում էր։
-
Իրադարձային 14:18 • 27/01 Պեսկովն ասել է, թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չէ իրականությունից. բավական է, որ Սպիտակ տունը հանձնարարականներ տա Կիևին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Տնտեսություն
-
19:00 • 25.01.23 Անցիր էլեկտրական մեքենայի Evoca-ի հետ
-
17:37 • 25.01.23 «Մալաթիա» տոնավաճառը կփակվի
Սպորտ
-
21:04 • 28.01.23 «Ինտերի» մեկնարկային կազմը «Կրեմոնեզեի» հետ խաղում
-
09:37 • 28.01.23 Գվարդիոլան մեկնաբանել է Արսենալի նկատմամբ տոնած հաղթանակը
-
07:35 • 28.01.23 Պաշտոնական․ Բորուսիան նորեկ ունի
Իրադարձային
-
12:30 • 29.01.23 Արցախից 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Մշակույթ
-
15:34 • 27.01.23 Պավել Վոլյան հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում
-
21:43 • 24.01.23 Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները
Գիտություն/տեխնիկա
-
14:31 • 27.01.23 ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթին «արջի դեմք» է ֆիքսել (լուսանկար)
-
16:06 • 26.01.23 Mr. Tweet. Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը
Ժամանց
-
09:30 • 27.01.23 Երգիչ Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ է ամուսնացել
-
19:32 • 26.01.23 Բրազիլուհին 7 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)