Չեմ կարծում, որ ես կգնամ, բայց հաջողություն եմ մաղթում Հայկ Մարությանին, ներկայացում դնելը շատ բարդ գործ է․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր մոնո ներկայացմանը, որը կոչվում է «Քաղաքապետը», ասաց, որ հաջողություն է մաղթում Հայկ Մարությանին։
Հարցին՝ հնարավոր է ինքը նույնպես գնա այդ ներկայացմանը և մտավախություն չունի արդյոք, որ ներկայացման ժամանակ որոշ տեղեկություններ կգաղտնազերծվեն Մարությանի կողմից, Սիմոնյանը պատասխանեց․
«Չեմ կարծում, որ կգնամ, մտավախություն էլ չունեմ, որովհետև մեր գործունեությունը միշտ եղել է բաց և պարոն Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևիցե մտահոգություն չեմ տեսնում։ Իրեն հաջողություն եմ մաղթում, ես շատ լավ ծանոթ եմ այդ աշխատանքային պրոցեսներին, թե ինչպես են ներկայացում դնում, դա շատ դժվար և աշխատատար գործ է»։










