«Շրջափակում ենք կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր այն կառույցները, որ պահում են այս խամաճիկներին». ԱԺ դիմաց ելույթները ավարտվեցին (տեսանյութ)

18:21 • 15.09.22

Վաղը 08:30 բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները։ Այս մասին հայտարարեց Կարին Տոնոյանը։

«Շրջափակում ենք կառավարությունը, Ազգային ժողովը, դատախազությունը՝ բոլոր այն կառույցները, որ պահում են այս իշխանիկին, այս խամաճիկներին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ժողովուրդը դարպաս չի կոտրելու, իրավական ուժով է մտնելու այդ շենքերը․ այդ շենքերը ժողովրդինն են։

«Փաստաթղթերը ընդամենը թղթեր են։ Սևի փաստաթուղթը մեծ երկրներ են ստորագրել, ո՞ւր է հիմա այդ թուղթը։ Մենք ենք որոշում մեր հայրենիքի ճակատագիրը», - ասաց նա։

ԱԺ դիմաց ելույթները ավարտվեցին:

«Շրջափակում ենք կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր այն կառույցները, որ պահում են այս խամաճիկներին». ԱԺ դիմաց ելույթները ավարտվեցին (տեսանյութ)