Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին կժամանի Հայաստան․ Politico

21:46 • 15.09.22

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին կայցելի Հայաստան։

Լուրը հայտնել է Politico-ն: Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ։ Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարելիք այցի մասին․

«Ինչպես տեղեկացրել էի դեռևս 2 շաբաթ առաջ, սեպտեմբերի 17-ին Հայաստան կժամանի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին»,- գրել է միջազգայնագետը։

 

Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին կժամանի Հայաստան․ Politico