Թողել ենք ամեն ինչ և ընկել սրա-նրա դուռը՝ խնդրելով, աղաչելով՝ ՀԱՊԿ, Ռուսաստան, Ամերիկա, եկեք օգնեք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի հետ։
- Սրբազան, այս օրերին մարդիկ բաժանվել են ոչ միայն իշխանական եւ ընդդիմադիր թեւերի, այլեւ՝ արեւմտամետների, ռուսամետների։ Վերջին օրերին բազմաթիվ ցույցեր եղան՝ մե՛կ ՀԱՊԿ-ից դուրս գալու, մե՛կ ԱՄՆ-ին որպես հուսալի դաշնակից ունենալու համար։ Ստեղծված իրավիճակում ո՞րն է լուծումը։
- Մեր ողբերգությունը ոչ միայն այսօր, այլեւ ընդհանրապես եղել է այն, որ մենք միշտ՝ աղքատ հաճախորդի պես, մեր աչքերը հառել ենք դրսի օժանդակություններին կամ դրսի ուժերին։ Նրանք ինչքան էլ ուզում է մեզ բարեկամ լինեն, փորձը ցույց է տվել, որ երեկ բարեկամ էր, կարող է այսօր լինել ոչ բարեկամ, եթե չասեմ՝ թշնամի, ու մյուս օրը՝ նորից բարեկամ։ Հետեւաբար, կարեւորն այն է, թե դու քեզնից ինչ արժեք ես ներկայացնում, ինչքանով է ներսդ զորավոր եւ ուժեղ, որքանով ես կարողանում, ինքնաճանաչողություն ունենալով, սեփական ուժերդ էլ ավելի զորացնել եւ, ի վերջո, ամբողջությամբ հույսդ քեզ վրա դնել, դրանից հետո մնացածը կգան քեզ օգնելու եւ նույնիսկ՝ սպասարկելու։ Սա մեր պատմության դասն է եղել, որը չի նշանակում՝ կտրել հարաբերությունները բոլորի հետ, բայց միեւնույն ժամանակ չի նշանակում վիզը ծուռ սպասել, թե ով է գալու քեզ փրկության։ Ոչ ոք չի գալու փրկության, եւ դա ցույց է տվել մեր պատմությունը, երբ մենք անընդհատ կանգնած ենք եղել ընտրություններ կատարելու առջեւ՝ Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք, Հյուսի՞ս, թե՞ Հարավ։ Այն ժամանակ, երբ որեւէ կողմնորոշում ենք ընտրել, հաջորդել է մեր ձախողումը՝ թե՛ պետականության, թե՛ ընդհանրապես։ Իսկ այն ժամանակ, երբ բոլորս կենտրոնացել ենք մեր ներքին ուժերի, դրանք համախմբելու եւ զորացնելու վրա, մենք ստեղծել ենք պետականություն, դարձել ենք ազգ։ Պատմությունը դա է ցույց տվել մեզ, օրինակները բազմաթիվ են։ Եվ այսօր պատմությունը սոսկ ընթերցել գրքի նման կամ որեւէ տողով հեռու պահել քեզնից՝ չի լինում այդպես։ Անշուշտ, աշխարհում կան մեծ ուժեր, որոնք ազդեցության գոտիներ են ստեղծում եւ մեծ ազդեցություն ունեն, բայց կարեւորը՝ թե դու ինչ եւ ինչպես ես թելադրում, ազգդ ինչպես ես մոբիլիզացնում, ինչ կերպով ես կարողանում ներքին զորության բոլոր գործիքներն աշխատեցնել։ Սա է, իսկ մենք թողել ենք ամեն ինչ եւ ընկել ենք սրա-նրա դուռը, խնդրելով, աղաչելով՝ ՀԱՊԿ, արի օգնի, Ռուսաստան, Ամերիկա, եկեք օգնեք։ Կարող է վաղն էլ Թուրքիային ասեն՝ արի օգնի, կամ Ադրբեջանին։ Չի բացառվում։
- Դուք մեզանում հիմա տեսնո՞ւմ եք պահի լրջության գիտակցում՝ լինի քաղաքացիների, թե իշխանավորների շրջանում, ովքեր ո՛չ մոբիլիզացիա են հայտարարում, ո՛չ ռազմական դրություն են մտցնում, կառավարության օրակարգն էլ տնկիների մասին նախագծերն են։ Ինչո՞վ եք սա բացատրում։
- Լրջությունը կամ քաղաքականությունը, որպես ռազմավարություն, մշակում են, մատուցում, ծառայեցնում, եւ նպատակն էլ սահմանում է իշխանությունը։ Ժողովուրդը բոլոր ուղղություններով կարող է գնալ, կարեւոր է, թե ինչպես է իշխանությունը մատակարարում եւ ինչպիսի նպատակ է սահմանում։ Սա նման է նավի, եթե նավապետն ու իր ողջ անձնակազմը նավը չուղղորդեն, նավի հետ ի՞նչ կլինի, ի՞նչ կարող են անել այդ նավի բնակիչները՝ ոչ մի բան, կզարկվեն այս կամ այն քարերին ու սառցաբեկորներին, եւ ինչքան էլ որ ձգեն, նավաստիների ջանքերն ու ուժը որքան էլ լինեն նավը կխորտակվի, տեղ չի հասնի։ Խնդիրը հենց դա է՝ ի՞նչ է մատուցում, ո՞րն է նպատակը, ի՞նչ է սահմանված։ Ես սրա մասին չեմ դադարելու խոսել։ Չկա նպատակ՝ կեղծիք է ամենը, եւ նույնիսկ երեկ այդ նշանավոր ու կարեւոր այցը՝ Ամերիկայի կոնգրեսի խոսնակի, վաղը, մյուս օրը, համոզված եմ, զուտ ինքնաբավարարման այց կլինի։ Այնքան, որ ցույց տան, թե տեսեք մենք ինչ գործ արեցինք, բայց դրա շարունակությունն ինչ է լինելու, ես նույնիսկ չզգացի, որ դրան որեւէ ձեւով շարունակություն լինելու է՝ գոնե պատգամների, ուղերձների միջից։ Հետեւաբար, մենք այսօր չպետք է լայն իմաստով ժողովրդի մեջ փնտրենք նրանց, ովքեր անտարբեր են կամ պահի լրջությունը չեն հասկանում, բոլորն էլ հասկանում են պահի լրջությունը, բայց ժողովուրդը կարիք ունի նպատակ սահմանող եւ առաջնորդող իշխանության, որը, դժբախտաբար, բացակայում է։
- Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ այս սահմանային լարումը չի կարող նսեմացնել խաղաղության օրակարգը։
- Ուրեմն դա ո՛չ սահմանային լարում է, ո՛չ էսկալացիա, ո՛չ անգամ ագրեսիա, դա չդադարած եւ չդադարող պատերազմ է։ Այսօր իրենց թեթեւ, իմիջիայլոց հայտարարած տվյալներով՝ 135 զոհ ունենք։ Դեռ չեմ ասում, թե որքան կան, որոնց մասին այս վայրկյանին տեղյակ չենք, ինչպես իրենք հայտարարեցին դա։ 100-ավոր վիրավորներ ունենք, անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաներ, սրա ո՞ր մասն է սահմանային սրացում, սահմանային սրացումը եղել է այն, որը Տավուշում տարիներով եղել է․ այն կողմից կրակել են, այս կողմից կրակել են, մի քիչ ինտենսիվ, մի քիչ ավելի պակաս: Բայց երբ հարձակվել են քո երկրի վրա, տարածքներ են գրավում, բարձունքներ, ստրատեգիական կետեր, հասնում են ընդհուպ քո ամենակարեւոր նշանակություն ունեցող քաղաքին, դրա սահմանային սրացումը ո՞րն է։ Երբ դու այսօր քո երկրում՝ մի ծայրից մյուս ծայրը ճանապարհորդելու համար անվտանգություն չունես, երբ գնում ես Մեղրի ու չգիտես որ ճանապարհով ես գնալու, դեռ չեմ ասում անվտանգության իմաստով՝ մատակարարումների մասին, երբ դու Արցախ հայրենիք ունես, որի 3/4-ը գոնե այս պահին չկա, սրա սրացումը ո՞րն է։ Ամեն վայրկյան այնտեղ վտանգը կախված է մեր սիրելի քույրերի ու եղբայրների գլխին՝ ուղղակիորեն բնաջնջելու իմաստով։ Ու անընդհատ գտնվում ես սպառնալիքների ու այն ուղերձների ներքո, որ ուզեք-չուզեք՝ մենք Սյունիքի կամ, իրենց ասելով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է ունենանք։ Անընդհատ այդ սպառնալիքի, նվաստացման ներքո ես գտնվում, ամեն օր՝ լինի միջազգային, թե այլ հարթակներից հնչած։ Սա պատերազմ է բոլոր առումներով՝ ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական, համացանցային, տնտեսական, հիմա էլ նոր տերմին են հնարել՝ հիբրիդային։ Սա ի՞նչ կեղծիք է։
- Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում «լիքը» մարդ իրենց դավաճան կասի, բայց որը կբերի տեւական խաղաղության։ Այս հայտարարությունը հազարավոր մարդկանց ոտքի հանեց թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երեւանում։ Ոմանք այդ քայլը քննադատեցին, թե պատերազմական իրավիճակում չի կարելի փողոց դուրս գալ, ցույց անել, մի մասն ասաց, որ հենց դրա արդյունքում ժամանակավոր հրադադար ձեռք բերվեց։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Մարդիկ հենց այնպես փողոց դուրս չեկան, ովքեր էլ մեղադրում են, որ այս պահին պատերազմ է՝ փողոց դուրս մի եկեք, թող մեղադրեն նրան, ով սադրեց այդ բոլորը։ Զինվորը կռվում է սահմանին, երկրի ղեկավարը խոսում է փաստաթուղթ ստորագրելու մասին, անկախ նրանից՝ մանիպուլյացիա կանե՞ ն, թե՞ չեն անի։ Յուրաքանչյուրին չես բացատրելու, թե ինչ նկատի ունեիր, զինվորդ սահմանի վրա կյանք է տալիս, սպադ, բանակդ, կամավորականդ, աշխարհազորայինդ ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերի մեջ են, կռվում են տղաները, հայրենիք են պահում, զոհվում են՝ իրենց ունեցած-չունեցած զենքերով, իսկ երկրի ղեկավարը խորհրդարանի մեջ այդ մասին հայտարարում է հենց այդ նույն ժամերի՞ն: Այսպես լինո՞ւմ է ընդհանրապես։ Լավ, ուզում էիր հայտարարել, հայտարարեիր 3 օր հետո, սպասեիր՝ պատերազմական այդ վիճակը հանդարտվեր, նոր հայտարարեիր, ինչո՞ւ այդ ժամին, որ հետո մեղադրեք, թե մարդիկ դուրս եկան փողոց, երբ պատերազմ էր։ Ա՞յդ պատճառով, թե՞ ուրիշ բան կար, ստուգում էին, տեսնեին` այս ժողովուրդը մեռե՞լ է, թե՞ ոչ․․․ այս ժողովուրդը չի մեռնելու՝ ի հեճուկս իրենց, հակառակը՝ ոտքի է կանգնելու բոլոր առումներով, վերականգնվելու է եւ հաղթանակած ժողովուրդ է լինելու, ինչքան էլ իրենք ուզեն կամ չուզեն։ Պետք է դա դատապարտել, ոչ թե մեղադրել մարդկանց, որ այդպես տագնապի մեջ փողոց դուրս եկան կամ շարունակում են իրենց, այսպես ասած, ներքաղաքական պայքարը, որը ոչ թե ներքաղաքական, այլ ազգային ազատագրական պայքար է։ Այլ կերպ չի կարող լինել։
- Այս օրերին շատերի հայացքն ուղղված է նաեւ Վեհափառին, քանի որ միայն նա կարող է համախմբել նախկին նախագահներին, հասարակությանը եւ երկխոսելու, ինչ-որ լուծում գտնելու միջնորդ հանդիսանալ։ Եվ կարծես թե գործընթացը սկսվել է, Վեհափառն արդեն հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ստեղծված իրավիճակում Վեհափառն իր լծակներով կարո՞ղ է ազդել քաղաքական պրոցեսների վրա։
- Ես այս պահին չեմ կարող որեւէ գնահատական տալ, բայց տեղյակ եմ, գիտեմ, որ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մակարդակների վրա, եւ արդեն վկայեցիք, որ երեկ հանդիպել է առաջին նախագահի հետ: Բովանդակությունն այն է, ինչ մենք տեղյակ ենք հաղորդագրություններից։ Վաղը, մյուս օրը մենք ժողովներ կունենանք, կքննարկենք, կհասկանանք, թե ճանապարհներն ինչ են, ինչ է նախատեսվում, որովհետեւ տարբեր աստիճանների, հարթակների վրա հանդիպումներ տեղի ունենում են։ Թե ինչ արդյունքներ կտան՝ չեմ կարող ասել, ակնկալիքս միայն բարիքն է ու մեր երկրի վերականգնումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)