Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

22:06 • 27.09.22

Ֆրանսիայի նախագահի կայքի տարածած հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի նախագահը կրկնել է իր կոչը Ալիևին՝ պահպանել հրադադարը և ադրբեջանական ուժերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքերը։  Մակրոնը հիշեցրել է  նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

Մակրոնը Ալիևին տեղեկացրել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու վարչապետ Փաշինյանի պատրաստակամության մասին և հայտնել, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել այդ բանակցություններին։

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը։