Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները. Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը
2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:
Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը:
Հիշեցնենք, որ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին:
Արման Թաթոյանն այդ մասին խոսեց 2021թ. մայիսի 6-ին Խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման իր եզրափակիչ ելույթում՝ նշելով՝ Հանրային հեռուստաընկերությունն իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանում:
«Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,- ասել էր նա:
2022թ. փետրվարի 18-ին՝ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ, Արման Թաթոյանն առավել հանգամանալից անդրադարձավ Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելու խնդրին՝ նշելով, որ դա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նաև Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն:
Փոխարենը՝ ՄԻՊ աշխատանքը Հանրային հեռուստաընկերության եթերում ակտիվորեն լուսաբանվում է այսօր, արդեն նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի օրոք:
Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը
Կա ևս մեկ ինստիտուտ, որի գործունեությունը միտումնավոր կերպով դուրս է մնում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի լուսաբանման տիրույթից:
Շուրջ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրեց՝ Հանրային հեռուստաընկերությանն առանձին հրահանգ է իջեցվել չլուսաբանել Մայր Աթոռի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:
Առկա բաց աղբյուրներից կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են՝ Հանրային հեռուստաընկերությունն ըստ պատշաճի չի լուսաբանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:
Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռի պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում ներկայացված լուրերը թերի կամ ընտրողաբար են լուսաբանվել «Առաջին լրատվական» ալիքի ֆեյսբուքյան լրահոսում։
Հայաստանի ժուռնալիստների միության 2022թ. սեպտեմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Լուրեր» ծրագրի թողարկումներում հանրային նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն նորություններ, որոնք առնչվում են Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանրային գործունեությանը, անտեսվել են և չեն հրապարակվել, կամ դրանք իրականացվել են թերի, ոչ պատշաճ կերպով։
Օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ, որի մասին տեղեկություն հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն «Առաջին լրատվականում» սույն նյութը չի հրապարակվել։
Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել. այն կարելի է համարել պատմական իրադարձություն՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցն է դրված ամբողջ հանրության առջև, իսկ Հանրայինի լրատվական կայքում և նաև ֆեյսբուքյան էջում այս մասին ակնարկ անգամ չկա:
2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով: Մինչդեռ «Լուրեր»-ի 21.09.2022թ. թողարկման ժամանակ 7.04-8.08 րոպե տևողության ընթացքում Հանրապետական մաղթանքի մասին ոչ մի խոսք չի եղել, փոխարենը՝ հաղորդավարը Մայր Աթոռի տարածքը ցուցադրող հին կադրերի ներքո ներկայացրել է Վեհափառ Հայրապետի ուղերձը մասամբ՝ կոնտեքստից առանձնացրած:
Չեն հիշատակվել Հայրապետի կոչն իշխանություններին և ժողովրդին: Հատկանշական է նաև, որ սույն ռեպորտաժում խախտվել է նաև ընդունված աստիճանակարգությունը՝ Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնելով ամենավերջում՝ ԱԺ նախագահից և ԱՀ նախագահի ուղերձներից հետո:
Սբ․ Գայանե վանքում տեղի ունեցած Հանրապետական մաղթանքի մասին ներկայացվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում՝ այդ միջոցով կեղծ պատկերացում տալով. իբրև թե լրատվականը այնուամենայնիվ անդրադարձ կատարել է Հանրապետական մաղթանքին, սակայն այն սոցիալական կայքերում այդպես էլ տարածում չի գտել և չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: Վերոնշյալ 57.5 րոպեանոց հաղորդման շրջանակներում անտեսվել է նաև Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, մինչդեռ Մայր Աթոռը պատշաճ հաղորդագրությամբ և ռեպորտաժով անդրադարձել է Հայրապետական այցին:
Հանրայինի ռեպորտաժում հանրությունը զրկվել է իրազեկված լինելու սահմանադրական իրավունքից: Վեհափառ Հայրապետի այցը «Եռաբլուր» պանթեոն հրապարակվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում հոդվածի ձևաչափով՝ վերստին դուրս մնալով սոցիալական կայքերում տարածվելու հնարավորությունից։
2022թ․ սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետն ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, որը Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ բուժում և պրոթեզավորում պիտի ստանա։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հարկ չեն համարել հրապարակել և լուսաբանել հեռուստատեսությամբ:
2022թ․ սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ համատեղ, հանդես էր եկել հայտարարությամբ: Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը հանրության հետ ոչ մի առնչություն չունի, և դուրս են թողել եթերաժամից:
Հաջորդ կարևոր իրադարձությունը, որը նույնպես հրապարակվել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումն էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:
Այս հաղորդագրությունը լուսաբանվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում և բաց է թողնվել ֆեյսբուքյան էջից ու լուրերի թողարկումներից: Սա ոչ միայն ակնհայտ խտրականություն է Մայր Աթոռի գործունեության նկատմամբ, այլև տարածվում է Արցախի իշխանությունների գործունեության վրա:
2022թ․ սեպտեմբերի 15-ին, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, նաև առկա է Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և լուրերի հաղորդման ռեպորտաժներում այն բացակայում է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր մատուցվում է մասնավոր աղոթք՝ հայրենիքի և հայրենի հողի պաշտպանների համար։ Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը պետք չէ լուսաբանել, դուրս են թողել եթերաժամից՝ հավատացյալներին զրկելով հաղորդ լինելու իրենց եկեղեցիներում կատարվող արարողության մասին տեղեկատվությունից:
2022թ․ սեպտեմբերի 16-ին Վեհափառ Հայրապետն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս հանդիպումները կարևոր են խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում։ Այս հաղորդագրությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում ևս հրապարակված է, սակայն դուրս է թողնվել Առաջին լրատվականի լրահոսից։
2022թ․ սեպտեմբերի 14-ին Վեհափառ Հայրապետը հանդիպել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Սույն հաղորդագրությունն ուղիղ կապ ունի Հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակին, քանի որ Հայրապետի ուշադրությունը սևեռված է հայ զինվորին։ Այս հաղորդագրությունը ևս առկա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և ռեպորտաժներում այն բացակայում է:
2022թ․ սեպտեմբերի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Սույն նյութը ևս հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս մասին պատշաճ հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում: Նման ընտրողականությունն անհասկանալի է դարձնում լրատվականի կողմից որդեգրած քաղաքականությունը, քանզի նույն օրը Վեհափառ Հայրապետը երկօրյա պատերազմի առիթով հանդես է եկել ուղերձով, սակայն այն չի լուսաբանվել այնպես, ինչպես վերոնշյալ հաղորդագրությունը:
2022թ․ սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված երկօրյա պատերազմի առիթով ուղերձով դիմել է հայորդիներին, միջազգային հանրությանը և քույր Եկեղեցիների հովվապետերին։ Այս կարևոր և պատմական նյութը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջով։ Սույն հրապարակումը հանրայնացվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքով և չի հրապարակվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և անդրադարձ չի կատարվել «Լուրեր»-ի հաղորդման շրջանակներում։
2022թ․ սեպտեմբերի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ «Լուրեր»-ը պատշաճ ներկայացրել է իշխանական ներկայացուցիչների (վարչապետ, նախագահ) ցավակցագրերը՝ հրապարակելով Առաջին լրատվականի ֆեյսբուքյան էջում և «Լուրեր»-ի հաղորդումներում, սակայն Նորին Սրբության ցավակցագիրը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։
2022թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծ և ընդգրկուն կազմ ունի սույն համաժողովը, պետք է նշել, որ այն ունի շուրջ 5000 մասնակիցներ, որոնք ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս թեմայի վերաբերյալ Մայր Աթոռը հրապարակել է մի շարք հաղորդագրություններ:
2022թ․սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր։ Հաղորդագրությունը հրապարակել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Նաև համացանցում մեծ տարածում գտավ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ելույթը ԵՀԽ գագաթնաժողովին, որն այդպես էլ չլուսաբանվեց Հանրայինի եթերում: Սրբազան Հոր խոսքը մի շարք կարևոր ուղերձներ էր պարունակում, և մասնավորապես շեշտադրվել էր այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհը լուռ հետևում էր և ոչ մի ձայն չէր հանում, մինչդեռ այդ ընթացքում զոհվում էին լուսավոր երիտասարդներ։ Խիստ կարևոր այս ելույթին հարկավոր էր հանրային մեծ հնչեղություն հաղորդել, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ պետական ալիքը շահագրգիռ չէ այս հարցում:
2022թ․ սեպտեմբերի 8-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Սույն նյութը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս նյութը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։ Արդյո՞ք սա անփութություն է, թե՞ իջեցված հրահանգն ավելին է, քան Արցախի մշակութային ցեղասպանության մասին ամբողջ աշխարհին իրազեկելու եկեղեցու ջանքերը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2022թ․ սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն օծել է Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը։ Գեղարդի վանական համալիրը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և 2018թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ և դրա պահպանության հարցում եկեղեցին իր լուման է բերում, չի արժանացել Առաջին լրատվականի ուշադրությանը, և սույնի մասին ոչ մի հրապարակում չի իրականացրել:
Վերոգրյալը փաստում է, որ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան

«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան

Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան

Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան

Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան

Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան

Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին

Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան

«Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց

Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան

Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը

Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան

Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան

Լարսը մասնակի է փակվելու, որևէ խնդիր չունենք․ Վահան Քերոբյան

Մարգարայի անցակետը մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի․ Ռուստամ Բադասյան

ԵՊՀ միջադեպը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու․ Ժաննա Անդրեասյան

Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ. Արթուր Հովհաննիսյան

Ընտանիքում բռնnւթյուն ենթարկված անձանց պաշտպանության համար կկիրառվեն էլեկտրոնային ձեռնակապեր

Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից

Կրթաթոշակներ՝ արցախցի շուրջ 300 երիտասարդներին․ PMI Science գիտահետազոտական կենտրոնը միացել է Armenian Cod Academy-ի «Tech for Artsakh» նախաձեռնությանը

Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան․ Նիկոլ Փաշինյան

Մեր հարևանները վստահ են` մենք որևէ մեկի վրա հարձակվելnւ մտադրություն չունենք. Փաշինյան

Այսօր բանակին ավելի շատ գումար կհատկացնեինք, եթե 30 տարում ճանապարհ ու դպրոց սարքած լինեին․ Խաչատուր Սուքիասյան

Մոսկվան կոշտ կարձագանքի, երբ Երևանը իրոք հատի կարմիր գծերը՝ բազան հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում․ Սերգեյ Մելքոնյան

Սա ժողովրդավարություն չէ․ խնդրում և պահանջում եմ ազատ արձակել Նարեկ Մալյանին․ Forza Italia կուսակցության անդամ

Քանի դեռ չենք հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեր կողմնորոշման մասին չենք կարող ասել. Փաշինյան

Վերաքննիչը վերացրել է Նարեկ Մալյանի փախուստի ռիսկը, Դուք ասում եք՝ ոչինչ չի փոխել․ Ռուբեն Մելիքյան

ՀՀ-ն դեռ չեն լուծարել չէ՞, հասցնեմ Հայաստանում դատվել. Նարեկ Մալյան

Երևանի դատարանում բացի 3-4 դատավորներից, բոլորն ընդունել են կրոնը, պատվեր են կատարում․ Աթանեսյան

Երբ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված առանձնատունն եմ ցույց տալիս, միջին և ստորին օղակները մտածում են իրենք էլ ունենան. Վահագն Ալեքսանյան

ՀՀ-ն այլևս երբեք օգտագործված սպառազինnւթյուն ձեռք չի բերելու, դրանք պետք է լինեն նորը․ Անդրանիկ Քոչարյան
-
16:38 • 27.11.23 Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)
-
16:37 • 27.11.23 Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան
-
11:02 • 27.11.23 «Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան
-
20:59 • 24.11.23 ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան
-
19:23 • 24.11.23 Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան
-
19:22 • 24.11.23 Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը
-
19:21 • 24.11.23 Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
-
19:20 • 24.11.23 ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան
-
19:19 • 24.11.23 Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան
-
17:13 • 24.11.23 ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան
-
17:08 • 24.11.23 Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան
-
14:29 • 24.11.23 Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան
-
13:53 • 24.11.23 Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան
-
16:11 • 23.11.23 Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
-
15:18 • 23.11.23 Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին
-
14:15 • 23.11.23 Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան
-
14:10 • 23.11.23 «Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց
-
20:53 • 22.11.23 Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան
-
15:30 • 21.11.23 Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը
-
20:56 • 20.11.23 Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան
-
20:22 • 18.11.23 Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան
-
16:43 • 17.11.23 ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան
-
15:17 • 17.11.23 Լարսը մասնակի է փակվելու, որևէ խնդիր չունենք․ Վահան Քերոբյան
-
14:40 • 17.11.23 Մարգարայի անցակետը մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի․ Ռուստամ Բադասյան
-
14:39 • 17.11.23 ԵՊՀ միջադեպը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու․ Ժաննա Անդրեասյան
-
13:41 • 17.11.23 Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ. Արթուր Հովհաննիսյան
-
13:29 • 17.11.23 Ընտանիքում բռնnւթյուն ենթարկված անձանց պաշտպանության համար կկիրառվեն էլեկտրոնային ձեռնակապեր
-
20:49 • 16.11.23 Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից
-
17:32 • 16.11.23 Կրթաթոշակներ՝ արցախցի շուրջ 300 երիտասարդներին․ PMI Science գիտահետազոտական կենտրոնը միացել է Armenian Cod Academy-ի «Tech for Artsakh» նախաձեռնությանը
-
12:46 • 16.11.23 Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան․ Նիկոլ Փաշինյան
-
12:13 • 16.11.23 Մեր հարևանները վստահ են` մենք որևէ մեկի վրա հարձակվելnւ մտադրություն չունենք. Փաշինյան
-
11:58 • 16.11.23 Այսօր բանակին ավելի շատ գումար կհատկացնեինք, եթե 30 տարում ճանապարհ ու դպրոց սարքած լինեին․ Խաչատուր Սուքիասյան
-
20:56 • 15.11.23 Մոսկվան կոշտ կարձագանքի, երբ Երևանը իրոք հատի կարմիր գծերը՝ բազան հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում․ Սերգեյ Մելքոնյան
-
17:33 • 15.11.23 Սա ժողովրդավարություն չէ․ խնդրում և պահանջում եմ ազատ արձակել Նարեկ Մալյանին․ Forza Italia կուսակցության անդամ
-
17:29 • 15.11.23 Քանի դեռ չենք հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեր կողմնորոշման մասին չենք կարող ասել. Փաշինյան
-
16:54 • 15.11.23 Վերաքննիչը վերացրել է Նարեկ Մալյանի փախուստի ռիսկը, Դուք ասում եք՝ ոչինչ չի փոխել․ Ռուբեն Մելիքյան
-
16:40 • 15.11.23 ՀՀ-ն դեռ չեն լուծարել չէ՞, հասցնեմ Հայաստանում դատվել. Նարեկ Մալյան
-
16:22 • 15.11.23 Երևանի դատարանում բացի 3-4 դատավորներից, բոլորն ընդունել են կրոնը, պատվեր են կատարում․ Աթանեսյան
-
15:57 • 15.11.23 Երբ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված առանձնատունն եմ ցույց տալիս, միջին և ստորին օղակները մտածում են իրենք էլ ունենան. Վահագն Ալեքսանյան
-
14:16 • 15.11.23 ՀՀ-ն այլևս երբեք օգտագործված սպառազինnւթյուն ձեռք չի բերելու, դրանք պետք է լինեն նորը․ Անդրանիկ Քոչարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 08:33 • 28/11 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի մասով. մանրամասներ. «Ժողովուրդ» Նախկին DJ Ed Ward-ը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։
-
Իրավունք 17:53 • 28/11 Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
-
Քաղաքականություն 10:57 • 28/11 Փաշինյանը շատ խիզախ է գտնվել, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ Օ’Բրայեն Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում
-
Տնտեսություն 11:41 • 28/11 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։
-
Տնտեսություն 16:29 • 28/11 Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտարդրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։
-
Տնտեսություն 15:27 • 28/11 Հայկական ապրանքներում խախտումներ են գտնվել, դրա համար էլ ուժեղացված ստուգումներ են․ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Նրա տվյալներով՝ նոյեմբերի 23-ից մինչև օրս հայկական մոտ 20 բեռնատար է Ռուսաստանի սահմանից հետ ուղարկվել, այդքանն էլ դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին։
-
Մամուլի տեսություն 08:33 • 28/11 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի մասով. մանրամասներ. «Ժողովուրդ» Նախկին DJ Ed Ward-ը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։
-
Իրավունք 17:53 • 28/11 Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
-
Քաղաքականություն 10:57 • 28/11 Փաշինյանը շատ խիզախ է գտնվել, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ Օ’Բրայեն Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում
-
Տնտեսություն 11:41 • 28/11 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։
-
Տնտեսություն 16:29 • 28/11 Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտարդրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։
-
Տնտեսություն 15:27 • 28/11 Հայկական ապրանքներում խախտումներ են գտնվել, դրա համար էլ ուժեղացված ստուգումներ են․ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Նրա տվյալներով՝ նոյեմբերի 23-ից մինչև օրս հայկական մոտ 20 բեռնատար է Ռուսաստանի սահմանից հետ ուղարկվել, այդքանն էլ դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին։
-
Իրադարձային 14:17 • 26/11 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 9-13 աստիճանով, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն Հայաստանի տարածքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 27-ի ցերեկը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
-
Տնտեսություն 13:51 • 23/11 Պարզվում է` Զանգեզուրի կոմբինատի նոր բաժնետեր Երշովան պատժամիջոցների տակ հայտնված Տրոցենկոների այլ բիզնեսի կառավարիչ է․ արդյոք կոմբինատին իսկապես կհաջողվի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները Երշովան Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն է դառնում, այս ընկերության ՌԴ մի քանի քաղաքներում օդանավակայաններ է շահագործում։
-
Քաղաքականություն 15:46 • 26/11 Գիտենք՝ մեզ փորձում են դուրս մղել Ղարաբաղից, բայց Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր լինել. Պեսկով Արևմտյան որոշ երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և բացահայտ տարածաշրջանում պայքարում են Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տվա
-
Իրավունք 16:35 • 22/11 Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ պաշտոնյաներ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
-
Քաղաքականություն 15:10 • 22/11 2021-ին Հայաստանի ընդդիմությունը «աջակցություն է խնդրել ՌԴ-ից», սակայն մերժում է ստացել. Զատուլինը նշել է «պատճառը» ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում, անդրադառնալով հայռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, ասել է, որ ժամանակին ՌԴ իշխանություններին զգուշ
-
Իրադարձային 14:49 • 26/11 Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա. shamshyan.com (լուսանկարներ) Այսօր՝ նոյեմբերի 26ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում Ժամը 1330ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձ
-
Իրավունք 10:09 • 27/11 ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր (տեսանյութ) Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ,
Իրավունք
-
17:00 • 28.11.23 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը
Մշակույթ
-
14:17 • 27.11.23 Սկյութական ոսկին բերվել է Ուկրաինա
-
13:17 • 23.11.23 Էնրիկե Իգլեսիասը հայտնել է, որ թողարկվելիք ալբոմը լինելու է վերջինը
Գիտություն/տեխնիկա
-
15:32 • 28.11.23 SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
-
12:23 • 27.11.23 Նոր ASUS Zenbook ուլտրաբուքեր. ժամանակակից տեխնոլոգիաների հմայքը
Ժամանց
-
16:13 • 28.11.23 Հիվանդ Օզզի Օսբորնն ասել է՝ ինչ կցանկանար հասցնել անել մահից առաջ