Մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը․ Արցախում ԱԽ նիստ է տեղի ունեցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում ԱՀ անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,
Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,
Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,
Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.
1. Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
2. Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
3. Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
4. Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
5. Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
6. Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան

Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան

Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23 Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23 Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23 Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23 Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23 Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23 Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23 Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
20:50 • 13.09.23 Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
-
17:52 • 13.09.23 Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 08:39 • 22/09 Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ) Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:
-
Քաղաքականություն 19:24 • 21/09 Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելուԱյս մասին Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը&laqu
-
Իրադարձային 10:47 • 22/09 Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT Franceի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրո
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
-
Քաղաքականություն 18:14 • 21/09 Ստեփանակերտում ադրբեջшնական զnրքեր չկան. Նիկոլ Փաշինյան Նախ ուզում եմ խոսեմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ,հրադադարի վերաբերյալ Երեկ ըստ էության այն պահին, երբ հրադադարը հաստատվել է գոնե մինչ այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲի ստորաբաժանումները շարունակո
-
Իրադարձային 22:47 • 21/09 Ադրբեջանի գործողությունները սшրսափելի են․ ԱՄՆ սենատոր Քորի Բուքեր ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը Xի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով Բաքվի գործողությունները «Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողով
-
Իրադարձային 16:45 • 21/09 Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Այս մասին գրում է kommersantruնԿրեմլի խոսնակը նաև նշել է, որ հայադրբեջա
-
Իրադարձային 11:53 • 22/09 Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reutersին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, ո
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:40 • 21/09 Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Եվլախում Արցախի իշխանությունների հետ բանակցություններում ադրբեջանական կողմը կներկայացնի պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակի
-
Իրադարձային 10:16 • 21/09 Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (լուսանկարներ, տեսանյութեր) Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր Ինչպես նշում է riaruն, արցախյան պատվիրակությա
-
Քաղաքականություն 19:24 • 21/09 Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելուԱյս մասին Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը&laqu
-
Իրադարձային 15:09 • 21/09 Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:
-
Իրադարձային 14:13 • 21/09 Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է ՍտեփանակերտԱդրբեջանական հեռուստատեսությունը նշում է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավո
-
Քաղաքականություն 18:14 • 21/09 Ստեփանակերտում ադրբեջшնական զnրքեր չկան. Նիկոլ Փաշինյան Նախ ուզում եմ խոսեմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ,հրադադարի վերաբերյալ Երեկ ըստ էության այն պահին, երբ հրադադարը հաստատվել է գոնե մինչ այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲի ստորաբաժանումները շարունակո
-
Իրադարձային 23:30 • 17/09 Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ։
-
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 17:00 • 17/09 Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:
-
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu
-
Իրադարձային 17:58 • 17/09 Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի ազգականը. Shamshyan.com Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:
-
Իրադարձային 08:27 • 18/09 ՔՊ, «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն», «Հանրային ձայն»․ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 տեղամասերի արդյունքները Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
13:54 • 22.09.23 Վինչենցո Մոնտելան գլխավորել է Թուրքիայի հավաքականը
-
10:22 • 22.09.23 Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ
Մամուլի տեսություն
-
09:35 • 22.09.23 Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
15:31 • 22.09.23 Արթուր Խաչիկյանը միացել է Սուրեն Պետրոսյանի հացադուլին