ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

22:00 • 17.10.22

Tert.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ նիստն ավարտվել է։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է։

Ավելի ուշ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հաստատեց, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները