Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:
- Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։
- Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:
Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։
- Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։
Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:
Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:
Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ:
– Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
- Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:
– Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։
- Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։
- Ադրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին։
Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։
– Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։
– Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։
Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Մտավորականությունը կեղծ կատեգորիա է, նրանցից պետք է զատենք իրական ինտելեգենցիային․Հովհաննես Գալստյան

Մեր հասարակությունը գտնվում է ծանր հիվանդի կարգավիճակում, պետք բուժենք․ կինոպրոդյուսեր

Երկրի մասին մտածելը քաղաքականությամբ զբաղվել չէ․ կինոռեժիսոր

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան

«Միացյալ Հայաստան»-ը բարձրացնում է բանակի բարոյական խնդիրների հարցը. սա շատ գովելի է․ բանաստեղծ

Պետք է համախմբել Հայաստանի ինտելեկտուալ ռեսուրսը,պետականության գործում դա կարևոր է. Վարդան Խաչատրյան

Մոսկվան ու Թեհրանը կարծում են՝ Երևանը տարածաշրջան է բերում ՌԴ-ին ու Իրանին թշնամի ուժ․ Հայկ Խալաթյան

Գալու է այն օրը, որ վերագտնելու ենք ինքներս մեզ, վստահեցնում եմ. Գուրգեն Մելիքյան

Չենք կարող ունենալ անվտանգություն, քանի դեռ կոնցեպտուալ առումով չունենք պետության ճիշտ մոդել․ Վարդան Այվազյան

Մենք զգացինք, որ «Պատերազմ և անվտանգություն» խորագրով միջոցառում իրականացնելու հանրային ու քաղաքական պահանջ կա․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներին

Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում Կոնվերս բանկը հաղթեց Արարատ բանկին 3:1 հաշվով

Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև․ արքեպիսկոպոս Աջապահյան

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել․ Նիկոլ Փաշինյան

Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը Հայաստանում էր՝ կիսվելու իր փորձով ու տպավորություններով

Թվային տնտեսության զարգացումը ՀՀ-ի համար մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12, տեսեք՝ Ադրբեջանում ոնց են դժգոհ նրա հայտարարությունից․ Հրանտ Բագրատյան

Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, առաջնահերթությունը ճիշտ դրեք, ո՞վ եք, արա, դուք․ Գուրգեն Արսենյանն՝ ԱԺ–ում (տեսանյութ)

Իշխանությունը ԵՄ դիտորդների ընդունումով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերեց ՀՀ․ Տիգրան Աբրահամյան

Մենք վերցրել ենք կանխավարկած՝ դատախազը հրեշտակ է, համայնքապետը՝ սատանա, չարաշահում կարող է դատախազն էլ անել․ ՔՊ–ական պատգամավոր

Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան

Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից

Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից

Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից

Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ

Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան

Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան

Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր

Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր

Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր

Եռաբլուրն` այսօր

Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան

Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան

Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք

Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր

Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան

4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար
-
17:59 • 04.02.23 Մտավորականությունը կեղծ կատեգորիա է, նրանցից պետք է զատենք իրական ինտելեգենցիային․Հովհաննես Գալստյան
-
14:55 • 04.02.23 Մեր հասարակությունը գտնվում է ծանր հիվանդի կարգավիճակում, պետք բուժենք․ կինոպրոդյուսեր
-
14:02 • 04.02.23 Երկրի մասին մտածելը քաղաքականությամբ զբաղվել չէ․ կինոռեժիսոր
-
13:12 • 04.02.23 Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան
-
12:56 • 04.02.23 «Միացյալ Հայաստան»-ը բարձրացնում է բանակի բարոյական խնդիրների հարցը. սա շատ գովելի է․ բանաստեղծ
-
09:38 • 04.02.23 Պետք է համախմբել Հայաստանի ինտելեկտուալ ռեսուրսը,պետականության գործում դա կարևոր է. Վարդան Խաչատրյան
-
22:43 • 03.02.23 Մոսկվան ու Թեհրանը կարծում են՝ Երևանը տարածաշրջան է բերում ՌԴ-ին ու Իրանին թշնամի ուժ․ Հայկ Խալաթյան
-
22:42 • 03.02.23 Գալու է այն օրը, որ վերագտնելու ենք ինքներս մեզ, վստահեցնում եմ. Գուրգեն Մելիքյան
-
21:42 • 03.02.23 Չենք կարող ունենալ անվտանգություն, քանի դեռ կոնցեպտուալ առումով չունենք պետության ճիշտ մոդել․ Վարդան Այվազյան
-
21:14 • 03.02.23 Մենք զգացինք, որ «Պատերազմ և անվտանգություն» խորագրով միջոցառում իրականացնելու հանրային ու քաղաքական պահանջ կա․ Երվանդ Թարվերդյան
-
21:05 • 03.02.23 «Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներին
-
20:45 • 03.02.23 Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում Կոնվերս բանկը հաղթեց Արարատ բանկին 3:1 հաշվով
-
15:17 • 03.02.23 Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև․ արքեպիսկոպոս Աջապահյան
-
15:15 • 03.02.23 ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել․ Նիկոլ Փաշինյան
-
15:12 • 03.02.23 Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը Հայաստանում էր՝ կիսվելու իր փորձով ու տպավորություններով
-
14:27 • 03.02.23 Թվային տնտեսության զարգացումը ՀՀ-ի համար մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան
-
13:51 • 03.02.23 Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12, տեսեք՝ Ադրբեջանում ոնց են դժգոհ նրա հայտարարությունից․ Հրանտ Բագրատյան
-
13:50 • 03.02.23 Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, առաջնահերթությունը ճիշտ դրեք, ո՞վ եք, արա, դուք․ Գուրգեն Արսենյանն՝ ԱԺ–ում (տեսանյութ)
-
21:33 • 02.02.23 Իշխանությունը ԵՄ դիտորդների ընդունումով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերեց ՀՀ․ Տիգրան Աբրահամյան
-
16:01 • 02.02.23 Մենք վերցրել ենք կանխավարկած՝ դատախազը հրեշտակ է, համայնքապետը՝ սատանա, չարաշահում կարող է դատախազն էլ անել․ ՔՊ–ական պատգամավոր
-
20:53 • 01.02.23 Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան
-
12:54 • 01.02.23 Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից
-
12:53 • 01.02.23 Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից
-
12:53 • 01.02.23 Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից
-
13:01 • 31.01.23 Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ
-
20:50 • 30.01.23 Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան
-
18:03 • 30.01.23 Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը
-
12:35 • 30.01.23 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը
-
16:36 • 28.01.23 Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան
-
16:08 • 28.01.23 Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր
-
16:02 • 28.01.23 Եռաբլուրն` այսօր
-
15:57 • 28.01.23 Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան
-
15:56 • 28.01.23 Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան
-
15:55 • 28.01.23 Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
-
13:10 • 28.01.23 Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
-
11:18 • 28.01.23 Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր
-
20:50 • 27.01.23 Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան
-
14:41 • 27.01.23 4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 12:19 • 04/02 Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
-
Իրադարձային 14:41 • 04/02 Երևան–Գյումրի ճանապարհին բախվել են «Ford» ավտոմեքենան ու ավտոբուսը․ կա զոհ և տուժածներ (լուսանկարներ) Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
-
Իրադարձային 13:02 • 04/02 Փորձելու եմ լուծումներ գտնել ռեստորաններում նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար․ Արսեն Թորոսյան Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում:
-
Իրադարձային 22:00 • 04/02 Գործի հետևում կանգնած է Վահան Շիրխանյանը. նրանք ինձնից 7000դոլար կորզեցին, ասելով` հնարավոր է` որդիս Բաքվի բանտում է. զոհված զինծառայողի մայր․ News.am 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է:
-
Ժամանց 19:38 • 04/02 Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայում օրենքը խախտելու համար «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի՝ պարկեշտության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
-
Իրադարձային 21:14 • 04/02 Ստեփանակերտի Մայր Տաճարում կատարվել է երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ (լուսանկարներ) Այսօր՝ երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն, այնուհետև՝ երիտասարդների օրհնության կարգ։
-
Մամուլի տեսություն 10:06 • 04/02 Չգիտեմ, ինձ համար անսպասելի էր․ Արտակ Զեյնալյանը՝ ՄԻ պաշտպան առաջադրվելու մասին․ «Հրապարակ» Նշենք, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, եւ որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց
-
Մշակույթ 12:19 • 04/02 Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
-
Իրադարձային 14:41 • 04/02 Երևան–Գյումրի ճանապարհին բախվել են «Ford» ավտոմեքենան ու ավտոբուսը․ կա զոհ և տուժածներ (լուսանկարներ) Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
-
Իրադարձային 13:02 • 04/02 Փորձելու եմ լուծումներ գտնել ռեստորաններում նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար․ Արսեն Թորոսյան Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում:
-
Իրադարձային 22:00 • 04/02 Գործի հետևում կանգնած է Վահան Շիրխանյանը. նրանք ինձնից 7000դոլար կորզեցին, ասելով` հնարավոր է` որդիս Բաքվի բանտում է. զոհված զինծառայողի մայր․ News.am 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է:
-
Ժամանց 19:38 • 04/02 Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայում օրենքը խախտելու համար «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի՝ պարկեշտության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
-
Մամուլի տեսություն 09:33 • 04/02 Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. «Ժողովուրդ» Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից 2 շաբաթ առաջ սպա Ե. Հ.-ն զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։
-
Մամուլի տեսություն 10:30 • 04/02 ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Սիրանուշ Սահակյան․ «Առավոտ» Հետաքրքրվեցինք՝ եթե դատարանի կողմից Հայաստանի պահանջի բավարարման դեպքում էլ Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի դատարանը ի՞նչ գործիքակազմ ունի պարտադրելու Ադրբեջանին, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ
-
Իրադարձային 15:15 • 01/02 Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ մի
-
Քաղաքականություն 12:57 • 02/02 Լավրովն ասել է, թե Ռուսաստանի հարևանությամբ գտնվող որ երկիրը կարող է դառնալ «հաջորդ Ուկրաինան» Արևմուտքն «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային, նրա նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի
-
Մամուլի տեսություն 10:06 • 04/02 Չգիտեմ, ինձ համար անսպասելի էր․ Արտակ Զեյնալյանը՝ ՄԻ պաշտպան առաջադրվելու մասին․ «Հրապարակ» Նշենք, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, եւ որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց
-
Ժամանց 11:13 • 01/02 Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ) Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։
-
Իրադարձային 10:03 • 03/02 Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Սիվիլնեթ «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։
-
Մշակույթ 12:19 • 04/02 Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
-
Քաղաքականություն 14:38 • 03/02 Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չեն կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ, ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ փակվել է այդ 120 000 ՀՀ քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվար է նկատե՞լ։
-
Իրադարձային 23:56 • 30/01 Հիմա գիտենք, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել։ «Մենք դ
-
Իրադարձային 13:35 • 02/02 Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով «Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
-
Իրադարձային 21:30 • 29/01 Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել պատրիարքարանի խաչակիր ու ՀՀ դրոշները․ կան տնային կանալքի ենթարկված և տուժած հայեր (տեսանյութ) Երիտասրադները դուրս են եկել մեքենայից, և քաղաքակիրթ հարցրել, թե ինչո՞ւ են հարվածում մեքենային, և նաև նշել, որ իրենք հարգում են հրեաներին, սակայն դրան ի պատասխան հրեաներից մեկը հայտնել է․ «Դուք այստեղ թաղմաս չունեք։ Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»։
-
Քաղաքականություն 14:18 • 02/02 ՀՀ նախորդ ղեկավարությունը ցանկանում էր պահել ԼՂ «օկուպացրած» տարածքները, բայց Ադրբեջանը վերադարձրեց դրանք. Լավրով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել էր» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի յոթ շրջանը:
Իրավունք
-
18:58 • 03.02.23 Այս պահի դրությամբ ՄԻՊ թեկնածու չկա․ Թագուհի Թովմասյան
Տնտեսություն
-
18:59 • 03.02.23 Լիզինգային ֆինանսավորում Evocabank-ում քո բիզնեսի համար
Սպորտ
-
20:52 • 04.02.23 Քյոլնը ոչ-ոքի խաղաց Լայպցիգի հետ․ Ադամյանը մասնակցեց հանդիպմանը
-
20:08 • 04.02.23 Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
-
18:58 • 04.02.23 Արսենալն անսպասելի պարտություն կրեց Գուդիսոն Պարկում
Մշակույթ
-
18:43 • 03.02.23 Կյանքից հեռացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը
-
16:58 • 30.01.23 Եգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը