Մինչև 2020 թ․ եղած սահմաններով Արցախն առնվազն 200-250 մլրդ դոլարի արժեք ուներ. Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել «Անհաղթահարելի ցանկություն» վերտառությամբ ծավալուն հոդվածով: Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.
Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝
-տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն,
-պաշտպանել ունեցածը,
-այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։
(Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):
Նույնիսկ եթե առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկության պատմությունը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թե շուտ այդ պայքարը նորից վերաճում է նույն բանաձևին։
Սառը պատերազմի ավարտից հետո, թվում էր, թե սկսվում է մի նոր «ոսկե դարաշրջան», որտեղ ոչ թե արդեն այդ պայքարը նշանակություն ունի, այլ համամարդկային արժեքներն ու գաղափարները։ Թվում էր, թե նվազելու են հակամարտությունները պետությունների միջև, ստեղծվելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրություն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետություններով։
Բայց վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության այդ բանաձևը՝ ունենալ, պաշտպանել և բաշխել, շարունակում է աշխատել:
Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։
Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։
Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։
Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։
Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։
Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը
Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։
Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ, հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։
Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։
Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։
Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։
Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։
Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։
Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը։ Եվ տեղի ունեցան հեղափոխություններ։ Լուծվում էր հարստության արդար և արդյունավետ բաշխման խնդիրը։
Այդ հեղափոխությունների միջոցով Եվրոպան կարողացավ կառուցել նաև դեմոկրատական հասարակարգ, որն արդեն լավագույն ձևով կարողանում էր ապահովել պետության հետագա զարգացումը և այնպես բաշխել ռեսուրսները, որ դժգոհություն չառաջացներ ժողովրդի մեջ և համապատասխաներ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման սկզբունքներին։
Ստեղծվեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարավորություն է տալիս մյուս ժողովուրդների հաշվին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցությունը։
Կարողանալով զավթել հսկայական հարստություններ՝ Արևմուտքն այդ հարստության վրա կառուցեց հասարակություն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստությունն արդեն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցվածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզոր բանակները։
Այդպիսով, նշված բանաձևը՝ տիրել, պաշտպանել և բաշխել, լավագույնս իրականացրեց Արևմուտքը, և հենց դրանով է պայմանավորված նրա զարգացումն ու հզորությունը մինչ օրս։
Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը
Հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ներկայացնում են որպես պետության պատմություն։ Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։
Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։
Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։
Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։
Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։
Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։
Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։
Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։
Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։
Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։
Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։
Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։
Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։
Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում։
Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջև
1988 թ․ ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում․
Այդ ժամանակ խնդիր դրվեց․
– Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցված է մեր հայրենակիցներով, վերամիավորել Հայաստանին, ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետություն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։
-Վերամիավորել Սփյուռքը՝ ունենալով ոչ միայն պետություն, այլ նաև համաշխարհային թիմ, կառույց և այլ ժողովուրդների ու պետությունների հետ մրցակցության, համագործակցության միջոցով դառնալ ազդեցիկ, բարգավաճող և հարգված մի ազգ, մտնել արդեն հայտնի համաշխարհային մեծ խաղի մեջ։
Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։
Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։
Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։
Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։
Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջև 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաև յուրաքանչյուրիս անձնական ձգտումը՝ հասնելու հաջողության ու երջանկության։
Հազարամյակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր և ապագա սերունդների արժանապատիվ ու ազատ կյանքը, այլ մենք պատասխանատու ենք նաև մարդկության առջև։ Ես համոզված եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկության զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետությունների մրցակցության միջոցով, և յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը։ Եվ եթե ինքն իր առաքելությունը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը։
Իսկ ինչպե՞ս է հնարավոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջև։
Նախևառաջ դա հնարավոր է այն դեպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակվի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է և դա է ապահովելու բոլորիս հպարտությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը։
Այդ դեպքում մենք պահանջատեր կլինենք արդեն ոչ թե այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ, պետական ինստիտուտների, պետության ղեկավարների նկատմամբ։
Այդ դեպքում մենք միշտ էլ որպես պետության ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մեզ տանել այդ ճանապարհով, ազնիվ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նվիրած խելացի մարդկանց։ Այդ դեպքում կլինի նաև միասնական հասարակական պահանջ, և մենք կկարողանանք հեշտությամբ փոխել այն իշխանությանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին և վերջապես դուրս կգանք այն վնասաբեր բանաձևից, որը ձևավորվեց մեր անկախության ստեղծման գրեթե սկզբից՝ «ով ուզում է գա, միայն թե սրանք գնան»։
Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկա է։ Բայց նշեմ, որ այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ։ Պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը։
Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։
Հետագա քայլերն արդեն կթելադրեն հանգամանքները, եթե մենք անշեղորեն հետապնդենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները։
Հայ ժողովուրդը մարդկության զարգացման արժեքավոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք

Մտավորականությունը կեղծ կատեգորիա է, նրանցից պետք է զատենք իրական ինտելեգենցիային․Հովհաննես Գալստյան

Մեր հասարակությունը գտնվում է ծանր հիվանդի կարգավիճակում, պետք բուժենք․ կինոպրոդյուսեր

Երկրի մասին մտածելը քաղաքականությամբ զբաղվել չէ․ կինոռեժիսոր

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան

«Միացյալ Հայաստան»-ը բարձրացնում է բանակի բարոյական խնդիրների հարցը. սա շատ գովելի է․ բանաստեղծ

Պետք է համախմբել Հայաստանի ինտելեկտուալ ռեսուրսը,պետականության գործում դա կարևոր է. Վարդան Խաչատրյան

Մոսկվան ու Թեհրանը կարծում են՝ Երևանը տարածաշրջան է բերում ՌԴ-ին ու Իրանին թշնամի ուժ․ Հայկ Խալաթյան

Գալու է այն օրը, որ վերագտնելու ենք ինքներս մեզ, վստահեցնում եմ. Գուրգեն Մելիքյան

Չենք կարող ունենալ անվտանգություն, քանի դեռ կոնցեպտուալ առումով չունենք պետության ճիշտ մոդել․ Վարդան Այվազյան

Մենք զգացինք, որ «Պատերազմ և անվտանգություն» խորագրով միջոցառում իրականացնելու հանրային ու քաղաքական պահանջ կա․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներին

Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում Կոնվերս բանկը հաղթեց Արարատ բանկին 3:1 հաշվով

Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև․ արքեպիսկոպոս Աջապահյան

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել․ Նիկոլ Փաշինյան

Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը Հայաստանում էր՝ կիսվելու իր փորձով ու տպավորություններով

Թվային տնտեսության զարգացումը ՀՀ-ի համար մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12, տեսեք՝ Ադրբեջանում ոնց են դժգոհ նրա հայտարարությունից․ Հրանտ Բագրատյան

Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, առաջնահերթությունը ճիշտ դրեք, ո՞վ եք, արա, դուք․ Գուրգեն Արսենյանն՝ ԱԺ–ում (տեսանյութ)

Իշխանությունը ԵՄ դիտորդների ընդունումով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերեց ՀՀ․ Տիգրան Աբրահամյան

Մենք վերցրել ենք կանխավարկած՝ դատախազը հրեշտակ է, համայնքապետը՝ սատանա, չարաշահում կարող է դատախազն էլ անել․ ՔՊ–ական պատգամավոր

Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան

Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից

Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից

Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից

Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ

Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան

Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան

Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր

Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր

Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր

Եռաբլուրն` այսօր

Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան

Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան

Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք

Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր

Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան
-
13:55 • 06.02.23 Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք
-
17:59 • 04.02.23 Մտավորականությունը կեղծ կատեգորիա է, նրանցից պետք է զատենք իրական ինտելեգենցիային․Հովհաննես Գալստյան
-
14:55 • 04.02.23 Մեր հասարակությունը գտնվում է ծանր հիվանդի կարգավիճակում, պետք բուժենք․ կինոպրոդյուսեր
-
14:02 • 04.02.23 Երկրի մասին մտածելը քաղաքականությամբ զբաղվել չէ․ կինոռեժիսոր
-
13:12 • 04.02.23 Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան
-
12:56 • 04.02.23 «Միացյալ Հայաստան»-ը բարձրացնում է բանակի բարոյական խնդիրների հարցը. սա շատ գովելի է․ բանաստեղծ
-
09:38 • 04.02.23 Պետք է համախմբել Հայաստանի ինտելեկտուալ ռեսուրսը,պետականության գործում դա կարևոր է. Վարդան Խաչատրյան
-
22:43 • 03.02.23 Մոսկվան ու Թեհրանը կարծում են՝ Երևանը տարածաշրջան է բերում ՌԴ-ին ու Իրանին թշնամի ուժ․ Հայկ Խալաթյան
-
22:42 • 03.02.23 Գալու է այն օրը, որ վերագտնելու ենք ինքներս մեզ, վստահեցնում եմ. Գուրգեն Մելիքյան
-
21:42 • 03.02.23 Չենք կարող ունենալ անվտանգություն, քանի դեռ կոնցեպտուալ առումով չունենք պետության ճիշտ մոդել․ Վարդան Այվազյան
-
21:14 • 03.02.23 Մենք զգացինք, որ «Պատերազմ և անվտանգություն» խորագրով միջոցառում իրականացնելու հանրային ու քաղաքական պահանջ կա․ Երվանդ Թարվերդյան
-
21:05 • 03.02.23 «Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներին
-
20:45 • 03.02.23 Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում Կոնվերս բանկը հաղթեց Արարատ բանկին 3:1 հաշվով
-
15:17 • 03.02.23 Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև․ արքեպիսկոպոս Աջապահյան
-
15:15 • 03.02.23 ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել․ Նիկոլ Փաշինյան
-
15:12 • 03.02.23 Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը Հայաստանում էր՝ կիսվելու իր փորձով ու տպավորություններով
-
14:27 • 03.02.23 Թվային տնտեսության զարգացումը ՀՀ-ի համար մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան
-
13:51 • 03.02.23 Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12, տեսեք՝ Ադրբեջանում ոնց են դժգոհ նրա հայտարարությունից․ Հրանտ Բագրատյան
-
13:50 • 03.02.23 Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, առաջնահերթությունը ճիշտ դրեք, ո՞վ եք, արա, դուք․ Գուրգեն Արսենյանն՝ ԱԺ–ում (տեսանյութ)
-
21:33 • 02.02.23 Իշխանությունը ԵՄ դիտորդների ընդունումով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերեց ՀՀ․ Տիգրան Աբրահամյան
-
16:01 • 02.02.23 Մենք վերցրել ենք կանխավարկած՝ դատախազը հրեշտակ է, համայնքապետը՝ սատանա, չարաշահում կարող է դատախազն էլ անել․ ՔՊ–ական պատգամավոր
-
20:53 • 01.02.23 Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան
-
12:54 • 01.02.23 Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից
-
12:53 • 01.02.23 Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից
-
12:53 • 01.02.23 Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից
-
13:01 • 31.01.23 Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ
-
20:50 • 30.01.23 Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան
-
18:03 • 30.01.23 Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը
-
12:35 • 30.01.23 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը
-
16:36 • 28.01.23 Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան
-
16:08 • 28.01.23 Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր
-
16:02 • 28.01.23 Եռաբլուրն` այսօր
-
15:57 • 28.01.23 Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան
-
15:56 • 28.01.23 Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան
-
15:55 • 28.01.23 Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
-
13:10 • 28.01.23 Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
-
11:18 • 28.01.23 Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր
-
20:50 • 27.01.23 Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 09:09 • 06/02 Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ) Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
-
Իրադարձային 15:56 • 06/02 Սեյսմոլոգը նշել է՝ արդյո՞ք Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Հայաստանի տարածքում ևս երկրաշարժ կլինի Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:
-
Քաղաքականություն 17:29 • 05/02 Պուտինի խոստումը լսելուց հետո Զելենսկին դուրս է եկել բունկերից. Իսրայելի նախկին վարչապետն ուշագրավ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններից Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը You Tubeի իր ալիքում հրապարակել է հարցազրույց, որը նա տվել է հաղորդավար Հանոչ Դաումին։ Դրանում պետության նախկին ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ
-
Իրադարձային 11:19 • 06/02 Իսլանդիայի օդանավում եմ թողել Չարենցի «Երկիր Նաիրի»–ն, շատ ծանր տարա, զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ․ Աննա Հակոբյան Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։
-
Իրադարձային 18:04 • 05/02 Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները (լուսանկարներ) Այսօր՝ փետրվարի 5ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyancomը Ժամը 12։00ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35ամյա Վահե Սն իր
-
Ժամանց 18:41 • 05/02 Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք» (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինն ապրում է Իժևսկում, ունի որդի և դուստր, ինչպես նաև ղեկավարում է լեզվի դպրոցների ցանցը: Մաքսիմովան փորձառու ճանապարհորդ է։ Նա այցելել է 34 երկիր, իսկ Ավստրալիայում նույնիսկ ստացել է պրոֆեսիոնալ ջրասուզակի որակավորում։
-
Իրադարձային 13:28 • 06/02 Ղարաբաղի 4 900 քառ. կմ-ն ո՞ւր է, կա փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չէ, կներկայացնենք, որ ծանոթանա. Սամվել Բաբայան. «Ազատություն» 1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
-
Իրադարձային 15:20 • 06/02 Բաղդադում կրկին երկրաշարժ է գրանցվել. Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են շարժվում ծանր ջահերը (տեսանյութ) Բաղդադում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegramի իր ալիքում։ Մինչ այդ նա հայտնել էր փետրվարի 6ի գիշերը քաղաքում տեղի ունեցած թույլ երկրաշարժի մասին։
-
Իրադարձային 20:55 • 05/02 Իսրայելի նախկին վարչապետը պատմել է, թե ինչպես է Պուտինը Սոչիում իրեն առանձնասենյակ հրավիրել ու օղի հյուրասիրել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը պատմել է, թե ինչպես Սոչիում հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն իրեն կանչել է իր առանձնասենյակ և օղի հյուրասիրել։ Այս մասին նա պատմել է YouTube-ի իր ալիքում հրապարակած հարցազրույցի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
-
Մշակույթ 10:11 • 06/02 Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը. ովքեր են հաղթողները Լոս Անջելեսի Cryptocom Arenaում տեղի է ունեցել երաշժտության բնագավառի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Գրեմմիի 65րդ արարողությունը Ինչպես հաղորդվում է grammycom կայքում, Տարվա ձայնագրության անվանակարգ
-
Իրադարձային 17:58 • 05/02 ԱՄՆ-ն խոցել է չինական «լրտեսական» օդապարիկը. Պեկինը դժգոհել է (տեսանյութ) Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսի վրա՝ ԱՄՆ-ի արևելյան ափերի մոտ, խոցել են չինական լրտեսական օդապարիկը, որի մասին լրատվամիջոցները գրել էին ուրբաթ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Նրա խոսքով՝ օդապարիկի ոչնչացմանն անձամբ հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենը։
-
Իրավունք 13:02 • 06/02 «Քրեական հեղինակությունը» խմբավորում է ձևավորել, հանձնարարել վերադարձնել 10 000 դոլար պարտքը, ցանկացել է տիրանալ կոնյակի գործարանի խաղողի մնացորդի վաճառքին․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու
-
Իրադարձային 10:44 • 06/02 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի. երկիր դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով (լուսանկարներ) Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի յոթ նահանգում զոհվել է 76 մարդ, առնվազն 440-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
-
Մշակույթ 09:30 • 06/02 Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ստացած «Գրեմմի» մրցանակների թվով (լուսանկարներ) Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի կողմից շահած «Գրեմմի» ամենաշատ արձանիկների թվով։ Նա արդեն ունի 32 մրցանակ։ Այս մասին հայտնում է երաժշտական մրցանակաբաշխության կայքը
-
Քաղաքականություն 17:29 • 05/02 Պուտինի խոստումը լսելուց հետո Զելենսկին դուրս է եկել բունկերից. Իսրայելի նախկին վարչապետն ուշագրավ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններից Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը You Tubeի իր ալիքում հրապարակել է հարցազրույց, որը նա տվել է հաղորդավար Հանոչ Դաումին։ Դրանում պետության նախկին ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ
-
Իրադարձային 18:04 • 05/02 Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները (լուսանկարներ) Այսօր՝ փետրվարի 5ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyancomը Ժամը 12։00ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35ամյա Վահե Սն իր
-
Իրադարձային 13:44 • 05/02 Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ» Hraparakamի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում Աղբյո
-
Իրադարձային 14:59 • 05/02 Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցում, սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6ին, 7ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին հաղորդում
-
Իրադարձային 15:31 • 05/02 Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը՝ ընդգծելով, որ այդ հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։ «Եթե քաղա
-
Ժամանց 18:41 • 05/02 Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք» (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինն ապրում է Իժևսկում, ունի որդի և դուստր, ինչպես նաև ղեկավարում է լեզվի դպրոցների ցանցը: Մաքսիմովան փորձառու ճանապարհորդ է։ Նա այցելել է 34 երկիր, իսկ Ավստրալիայում նույնիսկ ստացել է պրոֆեսիոնալ ջրասուզակի որակավորում։
-
Սպորտ 12:16 • 05/02 Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթել է Ալանտես Ֆոքսին և պաշտպանել չեմպիոնական գոտին Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 290 սուպերթեթև քաշային կարգում պաշտպանել է NABA և NABF չեմպիոնական գոտիները՝ դժվարին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակի հասնելով Ալանտես Ֆոքսի նկատմամբ։ Բռնցքամարտիկները մենամա
-
Իրադարձային 20:55 • 05/02 Իսրայելի նախկին վարչապետը պատմել է, թե ինչպես է Պուտինը Սոչիում իրեն առանձնասենյակ հրավիրել ու օղի հյուրասիրել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը պատմել է, թե ինչպես Սոչիում հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն իրեն կանչել է իր առանձնասենյակ և օղի հյուրասիրել։ Այս մասին նա պատմել է YouTube-ի իր ալիքում հրապարակած հարցազրույցի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
-
Իրադարձային 17:58 • 05/02 ԱՄՆ-ն խոցել է չինական «լրտեսական» օդապարիկը. Պեկինը դժգոհել է (տեսանյութ) Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսի վրա՝ ԱՄՆ-ի արևելյան ափերի մոտ, խոցել են չինական լրտեսական օդապարիկը, որի մասին լրատվամիջոցները գրել էին ուրբաթ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Նրա խոսքով՝ օդապարիկի ոչնչացմանն անձամբ հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենը։
-
Իրադարձային 12:25 • 05/02 «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը». Հուլուսի Աքար Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»ին տված հարցազրույցում անդրադարձել է հայադրբեջանական հարաբերություններին «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է
-
Իրավունք 13:59 • 05/02 Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խո
-
Իրադարձային 11:35 • 05/02 Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել շուրջ 8 տարի հետախուզվող 40-ամյա տղամարդը ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3ին ԱստանաՄոսկվաԵրևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40ամյա Տիգրան Խն Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Նա 2015թ հոկտեմբերի 29ից
-
Իրադարձային 20:33 • 05/02 Ռուսաստանում գաղտնի ուկրաինական գումարտակ է գործում. The Guardian Ռուսաստանի տարածքում հաջողությամբ գործում է ուկրաինացի հատուկջոկատայինների գաղտնի գումարտակը Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։ Հրատարակության տվյալներով՝ այս ստորաբաժանումը կոչվում է «Եղբայր
-
Սպորտ 20:49 • 05/02 Մեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ «Մալյորկա»-ի հետ խաղի մասին «Մենք սպասում էինք այսպիսի խաղ՝ շատ կոշտ, դժվար: Մեր բախտը չբերեց։ Խաղն անընդհատ դադարեցվում էր, խախտումները շատ էին։ Մենք ունեինք հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանք։ Մեզ համար դժվար էր գործել գծերի միջև, մենք փորձեցինք, բայց ապարդյուն: Մենք արժանի էինք ոչ-ոքիի։ Կրոսը...
-
Իրադարձային 10:57 • 05/02 ԱՄՆ-ի Օհայո նահանգում գնացքը ռելսերից դուրս է եկել և մեկ օրից ավելի է՝ այրվում է ԱՄՆի Օհայո նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել և մեկ օրից ավելի է՝ այրվում է։ CNNը հաղորդում է, որ վագոններից մոտ 20ը վտանգավոր քիմիական նյութեր էին տեղափոխում Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տվյա
-
Քաղաքականություն 17:08 • 05/02 Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVIին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք
-
Իրադարձային 16:31 • 05/02 Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս» մականվամբ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 22-ամյա տղան է. shamshyan.com Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
-
Իրադարձային 15:15 • 01/02 Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ մի
-
Իրադարձային 09:09 • 06/02 Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ) Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
-
Քաղաքականություն 12:57 • 02/02 Լավրովն ասել է, թե Ռուսաստանի հարևանությամբ գտնվող որ երկիրը կարող է դառնալ «հաջորդ Ուկրաինան» Արևմուտքն «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային, նրա նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի
-
Մամուլի տեսություն 10:06 • 04/02 Չգիտեմ, ինձ համար անսպասելի էր․ Արտակ Զեյնալյանը՝ ՄԻ պաշտպան առաջադրվելու մասին․ «Հրապարակ» Նշենք, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, եւ որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց
-
Իրադարձային 15:56 • 06/02 Սեյսմոլոգը նշել է՝ արդյո՞ք Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Հայաստանի տարածքում ևս երկրաշարժ կլինի Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:
-
Քաղաքականություն 17:29 • 05/02 Պուտինի խոստումը լսելուց հետո Զելենսկին դուրս է եկել բունկերից. Իսրայելի նախկին վարչապետն ուշագրավ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններից Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը You Tubeի իր ալիքում հրապարակել է հարցազրույց, որը նա տվել է հաղորդավար Հանոչ Դաումին։ Դրանում պետության նախկին ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ
-
Ժամանց 11:13 • 01/02 Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ) Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։
-
Իրադարձային 10:03 • 03/02 Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Սիվիլնեթ «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։
-
Իրադարձային 11:19 • 06/02 Իսլանդիայի օդանավում եմ թողել Չարենցի «Երկիր Նաիրի»–ն, շատ ծանր տարա, զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ․ Աննա Հակոբյան Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։
-
Մշակույթ 12:19 • 04/02 Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
-
Իրադարձային 18:04 • 05/02 Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները (լուսանկարներ) Այսօր՝ փետրվարի 5ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyancomը Ժամը 12։00ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35ամյա Վահե Սն իր
-
Իրադարձային 13:44 • 05/02 Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ» Hraparakamի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում Աղբյո
-
Իրադարձային 14:59 • 05/02 Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցում, սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6ին, 7ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին հաղորդում
-
Քաղաքականություն 14:38 • 03/02 Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չեն կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ, ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ փակվել է այդ 120 000 ՀՀ քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվար է նկատե՞լ։
Քաղաքականություն
-
16:35 • 05.02.23 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Ֆրանսիայի ԱԳՆ
Տնտեսություն
-
18:59 • 03.02.23 Լիզինգային ֆինանսավորում Evocabank-ում քո բիզնեսի համար
Սպորտ
-
09:47 • 06.02.23 ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը