Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

21:11 • 09.01.23

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»։

Հայտնում է Ազատությունը։

Նա ասել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ Մուսաֆա Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։

«Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ»,- հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։

Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ