ՊՆ–ն հույժ գաղտնի է պահում ԶՈՒ ողջ անձնակազմին տրված պարգևավճարների չափի մասին տեղեկությունը
2022թ.-ի մայիսին և դեկտեմբերին Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտոնային դրույքաչափի 50 %-ի և 100 %-ի չափով պարգևավճար էր ստացել։
Tert.am-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ տեղեկանալու, թե որքա՞ն էր կազմել ստացած պարգևավճարների ընդհանուր չափը։
Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից տեղեկացրել են, որ տեղեկությունը համարվում է հույժ գաղտնի՝ հղում անելով օրենքի համապատասխան կետերին։










