Աննա Հակոբյանը դուստրերի՝ Մարիամի ու Շուշանի հետ, լուսանկարներ է հրապարակել Թեհրանից

15:17 • 23.01.23

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դստրերի՝ Մարիամի ու Շուշանի հետ լուսանկարներ է հրապարակել Թեհրանից։ Աննա Հակոբյանը գրել է․«Տպավորված եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից։
Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին և տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» կազմակերպելու եւ Թեհրանում հյուրընկալելու համար։
Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը»։