Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել

14:44 • 06.02.23

Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղական ժամանակով ժամը 14:24-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։

6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել