«Հաց բերողի» վերաբերյալ կեղծ բժշկական եզրակացություն. ԱԺ-ին ներկայացվել է Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը:
2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին:
2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով:
Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:
Մասնավորապես.
Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»:
Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: Հաշվի առնելով, որ կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ:
2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: Մելորի-Վեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»:
Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին:
Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:
2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը:
2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ:
2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում:
2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ («Բեխտերևի» հիվանդություն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնք-ազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ առկա է նաև վիճակ ողնաշարի պարանոցային առաջին և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարված 01.07.1997թ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ: Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդությունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»:
Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ:
2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ:
2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ:
«Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից:
2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետո, 15.03.2017թ.՝ ժամը 20:15-ին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամը 22:05–ին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: 16.03.2017 թվականի ժամը 15:40-ին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը:
2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարումներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև «Բեխտերևի» հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին:
Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին: Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ: Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը: Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»:
Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների:
Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»:
Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:»:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը:
2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):
Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չախոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդությունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան

«Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան

Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ. Ռուբեն Բաբայան

Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան

Career city fest 2023. Skill ընկերությունը կյանքի կկոչի տարածաշրջանում 1-ին կարիերայի ապագայի քաղաքը

Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան

Տեղի ունեցավ մարշալ Բաբաջանյանի մասին պատմող «Համար մեկ տանկիստը» ֆիլմի պրեմիերան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:50 • 27.02.23 Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան
-
15:32 • 27.02.23 «Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր
-
14:49 • 27.02.23 Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
-
21:08 • 24.02.23 Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
-
21:02 • 23.02.23 Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ. Ռուբեն Բաբայան
-
21:31 • 22.02.23 Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան
-
17:49 • 21.02.23 Career city fest 2023. Skill ընկերությունը կյանքի կկոչի տարածաշրջանում 1-ին կարիերայի ապագայի քաղաքը
-
20:50 • 20.02.23 Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան
-
16:26 • 18.02.23 Տեղի ունեցավ մարշալ Բաբաջանյանի մասին պատմող «Համար մեկ տանկիստը» ֆիլմի պրեմիերան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:46 • 22/03 Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ) «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:
-
Իրադարձային 15:37 • 22/03 Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչոր մեկի համար երևի թանկ
-
Իրադարձային 10:56 • 22/03 Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ Մարտի 22ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ Գն, ով մարտի 21ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Այս մասին հաղորդում է ՊՆն Զինծառայ
-
Իրադարձային 11:17 • 22/03 Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Մարտի 21ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով ոչ հրազենային։ Այս մասին հաղորդում է մարզպետարանը Ն
-
Ժամանց 19:25 • 21/03 Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ) Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։
-
Իրադարձային 16:35 • 21/03 ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքու
-
Իրադարձային 17:17 • 21/03 Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության...
-
Քաղաքականություն 20:09 • 21/03 Պեկինը և Մոսկվան գնալով անկառավարելի են դառնում ԱՄՆ-ի համար. համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը ռուս-չինական գագաթնաժողովին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի այցը Մոսկվա դարձել է համաշխարհային լրատվամիջոցների ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Նշելով երկու երկրների ռազմավարական նպատակների տարբերությունները՝ դիտորդները ակնկալում են նրանց ռա
-
Իրադարձային 14:20 • 22/03 Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով տեղի է ունենում քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն. Արցախի ՆԳՆ -ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել ՍտեփանակերտՂաբալիշենԼիսագոր անտառային ճանա
-
Իրադարձային 10:33 • 22/03 Կոչ ենք անում Արցախի ԱԳՆ-ին՝ զերծ մնալ արկածախնդիր նախաձեռնություններից. ԼՂ-ից տեղահանվածների ներկայացուցիչները հայտարարում են՝ կապ չունեն Ալիևին դիմած ՀԿ-ների հետ Մի շարք ՀԿներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև «Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտ
-
Քաղաքականություն 12:38 • 22/03 Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին գրում է ՏԱՍՍըՊուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝
-
Իրադարձային 11:59 • 22/03 Ռոբերտ Քոչարյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե վախեցած է դատական նիստերից, ժամանակին «տուռնիկից» 10-12 «ժիմ» էր անում․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանին Պարոն Մինասյան Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե ձեր խմբակցությունից քանի պատգամավոր է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով և առհասարակ ձեր քաղաքական թիմից քանի հոգի է անցնում այդ գործով։
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 15:52 • 21/03 Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղա
-
Ժամանց 19:25 • 21/03 Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ) Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։
-
Մամուլի տեսություն 08:28 • 21/03 Ինչպես են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ» Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը:
-
Իրադարձային 16:35 • 21/03 ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքու
-
Իրադարձային 17:17 • 21/03 Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության...
-
Քաղաքականություն 20:09 • 21/03 Պեկինը և Մոսկվան գնալով անկառավարելի են դառնում ԱՄՆ-ի համար. համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը ռուս-չինական գագաթնաժողովին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի այցը Մոսկվա դարձել է համաշխարհային լրատվամիջոցների ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Նշելով երկու երկրների ռազմավարական նպատակների տարբերությունները՝ դիտորդները ակնկալում են նրանց ռա
-
Քաղաքականություն 14:08 • 21/03 Պուտինը միշտ շատ քաղաքավարի է. Գերմանիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին «Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն մեկ, երբեմն մեկուկես ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն թարգմանությամբ: Եվ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է», - ասել է Շոլցը հրատարակությանը:
-
Իրադարձային 14:46 • 21/03 Այստեղ է, որ «բլբուլ» եք կտրում, բայց Պրահայում ծպտուն չեք հանում, ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան Քաղաքական դեմագոգիայի դրսևորումներից մեկն այն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել։
-
Մամուլի տեսություն 10:17 • 18/03 ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ինչ է սպասվում Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավ
-
Սպորտ 21:32 • 18/03 Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակչում է. նրան հաղթած ադրբեջանցին՝ որակազրկված Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտոմարտի վերջում ծեծկռտուքի համար:
-
Մամուլի տեսություն 10:19 • 18/03 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ երբ՝ դեռ պարզ չէ Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պ
-
Իրադարձային 14:56 • 18/03 Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը» Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք
-
Սպորտ 12:19 • 17/03 Հայտնի է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց ազգային թիմի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար «Արմենպրես»ի հաղորդմամբ` &
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
Իրավունք
-
17:34 • 21.03.23 Հայտնի է ՔՊ ՄԻՊ թեկնածուի անունը
Սպորտ
-
12:35 • 22.03.23 Մեզ համար Խորենը սուպերֆուտբոլիստ է․ Սարգիս Հովսեփյան
Մամուլի տեսություն
-
08:59 • 22.03.23 Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ. «Ժողովուրդ»
Մշակույթ
-
15:13 • 17.03.23 Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Գիտություն/տեխնիկա
-
16:29 • 15.03.23 Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ
-
11:38 • 15.03.23 Sony-ն կարող է 2024-ին թողարկել PlayStation 5 Pro-ն