Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը. Ալիև

20:55 • 18.02.23

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (խմբ. - Ռուբեն Վարդանյանը) լքի Ղարաբաղը։

Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Իլհամ Ալիևը:

«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասաց Ալիևը: