Ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են հանգեցնել նոր տարածքային և այլ կորուստների․ փորձագետ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։
- Պարոն Գրիգորյան, վերջերս Սլովակիա էիք մեկնել, հանդիպումներ եք ունեցել տարբեր շրջանակների հետ: Կմասնավորեցնե՞ք, ի՞նչ հանդիպումներ ունեցաք, ի՞նչ են մտորում այնտեղ Հայաստանի ապագայի մասով. անվտանգային, քաղաքական առումով, ՀայաստանԵՄ հարաբերությունների հեռանկարների մասով, եւ ընդհանրապես` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
- Արդյունավետ այց էր, որի հնարավորությունն ապահովվեց Ռումինիայի հասարակական կազմակերպությունների հանուն զարգացման ֆեդերացիայի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ Սեւծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։ Այցը մասնավորապես առիթ հանդիսացավ Սլովակիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղարի հետ հանդիպման ընթացքում վերջին շրջանում Հայաստանում եւ տարածաշրջանում կատարվող զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ Ուկրաինայում պատերազմի համատեքստում Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները քննարկվելու համար։ Համագործակցության հնարավորությունները քննարկվել են Սլովակիայի անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրենի հետ։ Վերջինս մասնավորապես մատնանշել է տարբեր ոլորտային բարեփոխումների նպատակով օժանդակության ավելացման հնարավորությունները՝ Հայաստանի կառավարության կողմից ԵՄ պատվիրակության միջոցով հայտ-առաջարկների դեպքում։ Համագործակցության հնարավորությունները քննարկվեցին նաեւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի ներկայացուցիչների եւ մի քանի առաջատար հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
- Դեռեւս 2016թ. ամռանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը։ Դա, հիշեցնեմ, նախատեսված էր նաեւ Եվրամիության հետ 2017- ին Հայաստանի կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Վիզաների ազատականացման հարցում տարիներ շարունակ, սակայն, էական առաջընթաց չի արձանագրվում։ Անցյալ տարի ամռանը ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, թե` «սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն առաջ քաշելու համար»: Իշխանությունները բոլոր հարթակներից ժողովրդավարության մասին են խոսում, նրանց չի՞ հաջողվում ԵՄ երկրների հետ բանակցել, համոզել, որ ի վերջո Հայաստանը հասել է ժողովրդավարության այն մակարդակին, որպեսզի վիզաների ազատականացումը կյանքի կոչվի:
- Բանակցությունների ներկայիս փուլի տեխնիկական մանրամասների մասին, բնականաբար, տեղյակ չեմ։ Կարելի է, սակայն, ենթադրել, որ մինչ որոշ եվրոպական երկրներ հույս ունեն զարգացնել իրենց զբոսաշրջությունը՝ Հայաստանից այցելուների քանակն ավելացնելով, եւ այդ նպատակով անգամ ոլորտում աշխատող հայկական ընկերությունների ղեկավարների համար այցեր են կազմակերպում իրենց երկրների տեսարժան վայրեր եւ առողջարաններ, որոշ այլ երկրներ էլ կասկածամտորեն են մոտենում ազատականացման հետագա գործընթացին՝ մի քանի պատճառներով, որոնք ոչ միշտ կապ ունեն Հայաստանի կողմից «տնային առաջադրանքը» կատարելու հետ։
Նախ, առհասարակ խստացվում են միգրացիոն կանոնները։ Ռուսաստանին, Բելառուսին եւ Թուրքիային սահմանակից ԵՄ եւ շենգենյան գոտու անդամները սահմաններին պատնեշներ են կառուցում՝ ԵՄ մարմինների եւ ավելի խոշոր անդամ պետությունների լռելյայն համաձայնությամբ, իսկ օրինակ՝ Գերմանիան էլ այլեւս չի ցանկանում 2015-16 թթ. օրինակով մեծաքանակ միգրանտների ընդունել։ Հայաստանի նկատմամբ կասկածամտությանը նպաստում է նաեւ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների կողմից վիզաների ազատականացման չարաշահումը՝ թե անհիմն կերպով ապաստան հայցելու, թե թույլատրված ժամկետից ավելի մնալու եւ ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության պատճառով։ Մի կողմից, ռեադմիսիայի գործող պայմանագրի առկայության դեպքում անհիմն կերպով ապաստան հայցողներին արտաքսելու հետ կապված հիմնական խնդիրը պետք է լինի պարզապես նրանց մի քանի ամիս կացարանով ապահովելը՝ դիմումի դիտարկման եւ մերժումից հետո հնարավոր դատական բողոքարկման ընթացքում, սակայն ժամանակավոր կացարանների եւ բնակարանային ֆոնդի առկա գերծանրաբեռնվածության պատճառով՝ նախ եւ առաջ ուկրաինացի մեծաքանակ փախստականների առկայության պայմաններում, ցանկացած լրացուցիչ բեռի հնարավորությունից խուսափելու միտում է նկատվում, բացի այդ էլ, ռեադմիսիան կարող է բավարար միջոց չլինել առանց ապաստան հայցելու ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության մեջ ներգրավվողների դեպքում, որոնց նախ հայտնաբերել է պետք։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Լեհաստանի դեսպանության կողմից անցած տարվա ամռանն արված հայտարարությունն այն մասին, որ Վարշավայով տարանցիկ ուղեւորները պետք է օդանավակայանի տարանցիկ վիզա ստանային։ Դրանում հղում էր կատարվում ԵՄ վիզաների օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանվում է, որ զանգվածային ապօրինի ներգաղթի առկայության դեպքում անդամ պետությունները կարող են նման միջոց կիրառել՝ նախապես տեղեկացնելով Եվրոպական հանձնաժողովին, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում նշված է, որ ԱՄՆում կամ Կանադայում մշտական կացություն ունեցողները, նաեւ այդ երկրների վիզա ունեցողներն ազատվում են օդանավա- կայանի տարանցիկ վիզա ունենալու պարտավորությունից։ Այս կոնկրետ դեպքում հավանաբար դեր է խաղացել պարզեցված եղանակով Մեքսիկա մուտք գործելու հնարավորությունը՝ այնտեղից ապօրինաբար ԱՄՆ անցնելու նպատակով. սա վերջերս բավական տարածված գործելակերպ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիների շրջանում։ Սա եւս լրացուցիչ կասկածներ է առաջացնում ազատականացված տեղաշարժվելու հնարավորությունները որոշ անձանց կողմից չարաշահելու հնարավորության առումով։
- Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը Հայաստանի անվտանգային առումով ի՞նչ առավելություններ կտա մեր պետությանը:
- Առաջին հերթին՝ դիտորդների ներկայությունը նվազեցնում է հերթական ռազմական էսկալացիայի եւ բոլորիս հայտնի «փրկչի» միջնորդությամբ ու հօգուտ նրա «Զանգեզուրի միջանցք» ստեղծելուն նպատակաուղղված ճնշմանը։ Դրան զուգահեռ, զգալիորեն նվազում է նշվածի հետ անմիջականորեն կապված մեկ այլ զարգացման՝ որոշ ընդդիմադիր ուժերի «իշխանություն՝ միութենական պետություն մտնելու դիմաց» սցենարի իրականացման հավանականությունը։ Պատահական չէ, որ ԵՄ-ի առաքելությանը դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ որոշ ընդդիմադիր ուժեր։ Ուղղակի խնդիրն այն է, որ կառավարությունը կարողանա մի փոքր շունչ քաշելու հնարավորությունն արդյունավետորեն օգտագործել բովանդակային բանակցային գործընթացի, նոր գործընկերային հարաբերությունների կայացման եւ անվտանգության ձեւաչափի կայացման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման նպատակով։
- Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների արձանագրման տեսանկյունից կարեւոր քայլ է, սակայն պաշտոնական Մոսկվան համառ պայքար է մղում ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով խոսում են այդ թեմայով: Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս պետք է վարվեն, որպեսզի Մոսկվայի ընդդիմանալն էլ ավելի չբարդացնի Հայաստանի վիճակը:
- Սրա կապակցությամբ պաշտոնական Մոսկվան արդեն բացահայտորեն հանձն է առել Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, ինչը բնական է՝ շահերի համընկնման պայմաններում, հատկապես երբ համատեղ պլանների տապալման հավանականությունն էլ որոշ չափով ավելացել է։ Ռուսաստանի քաղաքականությունը կշարունակի թելադրված լինել այդ շահերով, եւ որոշ միջազգային միջոցառումների լուսանցքում՝ ինչպես, օրինակ, Դելիում հանդիպումները դրական փոփոխության չեն հանգեցնի, բայց միեւնույն ժամանակ Մոսկվայի համար ընդունելի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական ձեւաչափով հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են ավելի մեծ հավանականությամբ հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների։ Թերեւս մնում է շարունակել խնդրի միջազգայնացմանն ուղղված ջանքերը՝ միեւնույն ժամանակ հաշվարկելով եւ հասարակությանը բացատրելով առկա ռիսկերը՝ մասնավորապես տնտեսական։
- Ադրբեջանը վերջին ամիսներին լայնորեն աշխատում է «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնության շուրջ. քննարկումներ են կազմակերպում, հայտարարություններ են ընդունում, «փաստաթղթեր» են հրապարակում: Անցյալ շաբաթ Բունդեսթագում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը նշեց. «Մենք Պրահայում նաեւ համաձայնության հասանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետեւ վերջերս մենք ականատես եղանք, այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, եւ այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, եւ այլն։ Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է»։ Եթե վարչապետն արձանագրում է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի դեմ նոր ագրեսիան է, որքանո՞վ է արդարացված «խաղաղության» օրակարգով առաջնորդվել, եթե պարզ է հակառակորդ երկրի իրական նպատակը: Անցյալ կիրակի էլ ադրբեջանա- կան զինուժի դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվեցին ոստիկանության 3 ծառայողներ։
- «Արեւմտյան Ադրբեջանի», ադրբեջանցիների վերաբնակեցման եւ ծավալապաշտական բնույթի այլ քարոզչությունը թերեւս Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու տրամաբանության մեջ է, կամ պետք է ստեղծի նման տպավորություն։ Հաշվի առնելով նաեւ այն, որ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի նպատակների մեջ իր տարածաշրջանից հեռանալը չի մտնում, այդ աստիճանի սարսափազդու պատկեր ստեղծելը նաեւ միութենական պետության միջոցով «փրկության» հերթական հրավեր է՝ արդեն որերորդ անգամ Ադրբեջանի միջոցով ուղարկվող։ Ինչ վերաբերում է կիրակի տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցմանը, այն եւս տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, եւ հավանաբար պատահական չէ, որ դա տեղի է ունեցել որպես յուրահատուկ պատասխան՝ խնդրի միջազգայնացմանն ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին՝ Լավրովի Բաքու կատարած այցից գրեթե անմիջապես հետո։ Լուծումը դարձյալ խնդրի կարգավորմանը նպատակաուղղված աշխատող միջազգային ձեւաչափում տեղավորվելն է։
- Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ իշխանությունների քայլերը` փրկարար ծառայություն եւ մարդասիրական օգնություն ուղարկելը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա որեւէ էական ազդեցություն կունենա՞ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
- Գուցե որոշ խորհրդանշական քայլեր կարվեն, սակայն հարաբերությունների լիակատար կարգավորումը կախված կմնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից՝ հավանաբար նաեւ Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը

Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան

Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները

Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
13:51 • 25.05.23 Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը
-
11:51 • 25.05.23 Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան
-
13:43 • 24.05.23 Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները
-
17:48 • 23.05.23 Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 09:58 • 03/06 Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները. Նաիրի Սարգսյան․ «Փաստ» Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, երբ ՀԾԿՀ-ի որոշմամբ 2022 թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար, օրվա իշխանությունները որևէ քայլ չարեցին կամ պարզապես ունակ չեղան բանակցելու և դա թույլ չտալու համար:
-
Սպորտ 14:00 • 03/06 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
-
Իրադարձային 11:39 • 03/06 Ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով. Տիգրան Աբրահամյան Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
-
Իրադարձային 14:13 • 03/06 Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել․նախաքննությունն ավարտվել է Բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը:
-
Իրավունք 12:44 • 03/06 Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է Անչափահասին ծեծի ենթարկած ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
-
Մամուլի տեսություն 09:58 • 03/06 Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները. Նաիրի Սարգսյան․ «Փաստ» Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, երբ ՀԾԿՀ-ի որոշմամբ 2022 թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար, օրվա իշխանությունները որևէ քայլ չարեցին կամ պարզապես ունակ չեղան բանակցելու և դա թույլ չտալու համար:
-
Սպորտ 14:00 • 03/06 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
-
Իրադարձային 11:39 • 03/06 Ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով. Տիգրան Աբրահամյան Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
-
Իրադարձային 14:13 • 03/06 Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել․նախաքննությունն ավարտվել է Բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը:
-
Իրավունք 12:44 • 03/06 Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է Անչափահասին ծեծի ենթարկած ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Իրադարձային 07:52 • 29/05 Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
Քաղաքականություն
-
18:15 • 03.06.23 Պեսկովն Ուկրաինան անվանել է հակամարտության գործիք
-
15:36 • 03.06.23 ԱՄՆ անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է․ ՌԴ ԱԳՆ
Տնտեսություն
-
13:06 • 01.06.23 Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Bloomberg
Սպորտ
-
20:10 • 03.06.23 Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի գավաթի հաղթող
-
18:43 • 03.06.23 ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը
Մամուլի տեսություն
-
09:44 • 03.06.23 Սամվել Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»
Իրադարձային
-
00:02 • 04.06.23 Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում
Մշակույթ
-
14:26 • 28.05.23 Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Գիտություն/տեխնիկա
-
15:07 • 02.06.23 Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար
-
15:34 • 30.05.23 Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ
Ժամանց
-
10:51 • 31.05.23 82-ամյա Ալ Պաչինոն կրկին հայր կդառնա