Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին՝ ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների համար. Գեղամ Ստեփանյան
Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Արցախյան կողմը ներկայացրել է բազմաթիվ հիմնավոր ապացույցներ Արցախի Հանրապետության ոստիկանական մեքենայի վրա ադրբեջանական 15 զինծառայողների կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ։ Մեքենան շարժվում էր դեպի նախատեսված հերթափոխի վայր, որտեղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, չպետք է գտնվեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։
«Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։
Իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործունեությունն Արցախում միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին, քանի որ հիմնված է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ավելին, Ադրբեջանի բազմակի սադրանքները, որոնք հանգեցրել են այնպիսի ահաբեկչական գործողությունների, ինչպիսին է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, ևս մեկ անգամ վերահաստատում են Արցախի անվտանգության կարողությունների պահպանման և հետագա ամրապնդման խիստ անհրաժեշտությունը՝ Ադրբեջանից եկող էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու և ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։
Ուղղակի անհեթեթ է, որ այն կողմը, որը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո համակարգված, միտումնավոր և հետևողականորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, հայկական կողմին հորդորում է հարգել այն։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կոչ անելով` Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը բացահայտ խրախուսում իր երկրին անտեսել ստանձնած միջազգային պարտավորությունները և խախտել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»:
Այս համատեքստում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը աչք է փակում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո եռակողմ հայտարարության խախտումների վրա, որոնք հանգեցրել են Խծաբերդի և Հին թաղերի, Քարագլխի և Փարուխի ռազմական ագրեսիային և օկուպացիային, 21 մարդու, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությանը, ադրբեջանական զինուժի կողմից արցախցիներին գերեվարելու դեպքերի և ավելի քան 100 սպանության փորձերի։ Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի իրավապաշտպան հաստատության ձայնը չլսվեց, երբ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ սեփական նռան այգում, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվեց 55-ամյա Արամ Տեփնանցը, որը իր տրակտորով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Սաբինա Ալիևայի ձայնը չլսվեց նաև, երբ 2021 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը հարձակվեց Շուշիի տարածքում ջրատարի վերանորոգման աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով գլխին ստացած կրակոցից զոհվել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիական անձ՝ վիրավորել։ Ի վերջո, Սաբինա Ալիևան հրապարակայնորեն որևէ մտահոգություն չարտահայտեց, երբ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մոտ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս 65-ամյա Սեյրան Սարգսյանը գերեվարվեց և սպանվեց ադրբեջանական զինուժի կողմից։
Ինչպես ընդունված է ադրբեջանական կողմի համար, Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120,000 արցախցիների, այդ թվում՝ 30,000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության և իրականացվում է այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնցից շատերն ապացուցված փաստերով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին ներկայացուցիչներ են։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, իրեն «Մարդու իրավունքների հանձնակատար» անվանող անձը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։
Արցախը «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանելով և չունենալով համարձակություն այն կոչել իր իրական անունով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն անտեսում է Լեռնային Ղարաբաղի բուն գոյությունը, որը ճանաչվել է անգամ համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Սաբինա Ալիևայի կողմից արցախահայության հիմնարար իրավունքների ժխտման այս միտումնավոր մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին ուղղակիորեն ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության համար։
Նման անհեթեթ ու քաղաքականացված հայտարարություններով Սաբինա Ալիևան վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և դրա իրական նպատակը։ Անաչառ և արդար հաստատություն լինելու փոխարեն նա օգտագործում է իր մանդատն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի շահերին ծառայելու համար՝ դառնալով Ալիևի ավտորիտար ռեժիմի գործիքակազմի հերթական գործիքը։
Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի ռեսուրսներն Արցախի մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա վատնելու փոխարեն, հորդորում եմ Սաբինա Ալիևային խորապես ծանոթանալ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և դրանց համատարած խախտումներին, ինչպես նաև զբաղվել այդ առնչությամբ Ադրբեջանին վերագրված ՄԻԵԴ և ԱՄԴ բազմաթիվ որոշումների և միջոցառումների պատշաճ կատարման հարցերով։
Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար»,- գրել է Ստեփանյանը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան

Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23 Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23 Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23 Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23 Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23 Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23 Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23 Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
20:50 • 13.09.23 Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:15 • 22/09 «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
-
Իրադարձային 09:48 • 23/09 «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
-
Իրադարձային 19:11 • 22/09 Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հшրձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
-
Իրադարձային 08:39 • 22/09 Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ) Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:
-
Իրադարձային 10:47 • 22/09 Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT Franceի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրո
-
Իրադարձային 11:53 • 22/09 Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reutersին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, ո
-
Իրադարձային 18:15 • 22/09 «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
-
Իրադարձային 14:27 • 22/09 Անձամբ Հայաստանի վարչապետն է խոստովանել, որ խաղաղ բնակիչները չեն տուժել, ուստի անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների «չստուգված և անլուրջ» հայտարարությունները. Հաջիև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԿԽՄԿ և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է X Twitter սոցիալական ցանցի իր էջում։ «Ա
-
Իրադարձային 23:30 • 17/09 Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ։
-
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 17:00 • 17/09 Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:
-
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu
-
Իրադարձային 17:58 • 17/09 Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի ազգականը. Shamshyan.com Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
17:38 • 22.09.23 Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
-
15:43 • 22.09.23 Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ևս մեկնարկում է հաղթանակով
Մամուլի տեսություն
-
10:47 • 23.09.23 Ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Կարեն Ֆարխոյանը․ «Ժողովուրդ»
-
10:10 • 23.09.23 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»