ՀՀ իշխանությունները Արցախին գումար տրամադրելուց բացի պայքարի մեջ լինելն ուրիշ այլ կերպ չեն պատկերացնում. «Արդարություն» կուսակցության համանախագահ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«2020 թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը դեռևս չի ավարտվել. այն մինչ օրս շարունակվում է՝ փոխելով իր ձևերը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին, մարտի 5-ի դիվերսիային:
«Ակտիվ ռազմական գործողությունները պարզապես վերափոխվում են լոկալ ահաբեկչությունների, շրջափակման, հիբրիդային պատերազմի: Ադրբեջանական հրոսակախմբերի վերջին ահաբեկչությունը, որի հետևանքով ունեցանք 3 զոհ և մեկ վիրավոր, նշվածի վառ ապացույցն է: Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ի, նաև միջազգային հանրության կողմից բազմիցս այդ ամենը կանխելու որոշակի փորձեր են կատարվել, սակայն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունները կանգ չեն առնում»,-ասաց Հ. Հակոբյանը:
Հաշվի առնելով մարտի 5-ից հետո հատկապես արևմտյան կողմի պաշտոնական հայտարարությունները, որոնք ադրբեջանական ահաբեկչական դիվերսիոն գործողությունը «միջադեպ», «արյունոտ միջադեպ» էին ներկայացնում, Հակոբ Հակոբյանը նկատեց. «Հենց այսպիսի կրավորական կեցվածքն է ազատություն տվել Ալիևի ձեռքերին, բայց մենք պետք է հասկանանք, որ ԼՂ-ում տիրող իրավիճակն ու զարգացող իրադարձություններն Արևմուտքն օգտագործում է իր հակառուսական նկրտումներն իրականացնելու համար: Այսինքն, Արևմուտքի ցանկությունները բխում են ոչ թե Արցախում ապրող հայ բնակչի շահերից, այլ միայն ու միայն հակառուսական գործողություններ իրականացնելու, ռուսական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելու նպատակից, որով կկարողանան ՌԴ-ի համար երկրորդ ճակատ ստեղծել: Առնվազն միամտություն է կարծել, որ այս պարագայում արևմտյան ուժերը գործուն քայլերի կգնան: Բոլորիս համար պարզ է, թե ԱՀ-ում ինչ շահեր են հետապնդում արևմտյան ուժերը, որից, ցավոք, Ադրբեջանը շատ լավ օգտվում է, կարողանում լոկալ առումով լուծել վաղեմի երազանքները: Այս ամենին չեն արձագանքում ՀՀ իշխանությունները, և այս հանգամանքն իր հերթին ևս մեկ անգամ ավելի է ազատում Ալիևի ձեռքերը»:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների, հիմա արդեն նաև միջազգային միջնորդների կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու՝ Ստեփանակերտին ուղղված առաջարկություններին, մեր զրուցակիցը նշեց. «Մենք միշտ արտահայտել ենք այն կարծիքը, որ, ցավոք, ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, որ իրենց պայմանավորվածություններով, վարքագծով, հայտարարություններով բազմիցս փաստել են, որ Արցախն այլևս Ադրբեջանի կազմից դուրս չեն ճանաչում: Նշվածի ապացույցն է նաև այն թեզը, որ Ստեփանակերտը և Բաքուն պետք է առանձին բանակցեն, ինչին կտրականապես դեմ են եղել թե՛ մեր քաղաքական ուժը, և թե՛, կարծես, նաև ԱՀ իշխանությունները: Արցախից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ կարող են սկսվել միայն միջազգային որևէ հարթակի ներկայությամբ՝ հավասարը հավասարին սկզբունքով:
Մինչդեռ այս պարագայում թե՛ ՀՀ-ից, թե՛ միջազգային հանրության կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու, հանդիպումներ իրականացնելու առաջարկները միտված են Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ղարաբաղում բնակվող հայերը մեր փոքրամասնությունն են, ու մենք նրանց հետ մեր հարցերը կլուծենք»: Բաքվի հետ առանձին երկխոսելու Արցախին ուղղված առաջարկները միտված են Արցախը Հայաստանից ավելի պոկելուն ու Ադրբեջանին միացնելուն: Բաքվի հետ առանձին հանդիպումներ ունենալու կոչերը նույն ծրագրի շարունակությունն են, որի մասին Ալիևը բարձրաձայն խոսում է»:
Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե որևէ կերպ չի պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել: «Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀՀ ու ԱՀ իշխանությունների դիրքորոշման մեջ Արցախի հարցում դիրքորոշումների տարբերություններ չլինեին: Սա, սակայն, միայն այն պարագայում, երբ հաստատ համոզված լինեինք, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշմամբ Արցախը, թեպետ չճանաչված, բայց անկախ պետություն է և որևիցե կերպ չի կարող բռնակցվել Ադրբեջանին: Բայց մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունները նման դիրքորոշում չունեն: Այս պարագայում, երբ խոսում են ՀՀ և ԱՀ իշխանությունների դիրքորոշումների նույնական լինելու մասին, ապա արդյո՞ք խոսում են Ադրբեջանի կազմում լինելու նույնական դիրքորոշման մասին: Այդ դիրքորոշմա՞նն են արդյոք համաձայն: Ինչո՞ւ, որովհետև ԱՀ իշխանությունները տարբեր խողովակներով հայտարարել են, որ որևիցե կերպ չեն դիտարկում, որ Արցախը այս կամ այն ձևաչափով երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում:
Զուգահեռ այդ հայտարարությունների, մենք, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որևէ հստակ դիրքորոշում ու պատասխան չենք տեսել, ըստ որի՝ կասեին, որ չենք կիսում են այդ կարծիքը: Արդյո՞ք իրենց, այսպես կոչված, դիրքորոշումն այն նույն դիրքորոշումն է, որը հնչել է Արցախի Հանրապետությունից ոչ միայն նախագահի, այլև ԱՀ անվտանգության խորհրդի կողմից, ինչպես նաև Ազգային ժողովի հայտարարությունների միջոցով: Որևիցե անգամ ՀՀ իշխանությունները այդ հայտարարություններին ուղղակի չեն պատասխանել, չեն ասել՝ կիսում են դրանք, թե ոչ: Ցավոք, ԱՀ իշխանությունների կողմից էլ ՀՀ իշխանություններին ուղղված չի եղել նման հանրային հարցադրում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե որն է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իրենց հստակ տեսլականը. «Ինչ-որ լղոզված հայտարարություններ են անում, ասում, թե իրենց համար «կարևորն այնտեղ ապրող բնակիչների անվտանգությունն է, իրավունքները…», քանի որ իրականում հասկանում են, որ վաղուց արդեն հանձնել են Արցախը, պարզապես այդ մասին բարձրաձայնելու համարձակությունը չունեն: Արցախի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար, կարծում եմ, այս երկուսուկես տարում պարզ է դարձել, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու ի զորու չեն շարունակելու ավելի քան 30-ամյա այն պայքարը, որ սկսվել է 1988-ից: Կարծում եմ՝ պարզ է դարձել նաև, որ, հակառակը, 2018ին եկան իշխանության, որպեսզի Արցախը հանձնեն թուրքերին: Արցախում յուրաքանչյուր քաղաքացու հարցնեք, գրեթե նման դիրքորոշում կհայտնի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ու վարքագծի մասին, քանի որ գործողությունները հենց այդ մասին են խոսում: Թեպետ մեկ-մեկ հայտարարում են, թե «Արցախից ձեռքները չեն լվացել, քանի որ գումարներ են տրամադրում»:
ՀՀ իշխանությունները ԱՀ-ին գումար տրամադրելուց բացի պայքարի մեջ լինելն ուրիշ այլ կերպ չեն պատկերացնում»: Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց Ադրբեջանի վերջնագրի մասին՝ շեշտելով, որ Արցախի համար ադրբեջանական ինտեգրացիայի վերաբերյալ առաջարկն անընդունելի է: Մյուս կողմից, սակայն, նշեց, որ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ. Հակոբյանը նշեց. «Մի կողմից՝ ԱՀ նախագահը չի կարող չհայտարարել, որ իր համար անընդունելի է ինտեգրացիան, քանի որ հակառակ պարագայում, եթե նման բան չհայտարարի, ԱՀ նախագահը կխախտի սահմանադրական կարգն ու հանցագործ կդառնա: Մյուս կողմից՝ լավ տեսնում ենք ՀՀ իշխանությունների ճնշումն ու մեծ ազդեցությունը ԱՀ նախագահի վրա: Այս երկու բևեռների մեջտեղում ԱՀ նախագահը նման հայտարարություններ է անում, ինչի արդյունքում, մենք, կարծես թե, դուռ ենք բացում այն անձանց համար, որոնց մտքով կարող է անցնել ինտեգրվել Ադրբեջանին: Ես համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունում չկա մի քաղաքացի, որի մտքով անգամ նման բան կարող է անցնել:
Սակայն, երբ ԱՀ նախագահը խոսում է այդ թեմայից, այսպիսով խախտում է այն Սահմանադրությունը, որի հիման վրա ինքը ԱՀ նախագահ է: Չմոռանանք, որ, ըստ Սահմանադրության, նախագահը կոչված է պաշտպանելու Հանրապետության ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը, տարածքային ամբողջականությունը և այլն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԱՀ նախագահը գտնվում է ՀՀ իշխանությունների և մասնավորապես վարչապետի շատ մեծ ճնշման և ազդեցության տակ, ապա նման հայտարարությունները մեզ համար զարմանալի չեն: Նման երկիմաստ հայտարարություններ բազմիցս ենք տեսել: Օրինակ՝ ԱՀ ԱԺ-ի սուր հայտարարությունը ինչ-որ ձևով մեղմելու վարքագիծ ու փորձ ևս եղել է: Այս ամենի պատճառն այն է, որ ԱՀ իշխանությունները ՀՀ իշխանությունների ճնշման և ազդեցության տակ են, ինչը, ցավոք, մեզ համար վատ տեղ տանող ճանապարհ է, քանի որ գիտենք, թե Արցախի Հանրապետության մասով ՀՀ իշխանություններն ինչ են ուզում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Քաղաքականություն 10:25 • 05/06 Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ 1975-ի քարտեզի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված...
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Քաղաքականություն 10:25 • 05/06 Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ 1975-ի քարտեզի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված...
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
Սպորտ
-
22:10 • 05.06.23 Պուլիշիչը պատրաստ է տեղափոխվել այլ թիմ ցածր աշխատավարձով
-
17:33 • 05.06.23 Լեոն ցանկանում է վերադառնալ Բարսելոնա․ Խորխե Մեսսի
Մամուլի տեսություն
-
09:44 • 03.06.23 Սամվել Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»
Իրադարձային
-
23:37 • 05.06.23 Պոլսի Հայոց պատրիարք Մաշալյանը կժամանի Հայաստան
-
22:44 • 05.06.23 ԱՆ ղեկավար Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
-
22:33 • 05.06.23 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Մշակույթ
-
14:26 • 28.05.23 Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Գիտություն/տեխնիկա
-
17:23 • 02.06.23 LG-ն ներկայացրել է StanbyME Go շարժական հեռուստացույցը (տեսանյութ)
-
15:07 • 02.06.23 Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար