Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում է միջազգային իրավունքի պահանջներից. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։
Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։
Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։
2020 թ. սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում:
Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։
Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում:
Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։
Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը

Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան

Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները

Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան

Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին

Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան

Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան

Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան

Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
13:51 • 25.05.23 Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը
-
11:51 • 25.05.23 Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան
-
13:43 • 24.05.23 Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները
-
17:48 • 23.05.23 Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան
-
17:30 • 23.05.23 Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին
-
17:02 • 23.05.23 Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան
-
13:35 • 23.05.23 Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան
-
13:06 • 23.05.23 Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան
-
13:05 • 23.05.23 Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:00 • 31/05 Անհնար է Ալիևի ելույթում չնկատել սպառնալիքները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին․ ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարությանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։
-
Իրադարձային 10:51 • 01/06 Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ
-
Իրադարձային 14:31 • 31/05 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
-
Մամուլի տեսություն 09:58 • 31/05 Մգեցված ապակիների մասին օրենքը նոր չէ, այն չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով․ «Իրավունք» Հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին։
-
Իրադարձային 10:18 • 31/05 Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը (տեսանյութ) «Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։
-
Մամուլի տեսություն 08:31 • 31/05 Խորհրդարանի տուրիստը․ ՔՊ-ական պատգամավորը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Իրադարձային 07:52 • 29/05 Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
-
Քաղաքականություն 13:45 • 25/05 Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սպասվում է 2 փաստաթղթի ընդունում. Коммерсантъ Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին...
-
Տնտեսություն 17:08 • 25/05 Մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանին. Պուտինը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանին, որի ՀՆԱի աճը գերազանցել է 12%ը, հինգշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլ
Սպորտ
-
08:55 • 01.06.23 Ռոլան Գարոս․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ երրորդ շրջան
-
02:03 • 01.06.23 Սևիլյան 7-րդ անգամ նվաճեց Եվրալիգայի գավաթը