Արցախի շրջափակումը Կոստանդինապոլսի շրջափակման և անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար, կարող է այսօր չզգան, բայց հետո՝ կզգան․ Րաֆֆի Հովհաննիսյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Սառը ցնցուղ եւ առերեսում. ի՞նչ է տեղի ունեցել ԵԺԿ քա- ղաքական վեհաժողովի նիստում. «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Վերջերս, Հելսինկիում տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստը: Աշխատանքների առաջին օրը, նիստի բաց հատվածում, Դուք եւս ելույթ ունեցաք ու բարձրացրեցիք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Լսարանը բավական ջերմ արձագանքեց Ձեր ելույթին, սակայն, բանախոսները՝ ԵԺԿ նախագահը, Եվրապառլամենտի նախագահը, չարձագանքեցին Ձեր բարձրացրած հարցերին. ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Նախ, ես համարում եմ, որ պետք է շատ գործենք եւ քիչ խոսենք: Երբ մենք վերադառնում ենք միջազգային ատյաններից տուն, կարեւոր չէ, թե անհատը կամ կուսակցությունն ի՞նչ են արել, կարեւորը, որ մենք գործ անենք: Եվ երբ ունենում ենք Հայաստանի շահերին համապատասխանող փաստաթղթեր կամ հայաստանամետ զարգացումներ, դրանք պետք չէ վերագրել մեր աշխատանքին կամ մեր շնորհքին. եթե որեւէ բան, մի կաթիլ աշխատանք, իմ գործընկերն է արել, կամ այլ կուսակցությունը, կամ ես, մենք պետք է լուռ գոհունակություն ապրենք, որ մասնակցել ենք, բայց այդ գործը հիմնականում Եվրոպան է արել, ԱՄՆը, կամ՝ ՌԴ-ն, Իրանը, եթե տվյալ դեպքում, այդ գործն արվել է: Ես այս գործն անում եմ արդեն 30 տարի եւ գրեթե երբեք չեմ անդրադառնում՝ ոչ ասուլիսով, ոչ հաղորդագրությամբ, սա ընթացիկ աշխատանք է, մեկ-մեկ ազդեցություն ունենում է, մեկ-մեկ՝ անմիջապես չի երեւում այդ ազդեցությունը, մեկ-մեկ՝ տարբեր մարդկանց ելույթներ, փակ հանդիպումներ՝ եվրոպական կառույցների ղեկավարների հետ, կամ ազդեցիկ կուսակցությունների ղեկավարների եւ այլն. այդ բոլոր կաթիլները գումարվում են եւ ինչ-որ գործ է դառնում՝ մեկ նախադասություն բանաձեւում, մեկ պատգամավորի ելույթ ԵԽ-ում, մեկ հոդված: Անտեսանելի կապեր են, մեկ դուռն այլ դուռ է բացում եւ չես կարող ասել՝ ես դա արեցի:
Տվյալ դեպքում, Հելսինկիում երկու հնարավորություն կար՝ առաջին օրվա պանելային քննարկմանը երեք բարձրաստիճան եվրոպական չինովնիկներ էին մասնակցում եւ իրենք խոսում էին Եվրոպայի մասին՝ որպես անվտանգության արժեքների եւ պաշտպանության շարժիչ ուժի: Շատ ընդհանուր, Հայաստանի հետ կապ չունեցող զրույց էր. Ուկրաինա, ռազմական, քաղաքացիական փոխգործակցություն, Հարավային քաղաքականություն եւ այլն, Կովկասի մասին գրեթե ոչինչ չկար: Ժամանակ եւ հնարավորություն կար երեք հարցի: Աշխատանքների հաջորդ օրը, որպես անդամ-դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ, ես արդեն ելույթ ունեի, ուստի, պետք էր մտածել՝ արժե՞ ձայն խնդրել, թե՝ ոչ: Բայց քանի որ բարձրաստիճան մարդիկ կային, համարեցի, որ արժե: Նախ ուկրաինացին ելույթ ունեցավ. ծափահարություններ եւ այլն, քանի որ իրենց համար ընկալելի է, ամբողջ Եվրոպայի ուշքն ու միտքն այնտեղ է: Հետո, Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսեց, ապա՝ ես: Արդեն վերջն էր, ժամանակը սպառվում էր, մարդիկ անհանգիստ էին... Ես իրենց ասացի՝ կա մի այլ վայր, մի փոքր Արեւելք, քան ձեր հետաքրքրության կիզակետն է, բայց դուք պետք է որոշեք՝ այսօր, թե վաղը կամ մյուս օրը, սա պե՞տք է լինի եվրոպական արժեքների, անվտանգության եւ պաշտպանության հարց, որովհետեւ Հայաստանն ու Արցախը մի վայր են, որ հիմա շրջափակման մեջ են մի ռազմական հանցագործի եւ իր ավագ եղբայր, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, որն ուզում է եվրոպական քաղաքակրթության այդ մասնիկը ոչնչացնել: ՆԱՏՕ-ի դաշնակից այն Թուրքիայի, որը Ֆինլանդիային եւ Շվեյցարիային ցանկանում է ՆԱՏՕ չթողնել: Ես ասացի, որ Արցախի շրջափակումը, որն այդ ժամանակ 90-րդ օրն էր մտնում, Կոստանդինապոլսի շրջափակման եւ անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար, որը կարող է այսօր չզգան իրենք, բայց հետո՝ կզգան: Եվ այնպես արեցի, որ՝ դուք արդեն ձեր գործն անում եք, մոտակայում պետք է ունենաք Ադրբեջանին եւ Հայաստանին նվիրված զեկույցներ, բայց միայն բարի խոսքերն ու ձեւակերպումները չէ, որ պետք է այս հարցը լուծեն, նաեւ պետք է մի քայլ այն կողմ գնաք՝ դեպի պատժամիջոցներ, որովհետեւ, եթե պատժամիջոց չլինի ցեղասպանություն կիրառողի, պատերազմի հանցագործի նկատմամբ, չկա ԵԺԿ-ն, որպես շարժիչ ուժ՝ եվրոպական անվտանգության, արժեքների եւ դրանց պաշտպանության գործում: Ես ասացի, որ Հայաստանից չեմ գնացել՝ իրենց որեւէ բան աղաչելու, իրենք պետք է որոշեն, սա ձեր գործն է եւ մինչ դուք խոսում եք ձեր տեսակետից մի բռնապետության մասին, ֆետիշ որպես, դուք պետք է մտածեք՝ արդյո՞ք կան ուրիշ բռնապետություններ՝ Ադրբեջան, Թուրքիա. նույն Ադրբեջանը, որը ՌԴ-ից վերափաթեթավորված գազ է վերցնում եւ տալիս է ձեզ, իսկ ձեր որոշ ղեկավարներ, ԵԺԿ անդամներ՝ նույն Եվրահանձնաժողովի նախագահուհին, ասում է, որ «Ադրբեջանը մեր վստահելի գործընկերն է»: Դե, ուրեմն, դուք ձեզ համար որոշեք՝ ո՞րն է եվրոպական արժեքը, հեռահար անվտանգությունը:
Քանի որ քննարկումը նվիրված չէր Կովկասի խնդիրներին, Հայաստանին, սա, ավարտին, մի փոքր սառը ցնցուղի նման էր, որը որեւէ ոգեւորության խնդիր չէր ենթադրում, Եվրոպայի համար պարզապես մի փոքր առերեսում էր:
Իսկ երկրորդ օրն արդեն իմ ելույթում զարգացրեցի այդ մոտեցումը, մի փոքր շեշտը դնելով նաեւ ժողովրդավարության եւ մեր ներքին խնդիրների վրա՝ չորս տարի առաջ՝ ազգային վերելք, ժողովրդավարության հույս, նաեւ վայրէջք կատարվեց: Վերադառնալով Արցախին եւ միջազգային հարաբերություններին, պնդեցի, որ Եվրոպան երբեք հավասարության նշան չպետք է դնի ցեղասպանություն կատարողի եւ դրան դիմադրողի միջեւ:
- Ժողովրդավարության հատվածում անդրադարձե՞լ եք, որ «ժողովրդավար Հայաստանում» թույլ չտրվեց ԵԺԿ համաժողովին մասնակցելու համար մեկնել ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ ինչ-որ շինծու քրեական գործի պատճառով:
- Այո, ես երկու անգամ անդրադարձել եմ նաեւ այդ հարցին, թե այս, թե նախորդ ժողովի ընթացքում, որին նույնպես արգելվեց Արմեն Աշոտյանի մեկնելը, հետո, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը զարգացրեց: Բայց նաեւ դրանով սկսեցի, քանի որ ԵԺԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել էր այդ հարցին՝ նկատելով, որ ժողովրդավարական սկզբունքների խախտում է այդ արգելքը: Մեկնելով դրանից, ասացի՝ շատ լավ է, որ ԵԺԿ-ն անդրադառնում է ժողովրդավարական խնդիրների վայրէջքին եւ Հայաստանի իրական ժողովրդավարական պատկերին, որի հեղինակն է՝ 4-5 տարի առաջ, ժողովրդի ուսերի վրայով իշխանության եկած ուժը՝ բերելու համար այն արժեքները, որոնք իբրեւ եվրոպական են, բայց հենց 5 տարի առաջ՝ խախտելով այդ նույն սկզբունքները, դարձավ շատ ավելի ցածր որակի, շատ ավելի վատը, քան իր բոլոր նախորդները միասին վերցրած: Նաեւ հանդիմանեցի կամ ամբողջականության հրավիրեցի իրենց, որ եթե դիրքորոշում եք վերցնում Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ՝ մեկ հոգու բացակայության փաստով ու ճիշտ եք անում, առանց իմ խնդրանքի, դուք նաեւ դիրքորոշում պետք է վերցնեք այն փաստի վերաբերյալ, որ 120 հազար մարդ շրջափակված է ռազմական հանցագործի կողմից եւ մի ողջ Հայաստանի Հանրապետություն տարիներ շարունակ ցեղասպան պատերազմի է ենթարկվում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողմից: Որ այժմ էլ խաղաղության օրակարգ քարոզող Հայաստանի կոլաբորացիոնիստ իշխանության միջոցով տարվում է Հայաստանն այնպիսի վիճակի, որ երբեւէ չի լինելու ոչ եվրոպական, ոչ ինքնիշխան, ոչ էլ ժողովրդավարական: Եթե Եվրոպան որեւէ կառուցողական դերակատարում պետք է ունենա, ինքը պետք է նեցուկ կանգնի արժանապատիվ, ժողովրդավարական, ամբողջական Հայաստանին, այն սկզբունքներին եւ այն իշխանության կողքին, որը կարող է ապահովել այդ սկզբունքները:
- Ձեր շփումներից ի՞նչ տպավորություն ստացաք, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ, առհասարակ, տարածաշրջանի նկատմամբ, ինչպիսի՞ն է եվրոպական քաղաքական ուժերի վերաբերմունքը:
- Ընդհանուր առմամբ, վերջին շրջանին քաղաքական վեհաժողովների եւ համագումարների միջավայրից, զգացմունքային ֆոնից եւ ելույթներից, կարող եմ ասել, որ գրեթե միաթիրախ վիճակ եղել է եւ Եվրոպան, միջազգային թատերաբեմում, թիրախավորված է եղել Ուկրաինայի վրա: Նաեւ, կազմակերպչական առումով, ԵԺԿ անդամ պետություններում՝ ընտրությունների վրա: Բայց, վերջին շրջանում, ինչ-որ տեղ նաեւ պայմանավորված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցությամբ, բայց ավելի շուտ մեր մասնակցության որակով, թե երկկողմանի հանդիպումներում, թե հրապարակային ելույթներում մատուցման միջոցով, մեր դիրքորոշումները դարձել են ավելի նպատակասլաց, մատչելի, նաեւ փոխկապակցված՝ տարբեր փաստաթղթերի եւ քայլերի մեջ: Սա դրական ու ոգեւորիչ է, բայց պետք չէ պատրանք տածել, որովհետեւ, ընդհանուր քաղաքականության մեջ, մինչեւ հիմա, մեծ փոփոխություն չենք տեսել: Բայց հույս կա, որ համապարփակ, ավելի համակարգված աշխատանքի դեպքում, կտեսնենք մի փոքր ավելի հեռահար փոփոխություններ: Նշեմ նաեւ, որ վերջին ընդունված զեկույցներն էապես տարբերվում են իրենց նախորդներից՝ հնարավորության պատուհան բացելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը

Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան

Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները

Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան

Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին

Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան

Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան

Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան

Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
13:51 • 25.05.23 Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը
-
11:51 • 25.05.23 Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան
-
13:43 • 24.05.23 Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները
-
17:48 • 23.05.23 Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան
-
17:30 • 23.05.23 Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին
-
17:02 • 23.05.23 Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան
-
13:35 • 23.05.23 Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան
-
13:06 • 23.05.23 Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան
-
13:05 • 23.05.23 Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:00 • 31/05 Անհնար է Ալիևի ելույթում չնկատել սպառնալիքները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին․ ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարությանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։
-
Իրադարձային 10:51 • 01/06 Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ
-
Իրադարձային 14:31 • 31/05 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
-
Մամուլի տեսություն 09:58 • 31/05 Մգեցված ապակիների մասին օրենքը նոր չէ, այն չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով․ «Իրավունք» Հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին։
-
Իրադարձային 10:18 • 31/05 Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը (տեսանյութ) «Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։
-
Մամուլի տեսություն 08:31 • 31/05 Խորհրդարանի տուրիստը․ ՔՊ-ական պատգամավորը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Իրադարձային 07:52 • 29/05 Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
-
Քաղաքականություն 13:45 • 25/05 Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սպասվում է 2 փաստաթղթի ընդունում. Коммерсантъ Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին...
-
Տնտեսություն 17:08 • 25/05 Մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանին. Պուտինը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանին, որի ՀՆԱի աճը գերազանցել է 12%ը, հինգշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլ
Սպորտ
-
08:55 • 01.06.23 Ռոլան Գարոս․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ երրորդ շրջան
-
02:03 • 01.06.23 Սևիլյան 7-րդ անգամ նվաճեց Եվրալիգայի գավաթը