Եթե Ադրբեջանի վրա ճնշում չգործադրվի, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի․ մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։
«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։
Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։
«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:
«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։
Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։
«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:
Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։
«Ադրբեջանը նաև հրաժարվում է միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:
Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։
Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։
Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։
Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։
«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:
Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու. Մանե Թանդիլյանը՝ Երևանի ընտրությունների մասին

Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան

Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան

Երիտասարդական պալատը վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը

Աշխատանք, նվիրում ու անդադար մարզումներ. պատանի ֆուտբոլիստների օրը միջազգային ճամբարում

Ընտրություններում հաղթելուց հետո, իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա. Մեսրոպ Առաքելյան

Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
16:46 • 08.06.23 Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան
-
14:37 • 08.06.23 ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու. Մանե Թանդիլյանը՝ Երևանի ընտրությունների մասին
-
10:39 • 08.06.23 Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
-
16:51 • 07.06.23 Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան
-
16:24 • 07.06.23 Երիտասարդական պալատը վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը
-
14:18 • 07.06.23 Աշխատանք, նվիրում ու անդադար մարզումներ. պատանի ֆուտբոլիստների օրը միջազգային ճամբարում
-
10:29 • 07.06.23 Ընտրություններում հաղթելուց հետո, իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա. Մեսրոպ Առաքելյան
-
13:45 • 06.06.23 Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:55 • 08/06 Սատարում եմ Փաշինյանին՝ գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր խնդիրները ընկել են նրա վրա. Լուկաշենկո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների...
-
Մամուլի տեսություն 09:18 • 08/06 Պետությունը թանկ է վճարում Աննա Հակոբյանի և ՔՊ-ական կանանց շրջագայությունների համար. «Հրապարակ» Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։
-
Տնտեսություն 14:24 • 08/06 ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցումը մնում է էական խնդիր. ԱՄՆ-ն խնդիրներ է տեսնում հատկապես 5 երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ. Պետդեպ «Այս տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանը կարողացել է գրեթե նախապատերազմական մակարդակովներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ», - ասել է Ջիմ Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները, որոնք կարևոր են ժամանակակից զենքեր...
-
Քաղաքականություն 12:55 • 08/06 Սատարում եմ Փաշինյանին՝ գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր խնդիրները ընկել են նրա վրա. Լուկաշենկո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների...
-
Մամուլի տեսություն 09:18 • 08/06 Պետությունը թանկ է վճարում Աննա Հակոբյանի և ՔՊ-ական կանանց շրջագայությունների համար. «Հրապարակ» Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։
-
Տնտեսություն 14:24 • 08/06 ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցումը մնում է էական խնդիր. ԱՄՆ-ն խնդիրներ է տեսնում հատկապես 5 երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ. Պետդեպ «Այս տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանը կարողացել է գրեթե նախապատերազմական մակարդակովներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ», - ասել է Ջիմ Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները, որոնք կարևոր են ժամանակակից զենքեր...
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Տնտեսություն 14:17 • 07/06 Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան և հնդիկ գործարար․ հայտնի են Երասխում ներդրում կատարողները․ Hetq.am Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։
-
Սպորտ 14:00 • 03/06 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Իրադարձային 12:32 • 06/06 «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ) «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
-
Ժամանց 17:07 • 06/06 Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար. նման մեծ տուգանքը բացատրվում է նրանով, որ այնտեղ տույժերը հաշվարկվում են օրինախախտի եկամուտների հիման վրա, գրում է dw.com-ը:
Սպորտ
-
17:48 • 08.06.23 Ես առաջարկ ունեի մեկ այլ եվրոպական թիմից․ Մեսսի
Մամուլի տեսություն
-
09:37 • 08.06.23 Թղթի վրա ստեղծված անօգուտ կառույց. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
23:20 • 08.06.23 Արցախի կողքին զորակցական հավաք Աթենքում․ ՀՅԴ
Գիտություն/տեխնիկա
-
15:27 • 06.06.23 Ջորջ Սորոսը նշել է արհեստական բանականության կիրառման ռիսկերը
-
12:50 • 05.06.23 Lexus-ը ներկայացրել է LBX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)