Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և չսպասարկեն հայկական շահերը․ Թևան Պողոսյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:
Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փարուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլ յացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլ յատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:
Իսկ իրականում իրենք հետևողականորեն ոչ թե հայկական շահերն են առաջ տանում, այլ հանուն մեկ նպատակի՝ իրավիճակային ինչ-որ բաներ են ասում: Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է: Խնդիրը սա է, այլ ոչ թե այն, թե իբր իրենք հատուկ քաղաքականություն են վարում: Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և, ցավոք, չսպասարկեն հայկական շահերը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:
Այն, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են հատկապես «ինքնորոշում» բառից, մինչդեռ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել էին Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թ. Պողոսյանը նկատեց. «Մինչև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունը, եթե խոսում են այն մասին, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է առնվազն առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական պարտավորություններով: Իսկ դրանց մեջ մտնում է ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ Գերագույն խորհրդի որոշումները և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադրում են ՀՀ-ին լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը»:
Անդրադառնալով թշնամու օրակարգերին ու դրանից բխող վտանգներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ իմաստով մեր թշնամին շատ ավելի «ազնիվ» է մեզ հետ: «Մարդն ասել է՝ Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու են: Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանն էր ասել՝ «գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Երբ այդքանը գիտեն, ու թշնամին հետևողական համակարգված իր աշխատանքն է առաջ տանում, պարզ չի՞, թե այս վարած քաղաքականությունն ուր է տանելու: Թշնամին շարունակելու է իր այդ աշխատանքը, ուշադրություն չի դարձնելու, թե ինչ ես խոսում կամ ինչ ես անում և օգտվելու է բոլոր հնարավորություններից: Այսպես ասած, սատանայական շղթայի դադարեցման միակ հնարավորությունը թշնամուն իրեն հասու մեկ լեզվով բացատրելն է, որ այլևս հայ ազգը չի պատրաստվում սպասարկել իրենց շահը: Խոսքն ուժի լեզվի մասին է, որով և պետք է ստանա այդ պատասխանը, որից հետո կհասկանան, որ այլևս իրենց շահերը սպասարկող հայ ազգ չկա»,-ընդգծեց Թ. Պողոսյանը՝ շեշտելով նշվածի համար հայ ազգի միասնության անհրաժեշտության մասին:
Իսկ նպատակը, նրա խոսքով, գործող իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումը կազմակերպելը պետք է լինի: Անդրադառնալով վերոնշյալ վտանգներից բխող պայքարի բացակայությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե լինի գիտակցում, որ մենք ունենք հայրենիք, մեր բոլոր նահատակների առջև հայրենիքը վերականգնելու պարտք, ազգային միասնության ոգին կարթնանա: Ամեն մարդ ինքն անձամբ պետք է այդ գիտակցությանը գա: Եթե սիրում ես երեխաներիդ, թոռներիդ, ծոռներիդ, կոռներիդ և ցանկանում ես, որ նրանք Հայաստանում ապրեն, ապա պետք է հասկանալ, որ պայքարի ժամը հենց այսօր է: Բացի այդ, արժեքային դաշտի փոփոխություն պետք է տեղի ունենա, հայրենիքը, հոգևորը մեր մեջ նորից պետք է վերածնունդ ապրեն:
Այդ հույսով եմ ապրում, բայց դժվարանում եմ նշվածին հասնելու որևէ բաղադրատոմս առաջարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անհատապես իր ընկալումների մեջ պետք է գա ու գիտակցված հասնի այդ ամենին, այլ պարագայում թշնամին կհասնի իր նպատակներին: Այստեղ արդեն ընտրության հարց է, ի՞նչն ես ընտրելու, երբ նաև ժամանակ շահելու հնարավորություն չկա: Այստեղ է, որ գիտակից մարդիկ պետք է իրենց բաժինը բերեն՝ առաջնորդվելով ազգային հերոս Մոնթեի պատգամով՝ «եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ ազգային նպատակն ու երազանքը պետք է վերականգնվեն, այն է՝ Արցախը հայկական ենք պահելու»:
Իսկ ազգային միասնականության համար, Թ. Պողոսյանի խոսքով, առնվազն պետք է կարողանալ իրար կողք կանգնել, սերը վերականգնել կողքի հայի հանդեպ, որովհետև առանց դրա նույնպես ոչինչ չի ստացվելու: «Ցավոք, մեզ այսօր բաժան-բաժան են արել: Մեզ բաժանել են «սև ու սպիտակների», այլ տարբեր տեսակների, ու այնքան, որ հայը հային կարող է խորապես վիրավորել՝ չգիտակցելով, որ թշնամին է իրեն սպանել, որ թշնամին է իրեն սպանողը: Հուսամ, որ մեր հավատքն ու սերը կվերականգնվի, և կկարողանանք մեր առջև առկա պարտականությունները կատարել՝ չասելով, թե կյանքը մի անգամ է տրված, ու, այսպես թե այնպես, պետք է ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում, բայց պատվով ապրելն ավելի կարևոր է, քան անպատիվ ապրելը: Մի հարցում կարող են համոզված լինել. եթե փաստագրական ամեն ինչը հաշվի չառնելով՝ ինքնակամ և գիտակցված հիմա ոչինչ չհասկանանք, այնպես չէ, որ 1915 թվականի կրկնությունն անհնարին է լինելու, ինչից հետո, երևի, արդեն անիմաստ է լինելու գիտակցել, թե ինչ է հայրենիքը»,-եզրափակեց Թ. Պողոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը

Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան

Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները

Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան

Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին

Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան

Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան

Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան

Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
13:51 • 25.05.23 Ինչպե՞ս կարելի է Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ, ո՞րն է ձեր հայրենիքը․ Արշակյանը՝ ընդդիմությանը
-
11:51 • 25.05.23 Կամ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կամ՝ սեփական հրաժարականի թուղթը. Հայկ Մամիջանյան
-
13:43 • 24.05.23 Քաշքշուկ՝ ԱԺ-ում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները
-
17:48 • 23.05.23 Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից, ուսուցիչնե՛ր, թույլ մի տվեք․ Գեղամ Մանուկյան
-
17:30 • 23.05.23 Կանգնեցրեք ձեր առաջնորդին, քանի դեռ ուշ չէ. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանականներին
-
17:02 • 23.05.23 Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան
-
13:35 • 23.05.23 Թվային փոխակերպումը սկսվում և վերջանում է հաճախորդով, փոխվել են հաճախորդի պահանջները․ Ահարոն Լևոնյան
-
13:06 • 23.05.23 Թվային փոխակերպումը հեղափոխական փոփոխություններ է բերելու բժշկության ոլորտ․ Գեորգի Չալտիկյան
-
13:05 • 23.05.23 Թվայնացումը փոխելու է բոլորիս կյանքը, պետք է պատրաստ լինենք՝ սկսելով կրթությունից․ Անահիտ Պարզյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:06 • 01/06 Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Bloomberg Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին առաջին տեղն է զբաղեցրել Bloombergի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Ըստ Bloomberg Billionaires Indexի՝ գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլ
-
Քաղաքականություն 13:56 • 01/06 Դուրս չգան՝ մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի հետքաշման մասին Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Քիշևում ընթացող բանակցություններին ու այն առաջնահերթություններին, որն ունի ՀՀ-ն՝ խաղաղության պայմանագիրը կնքելու հարցում։ Նա նշեց, որ ՀՀ-ի համար սկզբունքային է ՀՀ 29․800 քկմ-ը։
-
Ժամանց 14:13 • 01/06 12 ննջասենյակ, մարզասրահ, կինոթատրոն. Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը 60 մլն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Բևեռլի Հիլզում (լուսանկարներ) Ինչպես գրում է Daily Mail-ը, զույգը 60,85 միլիոն դոլար կանխիկ գումար է փոխանցել շքեղ առանձնատան համար: Գործարքը իրականացվել է ընդամենը մեկ շաբաթում:
-
Իրադարձային 10:51 • 01/06 Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ
-
Տնտեսություն 13:06 • 01/06 Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Bloomberg Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին առաջին տեղն է զբաղեցրել Bloombergի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Ըստ Bloomberg Billionaires Indexի՝ գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլ
-
Քաղաքականություն 13:56 • 01/06 Դուրս չգան՝ մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի հետքաշման մասին Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Քիշևում ընթացող բանակցություններին ու այն առաջնահերթություններին, որն ունի ՀՀ-ն՝ խաղաղության պայմանագիրը կնքելու հարցում։ Նա նշեց, որ ՀՀ-ի համար սկզբունքային է ՀՀ 29․800 քկմ-ը։
-
Ժամանց 14:13 • 01/06 12 ննջասենյակ, մարզասրահ, կինոթատրոն. Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը 60 մլն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Բևեռլի Հիլզում (լուսանկարներ) Ինչպես գրում է Daily Mail-ը, զույգը 60,85 միլիոն դոլար կանխիկ գումար է փոխանցել շքեղ առանձնատան համար: Գործարքը իրականացվել է ընդամենը մեկ շաբաթում:
-
Իրադարձային 10:51 • 01/06 Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Իրադարձային 07:52 • 29/05 Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
-
Իրադարձային 14:22 • 27/05 Ստիպում եք՝ մարդիկ 600 դոլարով պայմանագիրը կնքեն ու գնան, որ դուք շենքի արժեքը դնեք 7000 դոլա՞ր․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Շինարարություն անելով, փոշիով, կոմունիկացիաները խարխլելով դուք ստիպում եք, որ մարդիկ 600 դոլարով պայմանագիրը կնքեն ու գնան, որ դուք նույն ժամանակ՝ դեռ փոսորակը փորած շենքի արժեքը դնեք 7000 դոլա՞ր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի բնակիչներից մեկը։
Տնտեսություն
-
13:06 • 01.06.23 Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Bloomberg
Սպորտ
-
18:30 • 01.06.23 Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»․ ESPN
Մամուլի տեսություն
-
08:47 • 02.06.23 Ո՞րն է Գևորգ Պապոյանի նպատակը․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:14 • 01.06.23 Դեբեդ գետից քաղաքացու դի է դուրս են բերվել
Մշակույթ
-
14:26 • 28.05.23 Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Ժամանց
-
10:51 • 31.05.23 82-ամյա Ալ Պաչինոն կրկին հայր կդառնա