Ռազմական ոստիկանության աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել, նրա պաշտոնը սխալ է նշված․ ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

12:53 • 29.03.23

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Tert.am-ը միջադեպի հետ կապված մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից, որտեղից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։

«ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։

Ռազմական ոստիկանության աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել, նրա պաշտոնը սխալ է նշված․ ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին