Ռուս-թուրքական ծրագիրը Հայաստանում սկսել է իրականացվել 2018-ի ապրիլից․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

20:49 • 26.04.23

Ռուս-թուրքական ծրագիրը Հայաստանում սկսել է իրականացվել 2018-ի ապրիլից։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը․

«44-օրյա պատերազմը կանգնեցնելով, Մոսկվան Ադրբեջանին ասաց՝ Արցախը դու չես գրավելու, ես եմ քեզ հանձնելու։ Իսկ հիմա, այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, սկսվել էր դեռ ԲԵրձորը, Սուսը, Աղավնոն հանձնելուց։ Բաքուն երկու տարի առաջ էր հայտարարել անցակետ տեղադրելու մասին։ Ադրբեջանն Արցախում կլկտիանա այնքան, որքան Կրեմլը թույլ կտա։

Փաստացի ՌԴ-ն հայտարարում է, որ խնդիրն է ապահովել Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին, իրենք դրա համար են եկել Արցախ։ Արցախն առաջին ճաշատեսակն էր, հիմնական խնդիրը թուրանական միջանցք ստանալն է։ Սակայն ռուս-թուրքական ծրագրով, ՌԴ հովանավորությամբ պատերազմով Ադրբեջանը չի կարող ստանալ միջանցք։ Դրա աշխարհաքաղաքական հետևանքները Մոսկվան ու Բաքուն չեն մարսի։ Փորձում են պատերազմի սպառնալիքով կորզել»,-նշել է Շահնազարյանը։

Նրա կարծիքով, միջանցք տալու հարցում Հայաստանում իշխանության և ընդդիմության քաղաքական կոնսենսուս է։ Ընդդիմությունն ուղղակի ասում է բանակցողին փոխենք։ Այս իրավիճակն, իր հերթին, քաջալերում է Մոսկվային շարունակել իր քաղաքականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․