Պապարացիներն Օբամաներին լուսանկարել են Բարսելոնայում՝ Սթիվեն Սփիլբերգի և Բրյուս Սփրինգսթենի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահն ու առաջին տիկինը՝ Բարաք և Միշել Օբամաները, նախօրեին վայրէջք են կատարել Բարսելոնայում՝ ուրբաթ երեկոյան Կատալոնիայի մայրաքաղաքում երաժիշտ Բրյուս Սփրինգսթենի համերգին ներկա գտնվելու նպատակով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիներն Օբամաներին լուսանկարել են օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի, հայտնի ռոք երաժիշտ Բրյուս Սփինգսթենի և նրանց կանանց հետ քաղաքի կենտրոնում գտնվող Amar ռեստորանում ընթրելու գնալիս:
El Pais-ը հայտնել է, որ Օբամաներն իջևանել են քաղաքի հինգաստղանի Gran Hotel La Florida հյուրանոցում, որին ուշադիր հետևում են անվտանգության ծառայության աշխատակիցները:
Նշվում է, որ այսօր տեղի է ունենալու Սփինգսթենի համերգը, որին ներկա են լինելու նաև Օբամաները:



















