Թուրքիայում հավանական է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. լրատվամիջոցներ

13:25 • 02.05.23

Թուրքիայում ընտրությունների առաջին փուլով ավարտվելու հավանականությունը 50%-ից էլ քիչ է, գրում է Hürriyet թերթը։

Նշվում է, որ երկու գլխավոր թեկնածուների ձայների տոկոսները շատ մոտ են, հավանական է քվեարկության երկրորդ փուլ։ Այս ֆոնին արտասահմանում Թուքրիայի քաղաքացիների քվեարկությունը սպասվածից շատ ավելի որոշիչ կլինի, կարծում են վերլուծաբանները։

Միևնույն ժամանակ Էրդողանի ամենահավատարիմ հետևորդները Թուրքիայի ընտրություններին ընդառաջ վերանայում են իրենց հավատարմությունը, գրում է Bloomberg-ը։

Մոսկվայի համար ձեռնտու է, որ Էրդողանը մնա Թուրքիայի նախագահ, բայց եթե նա հաղթի գալիք ընտրություններում, նա ստիպված կլինի բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, ավելի վաղ Լուրերի դաշնային ծառայությանը տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ Իքբալ Դուրեն։

Նշենք, որ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում առաջատար թեկնածուներ են համարվում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում հավանական է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. լրատվամիջոցներ