Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Պուտինի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ Կարմիր հրապարակում հետևել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ տոնական զորահանդեսին: Այնուհետև նա Կրեմլում մասնակցել էր Պուտինի և ԱՊՀ մի շարք ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշին:










