Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, ի՞նչ հիմքով են ոստիկաններն ուղեկցում նրան․ փաստաբան Միհրան Պողոսյանը զանգեց ՄԻ պաշտպանի գրասենյակ
Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, հակակոռուպցիոն դատարանում է։ Այս մասին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի գրասնեյակ զանգահարեց ու ասաց գեներակլ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ով դատարանի բակում էր։
Զանգն ուղիղ հեռարձակվում էր դատարամնի բակից։
«Ինքը ՔԿ-ի կալանավոր է, կալանքի ժամկետը լրացել է, ի՞նչ հիմքով են ոստիկաններն ուղեկցում նրան»,- ասում էր Պողոսյանը։
«Անձի ազատության իրավունքն է, անօրինական կերպով, 1 ժամ է արդեն, գտնվում է անազատության մեջ»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ կորպուսի նախկին հրամատար, գեներալ Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։










