2018 թվականի համեմատ Էրդողանի կուսակցությունը ձայներ է կորցրել 75 նահանգում, ավելացրել՝ 6-ում

16:03 • 16.05.23

Թուրքիայում անցկացված 28-րդ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որի առաջնորդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ստանալով քվեների 35%-ը, ապահովել է ամենաբարձր ցուցանիշը:

Ըստ թուրքական աղբյուրների՝ 2018-ի ընտրությունների համեմատ ԱԶԿ-ն 75 նահանգում կորցրել, իսկ 6 նահանգում ավելացրել է իր քվեների քանակը:

Վերոնշյալ 6 նահանգներն են՝ Թուրքիայի արևմուքում գտնվող Իգդիրը, հարավ-արևմուտքում՝ Բաթմանը, Շըրնաքը, Դիարբեքիրը և Հաքքարին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Բայբուրթը:

2018 թվականի համեմատ Էրդողանի կուսակցությունը ձայներ է կորցրել 75 նահանգում, ավելացրել՝ 6-ում