Թուրքիայի ազգայնական «Զաֆեր» կուսակցությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարում է քեմալական Քըլըչդարօղլուին

21:12 • 24.05.23

Թուրքական ազգայնական «Զաֆեր» կուսակցությունը հայտարարել է, որ սատարում է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, քեմալական Քեմալ Քըլըչդարօղլուին ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին գրել է ria.ru-ն։ 

«Զաֆեր» կուսակցությունը «Աթա» դաշինքում էր, որի նախագահի արդեն նախկին թեկնածու Սինան Օղանը երկուշաբթի օրը հայտարարել էր մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։ 

«Զաֆեր»-ի և Քըլըչդարօղլուի դաշինքի համաձայնագրի շրջանակներում թեկնածուն պարտավորվում է առավելագույնը 1 տարվա ընթացքում վտարել Թուրքիայից բոլոր անօրինական ներգաղթյակներին ու փախստականներին։

 

 

 

Թուրքիայի ազգայնական «Զաֆեր» կուսակցությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարում է քեմալական Քըլըչդարօղլուին