Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում․ Արգիշտի Քյարամյան

16:35 • 02.06.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․

«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

 

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում․ Արգիշտի Քյարամյան