Գարեգին Բ-ն անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա գտնվեց Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։
Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։
«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։
Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։
«Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին»,- նշեց Նորին Սրբությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։
Նորին Սրբությունն անդրադրաձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնք հետևանք են Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների։ Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետը անընդունելի համարեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարևոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։
«Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,- հավելեց Վեհափառ Հայրապետը։
Հետպատերազմական դժվարին այս իրավիճակում Հայոց Հովվապետը հորդորեց հոգևորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական առաքելության մեջ։
«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։
․․․Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության»,-եզրափակեց Նորին Սրբությունը՝ բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգևոր սպասավորության մեջ Տիրոջ զորակցությունը։
Միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այնուհետև համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:
Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը («Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցված թեմաների շուրջ ելույթներ։
Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց

Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում

Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան

Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր

Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր

ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան

Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
16:22 • 29.09.23 Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց
-
12:40 • 29.09.23 Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում
-
13:40 • 28.09.23 Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ
-
11:21 • 28.09.23 Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
-
16:51 • 27.09.23 Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
-
13:42 • 27.09.23 Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
-
13:33 • 27.09.23 Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
-
13:30 • 27.09.23 ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
-
15:41 • 25.09.23 Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
-
13:43 • 25.09.23 Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:16 • 29/09 Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխա
-
Իրադարձային 17:17 • 28/09 Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք այս մասին իր ֆեյսբու
-
Իրադարձային 13:50 • 29/09 Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես Կովսական կատարած այցի ժամանակ, անդրադարձել է կապի ուղուն, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ«Հորա
-
Իրադարձային 10:39 • 29/09 Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն ԱՄՆ-ն կարևոր է համարում պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարը, բավարարել մարդասիրական կարիքները և հնարավորինս շուտ ստեղծել անկախ միջազգային առաքելություն, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թափանցիկություն և բստահություն ապահովելու համար:
-
Քաղաքականություն 17:51 • 28/09 Իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից
-
Իրադարձային 19:33 • 28/09 Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին․ Մանե Թանդիլյան Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։
-
Իրադարձային 12:33 • 29/09 Մարտունու քաղաքապետի հուղարկավnրությանը մասնակցել են Արմեն Գրիգորյանն ու Սամվել Բաբայանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։ Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցում էին հարազատները, բարեկամներն ու արցախից բռնի տե
-
Իրադարձային 17:23 • 28/09 Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռո
-
Իրադարձային 23:18 • 28/09 Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի և գնանք նոր ընտրության․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (տեսանյութ) Նա նաև հայտարարեց, որ մամուլից տեղեկացել է՝ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստին, որպեսզի քվորում չապահովի, ուստի մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը։
-
Իրադարձային 12:36 • 29/09 Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղին անցնում է բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ն
-
Իրադարձային 14:59 • 29/09 Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Լևոն Մնացականյանին. ՏԱՍՍ Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն ՄնացականյանինԱյս մասին հայտնում է ՏԱՍՍը՝ Մնացականյանի շրջապատից աղբյուրին հղումով
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։
-
Իրադարձային 16:24 • 28/09 Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
-
Իրադարձային 16:38 • 28/09 Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։ Ադրբեջանի թվային զ
-
Իրադարձային 11:26 • 28/09 Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադ
-
Իրադարձային 15:05 • 28/09 Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը «Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը:
-
Իրադարձային 10:24 • 28/09 Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Մինչև 2024 թվականի հունվարի 1ը լուծարել գերատեսչական ենթակա
-
Իրադարձային 14:43 • 28/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին՝ մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով 2023 թվականի սեպտեմբերի 27ին Հայաստանի ԱԳՆի հայտարարությունը և ընդգծելով, թե իբր Երևանը փորձում է միջազգային հանրությանը մո
-
Իրադարձային 17:17 • 28/09 Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք այս մասին իր ֆեյսբու
-
Իրադարձային 10:56 • 28/09 Տառապող հայ ժողովրդին ասում եմ՝ մի՛ հուսահատվեք, Աստված ձեզ հե՛տ է. Մել Գիբսոն (տեսանյութ) Պատմությունը ողբերգականորեն կրկնվելու հատկություն ունի. մենք ականատես ենք լինում մերօրյա ցեղասպանության, մինչդեռ մեդիա դաշտ լռում է սրա մասին: Այս մասին ուղերձում ասել է հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախից տասնյակ հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը:
-
Քաղաքականություն 13:30 • 28/09 Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 23:11 • 26/09 Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։
-
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
Քաղաքականություն
-
09:43 • 29.09.23 Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
Իրավունք
-
10:38 • 29.09.23 Փաշինյանին սպառնացող Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է
Սպորտ
-
09:47 • 28.09.23 Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել
-
17:34 • 26.09.23 Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում
Մշակույթ
-
12:35 • 19.09.23 Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել
Ժամանց
-
11:31 • 19.09.23 Մեսսին նշել է իր սիրելի ուտեստները