Այդ խաղաղությունը չի լինելու, եթե քեզանից ոչինչ չես ներկայացնում․ խղճուկի տրամաբանությունը փողոցում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ․ քաղտեխնոլոգ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մենք ականատես ենք մի գործընթացի, որտեղ հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են իրարից խլել բանակցային գործընթացի մոդերատորի դափնիները։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին շրջանում տարբեր ձևաչափերով իրար հաջորդած ու սպասվելիք հանդիպումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ քաղտեխնոլոգի, գլոբալ հակամարտության պայմաններում, երբ նոր աշխարհակարգի, խաղի նոր կանոնների ձևավորման նպատակ կա, Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են մեծ ռեսուրսներ կուտակել, միևնույն ժամանակ՝ միմյանց ռեսուրսները փոշիացնել։
«Արևմուտքը փորձել և փորձում է նախաձեռնությունը խլել Ռուսաստանից։ Ըստ էության, այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երկու հիմնական ու իրարից անջատ օրակարգեր է ենթադրում։ Արևմուտքը հիմա ավելի շատ կենտրոնացած է որևէ փաստաթուղթ ստորագրելու գործընթացի վրա, որը կոչվում է «խաղաղության պայմանագիր»։ Ռուսները փորձում են չշեղվել 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ալգորիթմից և առաջարկում են իրականացնել այն կետերը, որոնք նշված էին այդ փաստաթղթում։ Ըստ ռուսների դիրքորոշման, միայն այդ կետերը կյանքի կոչելուց հետո պետք է դուրս գալ որևէ պայմանագրի վրա։ Մյուս կողմից՝ ռուսներն իրենց հայտարարություններով ու ակնարկներով հասկացնում են, որ առանց իրենց հետ պայմանավորվելու այդ փաստաթուղթը չի կարող աշխատել, քանի որ այն առոչինչ դարձնելու լծակներ ունեն»,-ասաց Վ. Հակոբյանը՝ նշելով, որ այս փուլում որևէ կողմ չի շտապում այդ փաստաթղթի երաշխավորը լինել։
«Ընդհանուր առմամբ, գործընթացը խորքային առումով բավականին դինամիկ է։ Երբեմն թվում է, որ արդեն ինչ-որ փաստաթղթի վրա են դուրս գալու, տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարում են, թե հնարավոր է արդեն ինչ-որ բան ստորագրեն, մինչդեռ հանդիպումներից հետո միայն հերթապահ հայտարարություններ են արվում, միայն արձանագրվում է հաջորդ հանդիպումը։ Տվյալ պարագայում մի փոքր իմիտացիոն գործընթաց է առկա. կան պնդումներ, թե Ադրբեջանը շատ է շտապում, բայց, ըստ իս, առանձնապես չի շտապում, քանի որ իր ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախն է, այլև ՀՀ-ի որոշ հատվածներ և աշխարհաքաղաքական, տարածաշրջանային որոշ պրոյեկտներ՝ ինչպես, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները», ինչպես նաև «ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստանում գտնվող նախկին բնակավայրեր»։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն այնքան ցածր դիմադրողականություն ու այնպիսի պարտվողական տրամադրություններ ունեն, որ, ինչպես ասում են, մեղք է չօգտվել այդ հնարավորությունից, չփորձել ամեն ինչ դե ֆակտո վերցնել ու հետո այդ ամենն իրավաբանորեն ամրագրել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, թե նշվածն է պատճառը, որ Ադրբեջանն առանձնապես չի շտապում։
«Քիշնևից առաջ հայտարարեցին, թե այնտեղ հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի, բայց Ալիևը այդ հանդիպումից օրեր առաջ Լաչինում հայտարարեց, որ պահանջում է ՊԲ-ի զինաթափումը, ԱՀ բոլոր պետական ինստիտուտների կազմալուծումը։ Նա հայտարարեց նաև, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին՝ որպես Ադրբեջանի մի շրջան։ Եթե մարդը պատրաստ է խաղաղության պայմանագրի կամ շրջանակային ինչոր կետերի ստորագրմանը, դրանից առաջ իրավիճակը ծայրահեղ չի լարում և բավականին զգայուն թեմայի շուրջ նման հայտարարություններ չի անում։Սա ցույց տվեց, որ հատուկ փորձում էր այնպիսի ֆոն ստեղծել, որը թույլ չէր տալու դուրս գալ որևէ փաստաթղթի վրա։ Իսկ Ադրբեջանի նպատակներն ավելի գլոբալ են. գիտի, որ հարցերը կարող է լուծել, քանի որ կան բացարձակապես իմունիտետը կորցրած հայաստանյան ու արցախյան քաղաքական իշխանություններ։ Այս պայմաններում հասկանում է, որ կարող է առավելագույնը ստանալ՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կոնյուկտուրան»,-ասաց նա։
Այս համատեքստում անդրադառնալով Բաքվից հնչող վերջին հայտարարություններին՝ կապված առկա տարաձայնությունների, նաև պայմանավորվածությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշ հայտարարություններ հերքելու հետ, քաղտեխնոլոգը նշեց. «Առհասարակ, երբ գործընթացի մեջ չխորացած մարդիկ լսեն ՀՀ պաշտոնյաների, օրինակ՝ ԱԽ քարտուղարի, ԱԳ նախարարի հայտարարությունները ու դիտարկեն այն, թե ինչպես են դրանք հերքում Ադրբեջանի, նաև այլ երկրների պաշտոնյաները, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ու Ադրբեջանի բանակցողները տարբեր բանակցությունների են մասնակցում։ Օրինակ՝ հայտարարվում է, թե սահմանազատումը 1975 թ. քարտեզներով է, Ադրբեջանն ասում է՝ այդպիսի բան չենք պայմանավորվել։ ԱԽ քարտուղարի կողմից հայտարարվում է, թե, ըստ էության, Ռուսաստանի սահմանապահներին պետք է հանենք, Զախարովան, մեղմ ասած, մոտավորապես ասում է՝ «քեզ հավաքիր, տղա՛ ջան»»։
Հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարությունները հաշվի առնելով՝ Վ. Հակոբյանը հավելեց. «Կա գործընթաց, որն ավելի շուտ իմիտացիոն բնույթ է կրում։ Կարծում եմ՝ բավականին լուրջ ստվերային գործընթացներ կան, որում ներգրավված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները։ Եթե ավելի պարզ խոսենք, ապա այսօրվա պրագմատիկ ու գերբարդ միջազգային իրավիճակում նույն Արևմուտքի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մեջ, այնուամենայնիվ, անդրկուլիսյան բավականին լուրջ կոնտակտներ ու բանակցություններ կան ինչպես աշխարհի շատ վիճելի հարցերի, այնպես էլ մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական համապարփակ հարաբերությունների, նաև Արցախի կարգավիճակի շուրջ։ Պրագմատիզմից ելնելով՝ ուժային կենտրոնները փորձում են գործընթացում հաշվի առնել փոխադարձ շահերը. նույն Արևմուտքը լավ հասկանում է, որ եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվի, և այն գետնի վրա իրագործել կա՛մ չստացվի, կա՛մ խանգարողներ լինեն, ապա այն, այսպես ասած, իրենց վրա է մնալու։ Հաշվի առնելով նշվածը՝ փորձում են բոլորին՝ թե՛ ռուսներին, թե՛ գուցե նաև իրանցիներին իրենց փայը տալ, որ կարողանան փոխադարձ շահերի բալանսի վրա որևէ լուծման դուրս գալ»։
Ադրբեջանի բավականին կոշտ դիրքորոշումը, ըստ քաղտեխնոլոգի, ցույց է տալիս, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, փորձում է բալանսավորված հարաբերություններ ունենալ թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև նրանց շահերը՝ զուգահեռ փորձելով առավելագույնը քամել Հայաստանից։ «Իսկ Հայաստանը տվյալ դեպքում խաղից դուրս է, որովհետև ո՛չ խաղալ գիտի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները ՀՀ-ի կողմը նորմալ խաղացողներ ներգրավելու ցանկություն ունեն։ Իշխանությունը շահի մասին մի պատկերացում ունի, մեր հանրության ադեկվատ մասն՝ այլ պատկերացումներ։ Այս իշխանությունն ասում է՝ «քանի որ մենք թույլ, տկար ենք, երկրի կադաստրի թուղթը չունենք, ինչ մեզնից ուզում են՝ հնարավորինս թանկ գնով պետք է վաճառենք. Փաշինյանի բառապաշարով ասած՝ «կադաստրի թուղթը ստանանք ու հանգիստ ապրենք»։ Լոզունգը մոտավորապես սա է՝ «ինչ ուզում են, տանք, որ հանգիստ ապրենք». «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք», «անկլավները տանք, հանգիստ ապրենք», «ճանապարհը տանք, անունը չդնենք միջանցք, հանգիստ ապրենք»։
Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը սա է։ Այն շատ նման է մի իրավիճակի, երբ բակում թաղային հեղինակությունները կամ աշխույժ երեխաները ինչ-որ մեկին անընդհատ նեղում են ու ասում՝ ինչ ունես, տո՛ւր։ Ու ով առանց դիմադրելու ասում է՝ եթե սա տամ, էլ բան չեք ուզի, չէ՞, մյուս օրն էլ ուրիշ բան են ուզում։ Տղայական հոգեբանության մասին է խոսքը, իսկ տղամարդու մոտեցում պետք է լինի նաև քաղաքականության մեջ։ Երբ դու անընդհատ առաջնորդվում ես այն հոգեբանությամբ, ըստ որի, զիջելուց հետո էլ խնդիր չեմ ունենալու, այդպես չի լինում։ Նույնիսկ բակում նման դեպքերում ճակատին ամբողջ կյանքում այդ «կլեյմոն» մնում է։
Հայաստանի իշխանություններին թվում է, որ անընդհատ զիջելու դեպքում էլ խնդիրներ չեն ունենալու, բայց այդպես չէ. թույլերին խղճում են, իսկ իրենց վրայով անցնելու են։ Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր էր իշխանության եկել, ասում էր՝ «զրո խնդիր մեր բոլոր հարևանների հետ»։ Բայց եթե Էրդողանն իր ասածին ուզում էր հասնել հարևանների համար պրոբլեմներ ստեղծելու ճանապարհով, ապա Փաշինյանը, որդեգրելով իր պաշտելի Էրդողանի քաղաքականությունը, ասում է՝ «ոչ մի խնդիր չեմ ուզում ստեղծել հարևանների համար, գուցե իրենք էլ ինձ համար չստեղծեն»։ Տարբերությունը մեծ է»,-ասաց Հակոբյանը։
Ներկա գործընթացներում, քաղտեխնոլոգի խոսքով, Հայաստանի շահն առանձնապես չի երևում։ «Այդ խաղաղությունը չի լինելու, եթե քեզանից ոչինչ չես ներկայացնում։ Այս դեպքում քո հաշվին է ամեն ինչ լինելու. երբեմն խաղաղության համար պետք է կռվել, մարտնչել, ոչ թե խաղաղություն մուրալ։ Բայց Փաշինյանը լավ հասկանում է, որ թե՛ իր անձնական անվտանգությունը, թե՛ իշխանության երկարակեցությունը կարող են կապված լինել որոշ հարևանների, տվյալ դեպքում՝ Թուրքիայի ցանկության հետ. հաշվի առնելով Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, այդ երկիրը բավականին շահագրգռված է, որ Հայաստանում լինի Նիկոլի թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսակը։ Այդ պարագայում Հայաստանը, որպես սուվերեն երկիր, ըստ էության, իր կարգավիճակով շատ մոտ է լինելու վիլայեթին։
Այսինքն, արտաքին կառավարման տակ է լինելու, ընդ որում՝ հենց Անկարայից։ Այս պարագայում Փաշինյանը նոր հովանավոր գտնելու նպատակ ունի՝ ի դեմս Թուրքիայի։ Ըստ իր պատկերացումների, միակ երկիրը, որը կարող է երաշխավորել, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի, Թուրքիան է։ Իրականում «ինչ ուզում են, տանք, հանգիստ ապրենք» մեթոդոլոգիայով ինքն իր անձնական, իր իշխանության հարցն է ուզում լուծել։ Եթե Փաշինյանը Երևանում ծնված լիներ ու Երևանի բակերում մեծացած լիներ, տղայական հարաբերություններ էլ ունենար, տղայական կյանքով ապրած լիներ՝ փողոց, դպրոց, կհասկանար, որ խղճուկի տրամաբանությունը փողոցում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը»։
Մանրամասները՝ «Փաստ օրաթերթի այսօրվա համարում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց

Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում

Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան

Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր

Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր

ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան

Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
16:22 • 29.09.23 Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց
-
12:40 • 29.09.23 Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում
-
13:40 • 28.09.23 Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ
-
11:21 • 28.09.23 Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
-
16:51 • 27.09.23 Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
-
13:42 • 27.09.23 Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
-
13:33 • 27.09.23 Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
-
13:30 • 27.09.23 ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
-
15:41 • 25.09.23 Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
-
13:43 • 25.09.23 Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:06 • 29/09 Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին արցախյան կողմը ներկայացրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռ
-
Իրադարձային 15:16 • 29/09 Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխա
-
Իրադարձային 16:47 • 29/09 Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին։Ադրբեջանի պնդմամբ՝ Մանուկյանը ձեր
-
Իրադարձային 13:50 • 29/09 Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես Կովսական կատարած այցի ժամանակ, անդրադարձել է կապի ուղուն, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ«Հորա
-
Իրադարձային 10:39 • 29/09 Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն ԱՄՆ-ն կարևոր է համարում պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարը, բավարարել մարդասիրական կարիքները և հնարավորինս շուտ ստեղծել անկախ միջազգային առաքելություն, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թափանցիկություն և բստահություն ապահովելու համար:
-
Իրադարձային 19:33 • 28/09 Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին․ Մանե Թանդիլյան Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։
-
Իրադարձային 14:59 • 29/09 Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Լևոն Մնացականյանին. ՏԱՍՍ Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն ՄնացականյանինԱյս մասին հայտնում է ՏԱՍՍը՝ Մնացականյանի շրջապատից աղբյուրին հղումով
-
Իրադարձային 12:33 • 29/09 Մարտունու քաղաքապետի հուղարկավnրությանը մասնակցել են Արմեն Գրիգորյանն ու Սամվել Բաբայանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։ Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցում էին հարազատները, բարեկամներն ու արցախից բռնի տե
-
Իրադարձային 16:07 • 29/09 «Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են». Ալիև Ադրբեջանը «կապահովի» չակերտները՝ Tertam Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ
-
Իրադարձային 12:36 • 29/09 Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղին անցնում է բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ն
-
Իրադարձային 23:18 • 28/09 Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի և գնանք նոր ընտրության․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (տեսանյութ) Նա նաև հայտարարեց, որ մամուլից տեղեկացել է՝ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստին, որպեսզի քվորում չապահովի, ուստի մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը։
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։
-
Իրադարձային 16:24 • 28/09 Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
-
Իրադարձային 16:38 • 28/09 Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։ Ադրբեջանի թվային զ
-
Իրադարձային 11:26 • 28/09 Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադ
-
Իրադարձային 15:05 • 28/09 Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը «Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը:
-
Իրադարձային 10:24 • 28/09 Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Մինչև 2024 թվականի հունվարի 1ը լուծարել գերատեսչական ենթակա
-
Իրադարձային 14:43 • 28/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին՝ մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով 2023 թվականի սեպտեմբերի 27ին Հայաստանի ԱԳՆի հայտարարությունը և ընդգծելով, թե իբր Երևանը փորձում է միջազգային հանրությանը մո
-
Իրադարձային 17:17 • 28/09 Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք այս մասին իր ֆեյսբու
-
Իրադարձային 10:56 • 28/09 Տառապող հայ ժողովրդին ասում եմ՝ մի՛ հուսահատվեք, Աստված ձեզ հե՛տ է. Մել Գիբսոն (տեսանյութ) Պատմությունը ողբերգականորեն կրկնվելու հատկություն ունի. մենք ականատես ենք լինում մերօրյա ցեղասպանության, մինչդեռ մեդիա դաշտ լռում է սրա մասին: Այս մասին ուղերձում ասել է հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախից տասնյակ հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը:
-
Քաղաքականություն 13:30 • 28/09 Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 23:11 • 26/09 Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։
-
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
Քաղաքականություն
-
09:43 • 29.09.23 Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
Իրավունք
-
10:38 • 29.09.23 Փաշինյանին սպառնացող Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է
Սպորտ
-
09:47 • 28.09.23 Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել
-
17:34 • 26.09.23 Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում
Իրադարձային
-
17:35 • 29.09.23 ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի Արցախ
Մշակույթ
-
12:35 • 19.09.23 Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել
Ժամանց
-
11:31 • 19.09.23 Մեսսին նշել է իր սիրելի ուտեստները