Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահները միասին են հետևել ՉԼ եզրափակիչ խաղին
Թուրքիայի նախագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը միասին են հետևել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպմանը։
Եզրափակիչ խաղը տեղի էր ունենում Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։
ՄանՍիթին 1-0 հաշվով հաղթեց ՉԼ-ի եռակի հաղթող իտալական «Ինտերին»՝ ասռաջին անգամ դառնալով գավաթի մրցանակակիր։ Հաղթական ու միակ գնդակի հեղինակ դարձավ Իսպանիայի հենակետային կիսպաշտպան Ռոդրին։ Վերջինս նաև ճանաչվեց հանդիպման խաղացող։










