Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ ՍԴ նախագահի և մյուս բոլոր 10 դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

15:30 • 11.06.23

 

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 178 քաղաքացու նկատմամբ։ Նրանց թվում են Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն ու ՍԴ բոլոր 10 դատավորները։ Պատժամիջոցների կիրառման մասին հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փաստաթուղթը հրապարակված է նրա կայքում։

Սահմանափակումներ են մտցվում հինգ տարի ժամկետով։

Պատժամիջոցները ներառում են Ուկրաինայում ակտիվների արգելափակում, ֆինանսական ու տնտեսական պարտավորությունների կատարման դադարեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունքների փոխանցման արգելք և այլ սահմանափակումներ։