Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում․ Մամիջանյան

16:09 • 21.06.23

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հավելելով, որ իրենց նպատակն է իշխանափոխությունը։

«Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»,– ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ժամկետներից խոսել չի կարող: Միաժամանակ շեշտեց` շատ ժամանակ չունեն։

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում․ Մամիջանյան