Մոլդովան հավանություն է տվել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից երկրի դուրս գալուն

20:08 • 28.06.23

 

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովից երկրի դուրս գալու մասին որոշմանը, և այժմ օրինագիծը պետք է քննարկի հանրապետության խորհրդարանը։ Այս մասին հայտնել է Sputnik Ближнее зарубежье տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ Քիշնևը դատապարտել էր ԱՊՀ-ի հետ բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Հունիսի 14-ին հանրապետության տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Դմիտրի Ալաիբան անխուսափելի էր անվանել ասոցիացիայից երկրի դուրս գալը։ «Սա անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, և հավանաբար սխալ և անազնիվ կլինի սպասել մինչև վերջին պահը. Մոլդովայի ժողովրդի ընտրությունը պարզ է»,- ասել էր նա։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ ԱՊՀ-ի հետ գործընկերությունն անշահավետ է երկրի քաղաքացիների համար։