Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան․ կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպմանը

21:36 • 04.07.23

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով Հական Ֆիդանը կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենան Բաքվում հուլիսի 5-6-ը։

Բյուրոն միավորում է շուրջ 120 պետություն՝ ռազմական դաշինքների անդամ չլինելու սկզբունքով։

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան․ կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպմանը