Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին

17:47 • 06.07.23

Խոսել եմ  ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ, և նա տեղեկացրել է, որ որևէ  ակցիա չի արել։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝  Նազիկ Ավդալյանն  այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի  բան է ստացվել», - պարզաբանեց Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել  է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

Հիշեցնենք՝  համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։

Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը մրցավարական կազմում է ներառված եղել։

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life)

Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին