Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է շատ լարված և մտահոգիչ լինել․ Իտալիայում ՀՀ դեսպան

21:00 • 10.07.23

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին։

«Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է շատ լարված և մտահոգիչ լինել նաև այսօր՝ չնայած երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին...
Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորման և երկարատև կայունության հաստատման համար միակ ճանապարհը միջազգային հանրության ուժեղ և որոշիչ ներգրավումն է..»,- դսպանի խոսքերն է մեջբերել Հռոմում դեսպանության մամուլի ծառայությունը:

Դեսպանը հարցազրույց է տվել Esteri-ին։