Անչափահաս աղջկան սեռական բռնության ենթարկած հայրը կալանավորված է․ ԲԴԽ

15:12 • 18.08.23

Անչափահաս աղջկան սեռական բռնության ենթարկած հայրն այս պահին գտնվում է անազատության մեջ։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ԲԴԽ-ից։

«Նա արդեն շուրջ մեկ տարի քննվող քրեական գործով կալանավորված է, գործը դատաքննության փուլում է, քանի որ դռնփակ է նիստերն, այլ մանրամասներ չենք կարող հայտնել։

Տղամարդը կալանավորվածէ անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով»,- փոխանցեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանութ էր տարածվում, թե ինչպես է մայրը ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների ենթարկում իր անչափահաս աղջկան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հինգ անչափահաս երեխա ունեցող ընտանիքում երեխաները բռնության են ենթարկվել նաև հոր կողմից։

Անչափահաս աղջկան սեռական բռնության ենթարկած հայրը կալանավորված է․ ԲԴԽ