Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը․ վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք․ Արայիկ Հարությունյան
Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։
Այս մասին ԱԺ արտահերթ նիտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվածներին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդիկ հինգ ժամից ավելի սպասել են Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին, որից հետո Արայիկ Հարությունյանը դուրս է եկել և զրուցել հավաքավածների հետ:










