«Հանուն ոչնչի». ծանր բառեր են, որ արտաբերեց հայտնի անձը, չկա նման բան․ ԱՀ ԱԺ նախագահ

12:39 • 30.08.23

Շատ ծանր բառեր են  հանուն ոչնչի,  որոնք օգտագործվեցին հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում։

Այս մասին հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ  Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե  թե որն է Արցախի ապագայի իր տեսլականը, և հնարավոր է, որ մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրեց ու կրում է հանուն ոչնչի։

Նրա պնդմամբ՝ այնպես չէ, որ 1990-ական թվականների հաջողությունները զրոյացվեցին 2020 թվականին։

Դավիթ Իշխանյանն արձանագրեց՝ ճակամարտը տանուլ են տվել, բայց պատերազմը շարունակվում է։ ԱԺ նախագահի խոսքով՝ այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, պատերազմի շարունակությունն է այլ բնույթով։

«Հանուն ոչնչի». ծանր բառեր են, որ արտաբերեց հայտնի անձը, չկա նման բան․ ԱՀ ԱԺ նախագահ